17.02.24 Երևան/Ն.Գասպարյան/Նիդօրագիր
Այս պահին գրքի շնորհանդես է SarGallery 'Yerevan սրահում։ Ամալյա Սողոմոնյանը ներկայացնում է իր մենագրությունը նվիրված աֆղան ընտանիքում մեծացած հայտնի ամերիկացի բժիշկ, գրող Հալեդ Հոսեյնի ստեղծագործություններին և գործունեությանը։ Հոսեյնի ստեղծագործությունները ոչ միայն բեստսելլեր են աշխարհի այլ երկրների ընթերցողի համար, այլև դրանք արդեն քաջ ծանոթ են հայ ընթերցողին, ով հասցրել է ոչ միայն կարդալ, այլև սիրել հեղինակին։ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը շնորհիվ իր հրաշալի ղեկավարի ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող գիտնական-թարգմանիչ Անուշ Սեդրակյանի, հսկայական գործ է կատարում։ Մաղթենք նրանց նորանոր նվաճումներ։
No comments:
Post a Comment