The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 1 April 2024

Այսօր Ապրիլի մեկն է

Նոր սերունդը անմասն է մնացել հայկական ռադիոյի  հումորային ու սրամիտ պատմություններին, երբ հաճախ անհնարին իրավիճակներում ռադիոն կարողացել է  իրավիճակներից դուրս գալ ։ Ուրեմն այսպես. Հաղորդավարն ասում է` խոսում է Երևանը ու դրանից հետո ոչ մի խոսք ու ծպտուն, հավանաբար ինչ որ խափանում է լինում։ Լռության մեջ անցնում է մի հինգ րոպե,  հետո նույն ձայնը` դուք լսեցիք հաղորդում խուլերի ու համրերի համար ։
«Հայկական ռադիոն» բացահայտել է անբացահայտելին`
 «Կապիտալիզմի ժամանակ մարդն է շահագործում մարդուն, իսկ սոցիալիզմի ժամանակ՝ ընդհակառակը»:
Դրանից հետո ռադիոկայանը դառնում է բազմաթիվ անեկդոտների նյութ,  երբ Մոսկվայում Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների համամիութենական խորհրդակցության ժամանակ հայտարարվում է՝ «խոսքը տրվում է հայկական ռադիոյի ներկայացուցչին», ողջ դահլիճը ծիծաղից պայթում է, զեկուցողը երկար ժամանակ չի կարողանում սկսել իր ելույթը: Իսկ երբ վերջապես դահլիճը խաղաղվում է, նա իր ելույթը սկսում է հետևյալ խոսքերով՝ «Մեզ հաճախ հարցնում են…»: Դրանից հետո նիստն այլևս անհնարին է դառնում շարունակել:
Եվ այսպես, Հայկական ռադիոյին հարցնում են.
– Ե՞րբ լավ կլինի:
- Արդեն եղել է:
*
– Ո՞ւմ հետ է սահմանակցում Խորհրդային Միությունը:
- Ում հետ ուզում է, նրա հետ էլ սահմանակցում է:
*
- Ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը խաղարկությամբ տարել է 1000 ռուբլի:
- Ճիշտ է, ուղղակի ոչ թե շախմատիստ Պետրոսյանը, այլ «Արարատի» ֆուտբոլիստ Հակոբյանը, և ոչ թե հազար, այլ տասը հազար, և ոչ թե խաղարկությանը, այլ քարտ խաղալիս, և ոչ թե տարել է, այլ տարվել:
*
 - Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:
- Իհարկե, Երևանը:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե Երևանի վրա ատոմային ռումբ ընկնի:
- Բաքուն էլ է գեղեցիկ քաղաք:
*
-  Ո՞րն է աշխարհի ամենախելացի ազգը:
-  Շնորհակալություն հաճոյախոսության համար:
*
-  Հնարավո՞ր է, արդյոք, կոմունիզմը տեղափոխել Փարիզ:
- Հնարավոր է, բայց մեղք են:
*
- Ինչո՞ւ այլևս Հայկական ռադիոն չի գործում:
- Աշխատանքից ազատվել է այն հրեան, ով պատասխաններն էր գրում:
*
- Հնարավո՞ր է ապրել միայն աշխատավարձով:
- Չգիտենք, չենք փորձել:
*
- Ինչո՞ւ է աքաղաղն այդքան շատ երգում:
- Որովհետև ունի տասը կին և ոչ մի զոքանչ:
*
- Կարելի՞ է զոքանչին սրբիչով սպանել:
- Կարելի է, եթե սրբիչի մեջ արդուկ է փաթաթված:
*
- Ի՞նչ անել, եթե վագրը հարձակվել է զոքանչի վրա:
- Ինքն է հարձակվել, թող ինքն էլ պաշտպանվի:
*
- Ի՞նչ կլինի, եթե խաչասերեն փայտոջիլներին լուսատտիկների հետ:
- Էլեկտրաֆիկացման հաստ ցանց ողջ երկրով մեկ:
*
-  Ի՞նչ բան է դիետան:
- Դիետան այն է, երբ քաղցից մեռնում ես մի քիչ ավելի երկար ապրելու նպատակով:
*
- Կարելի՞ է բաց պատուհանով քնել:
 - Կարելի է, բայց լավ է կնոջ հետ:
*
- Կարելի՞ է ինքնաեռը դնել բարձի տակ:
- Իհարկ է կարելի է: Իմ իրն է, ուր կուզեմ, այնտեղ էլ կդնեմ:
*
- Ովքե՞ր են հեռու ազգականները:
- Դրանք ամենալավ ազգականներն են, և ինչքան հեռու, այնքան լավ:
*
 - Ինչո՞ւ միս չկա:
- Որովհետև խոզերը մարդ են դարձել, կովերը սպաների հետ են ամուսնացել, ոչխարները դիսերտացիա են պաշտպանել, իսկ հավերն էլ ծիծաղից սատկել են:
*
- Ո՞վ է դիվանագետը:
- Այն տղամարդը, ով կարող է համոզել կնոջը, որ մուշտակը նրան գիրացնում է:
*
- Ինչո՞ւ Ալեն Դալասը իր բոլոր գործակալներին հետախուզությունից քշեց:
