Страницы

Saturday, 13 April 2024

Սոնա Սահակյանի աշխատանքների ցուցադրություն Հաագայում

 

 Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը շարունակում է  համատեղ և անհատական ցուցահանդեսների շարք ունենալ Նիդերլանդների տարբեր քաղաքներում: Երիտասարդ արվեստագետն ունի իր ուրույն դիրքն ու ոճը և առանձնանում է իր ասելիքով: Հերթական Analogy & Diversity (Անալոգիա և բազմազանություն) անվամբ ցուցահանդեսը, որտեղ ապահովված է իրերի ու նյութի հարուստ համադրությունն ու բազմազանությունը ներկայացվել են գեղանկարիչներ Ադ Բերխտը, Սոնա Սահակյանը և Նաոմի Սուլթանիկը: Աշխատանքները մինչև ապրիլի 28-ը  ցուցադրվելու են Հաագայի գեղարվեստի սրահում:

Հանս Էնսինկ

Ցուցահանդեսի համադրողն ու կազմակերպիչը ճանաչված արվեստագետ Հանս Էնսինկն է: Նա հրավիրել է իրենց ասելիքով տարբեր, բայց համադրության մեջ ամբողջական երեք նկարիչների: Նրա կարծիքով նկարչության մեջ ոչ թե տպավորիչ աշխատանքներ ստեղծելն է, այլ շատ ավելի հետաքրքիր է կենտրոնանալ մանր ու անձնական, կոմբինացված, ասելիք ունեցող աշխատանքի վրա։ Ի դեպ Եվրոպայի տարբեր երկրներում այցելած վերջին ցուցահանդեսները միտված են դրան:

Օգտագործելով արվեստի վերջին պատմությունը որպես ելակետ, ուսումնասիրել, թե որտեղ է գտնվում այդ տարածքը և հիմնվել արդեն իսկ սկսված զարգացումների վրա, գտնում է արվեստագետը:

Նկարչական արվեստում այդ դիրքն  ազատություն և տարածություն է պարգևում հետագա  աշխատանքը կատարելագործելու: Այս սկզբունքներով աշխատելը ենթադրում է տեսական հիմք, այսինքը  պատկերի  իրականության հետևում  մեկ այլ իրականություն է թաքնված: Հենց այս համադրության հնչեղությունն է հաշվի առել Էնսինկը միավորելով իրենց ոճում տարբեր նկարիչների, արվեստի փայլն ու հավելյալ արժեքը ոճերի միաձուլման ու մեկ ամբողջությամբ ցուցադրելու մեջ է թաքնված. սա նորից, այլ տեսանկյունով ու հայացքով տեսանելի են դարձնում իրերը, արվեստի գործերը,  որ անցնելով այս ճանապարհը հայտնի են դառնում ու նոր իմաստ  ստանում: 

Մարտին Ալվարես

Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց թավջութակահար Մարտին Ալվարեսի`  Բենյամին Բրիթենի և Թեո Վերբեի մի շարք ստեղծագործությունների կատարումներով: Ցուցահանդեսի կազմակերպիչը Հանս Էնսինկը օգտակար համարեց, որ նկարիչները համախմբվեցին հետաքրքիր գաղափարի շուրջ, որտեղ իրենցից բացի շահեց նաև արվեստը: Մեր հայրենակցուհու մասին ասաց.

 «Սոնա Սահակյանը տարբեր աշխատանքներ է կատարում, ֆիլմեր, նկարներ, լուսանկարներ և այս ցուցահանդեսի համար կոլաժներ: Նրա աշխատանքը պատմողական է»: Օրինակ մյուս մասնակիցն էլ վառ գույների կիրառմամբ ու պատկերների ընտրությամբ պայմանավորված ստացել է առաջին հայացքից  խորհրդավոր տեսք ունեցող աշխատանքներ: մյուս աշխատանքների հիմքում փիլիսոփայություն կա՝  Ալքիմիայի օրենքը, մետաղների փոխակերպումը, որն իրականում ժամանակի ընթացքում իրենն է անում, դրա միջնամասում մարդու ողջ աշխատանքը անցողիկության բանալի բառ է: Որպես փոխաբերություն մեր սեփական անցած ճանապարհն է, որ իրական վայրից տեղափոխվում ենք այլ աշխարհը: Բայց նաև լինենք լավատես՝ մարդու փոխակերպվող փորձը, որ միշտ գույություն ունի ու մեզ հավիտենականության է տանում:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Լուսանկարները` Սոնա Սահակյանի

Expositie ''Analogie & Diversiteit'' , Haagse Kunstkring , The Hague
3-28 April 2024
Haagse Kunstkring
Denneweg 64
2514 CJ Den Haag
Curator : Hans Ensink Op Kemna
Deelnemende kunstenaars: Ad Bercht , Sona Sahakian & Naomi Sultanik
Openingstijden galerie:
Woensdag t/m vrijdag 12:00 - 17:00
Zaterdag & zondag 13:00 - 17:00



























No comments:

Post a Comment