-Որովհետև նրանք այդպես էլ չկարողացան իմանալ, թե որտե՞ղ է ապրում կուզկինի մայրը, ո՞ր հաճախականությամբ է հեռարձակվում հայկական ռադիոն և ինչո՞վ է զբաղվում ԴՈՍԱԱՖ-ը:
*
- Ճի՞շտ է, որ հանճարեղությունը հիվանդություն է:
- Այո, հիվանդություն է, սակայն շատ հազվադեպ հանդիպող է և բոլորովին վարակիչ չէ:
*
- Ի՞նչ անել, եթե ուզում ես աշխատել:
- Պառկիր և ամեն ինչ կանցնի:
*
-Ինչպե՞ս անել, որպեսզի հեռուստացույցով հեռարձակվող ռուսական լուրերը ոչնչով չտարբերվեն ուկրաինականից:
-Անջատե՛ք ձայնը:
*
-Ու՞մ կարելի է համարել իսկական ընկեր:
-Այն մարդուն, ում կարող ես թողնել քո տանը, մինչ դու մնացած հյուրերին ճանապարհում ես:
*
-Ի՞նչ նմանություն կա կանանց և կոկորդիլոսների միջև:
-Արցունքները:
-Իսկ ո՞րն է տարբերություը:
-Կանայք ավելի վտանգավոր են:
*
-Ե՞րբ աշխարհում կտիրի սով:
-Երբ չինացիները սկսեն պատառաքաղով ուտել:
*
-Ո՞ր ազգն է ամենախելացին:
-Շնորհակալություն հաճոյախոսության համար:
*
-Ի՞նչ է կրկեսը:
-Մի տեղ է, որտեղ կենդանիները իրենց մարդկանց պես են պահում, իսկ մարդիկ իրենց պահում են կապիկների պես:
*
-Կարո՞ղ է վեց վոլտանոց մարտկոցը սպանել մարդուն:
-Այո, եթե այն պահարանից ընկնի մարդու վրա:
*
Կիևից մի ունկնդիր մեզ հարցնում է՝ արդյո՞ք գիտենք, թե ինչպես ինքնասպան եղավ ռուս բանաստեղծ Մայակովսկին։ Մենք պատասխանում ենք, որ չգիտենք, բայց նրա վերջին խոսքերն էին. «Մի՛ կրակեք, ընկերնե՛ր»։
*
Հարց Ռադիո Երևանին.
Որո՞նք էին Յուրի Գագարինի առաջին խոսքերը, երբ վերադարձավ տիեզերքից։
Պատասխան.
Գագարինի առաջին խոսքերն էին. «Որտե՞ղ է այն հիմարը, որն ինձ խոստացել էր, թե սա դեպի Փարիզ տանող ինքնաթիռն է»։
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ի՞նչ անի գեր կինը նիհարելու համար:
-Թող օղ պտտի իրանի շուրջը:
-Իսկ եթե այնքան գեր է, որ չի մտնում օղի մեջ:
Մեջ է մտնում թուրքական ռադիոն:
-Ձեր ցավը տանեմ գեղեցկությունը մի փչացրեք:
*
Հայկական ռադիոյին հարցնում են. - Թե բա ինչի՞ց եք անընդհատ դժգոհ։ Ամեն անգամ Ռուսաստանը ձեզ փրկում է: Հայկական ռադիոն պատասխանում է. - Կլինի՞ մի անգամ էլ այ տենց Ադրբեջանին փրկեն։ Թե չէ մեր տարածքներն արդեն վերջանում են 
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
- Էդ ճի՞շտ ա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենա են տալիս:
Հայկական ռադիոն պատասխանում ա.
- Հա, բայց Մոսկվայում չի, Մինսկում ա, մեքենա չի, հեծանիվ ա, չեն տալիս, պիտի վերցնես:
*
Հայկական ռադիոյին հարցնում են.
-Հնարավո՞ր է կառուցել սոցիալիզմ մեկ առանձին երկրում:
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Հնարավոր է կառուցել սոցիալիզմ մի երկրում, բայց ստիպված կլինես ապրել մեկ ուրիշում:
*
հ-ռ ին հարցնում են. ի՞նչ անել երբ երազ ենք տեսնում օտար լեզվով, իսկ օտար լեզու չգիտենք պատասխանում է` պետք է քնել թարգմանչուհու հետ:
*
Մի առիթով էլ հ-ռ- ին
հարցնում են. Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը հրատարակել եք, բա ձեր հերոս Հունան Ավետիսյանի վերջին խոսքը որն է եղել:
-Դե որ շատ եք ուզում կպատասխանենք, ասել է` ես բռթողի մերը:



Առավել, քան լուրջ

Ապրիլի 1-ին Նիդերլանդական օրագրի բաժանորդների թիվը հատեց 36.000-ը, իսկ ընթերցողների բանակն անցնում է միլիոնից։ Բոլորիդ առողջություն, գարնանային տրամադրություն, մեր երկրին էլ խաղաղություն ու փայլուն ապագա։ Հատված Հանրապետության հրապարակից։ Գծանկար` Լևոն Լաճիկյանի

No comments:

Post a Comment