Страницы

Monday, 22 January 2024

Հայկ Ազիզբեկյանը Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները, որով սփյուռքի հայ համայնքներում սկիզբ է դրվում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը, որի շրջանակներում հունվարի 18-ին տեղի է ունեցել երկրորդ նշանակումը:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ 

Միջազգային իրավաբան Հայկ Ազիզբեկյանը ծնվել է  1978թվականի  Հոկտեմբերի 4-ին, Երևանում: Սովորել և ավարտել է.

1985-1995թթ.  Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը։

1995-1999թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա Ճարտարագիտության բաժինը։

2002-2006թթ. Երևանի գյուղատնտեսական համալսարան Իրավագիտության բաժինը:

2010-2013թթ. Լեյդենի համալսարանի Մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտությամբ։

2017-2018թթ. Հարվարդի համալսարան՝  «Պայմանագրերի իրավունք» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն.

Աշխատել է իրավաբանական և միջազգային կազմակերպություններում:

2006-2008թթ. ՄԱԿ-ի «SCAD» ծրագիր Իրավախորհրդատու։

2009-2012թթ. «Mohassel Zadeh Advocaten» իրավաբանական ընկերություն՝ Իրավագետ։

2012-2014թթ. Advocatenkantoor Palm իրավաբանական ընկերություն՝ միջազգային իրավախորհրդատու/Իրավաբան։

2014-2016թթ. «Հոլանդական փախստականների խորհուրդ» Ավագ իրավախորհրդատու։

2016թ. մինչ օրս՝ «AHG JUSTITIA Իրավաբանակ ան և ֆինանսական ծառայություններ» Հիմնադիր/ Միջազգային ավագ իրավաբան։

2019թ. մինչ օրս՝  ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում Հիմնադիր/ Խորհրդի նախագահ։ 

2024թ. Հունվարի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է օտարերկրյա պետություններում՝ Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար։  Հայկ Ազիզբեկյանը անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի:

Նման նշանակումների նպատակը  Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովումը, հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ  հայ ինքնության պահպանումն ու հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից  հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։

«Նիդերլանդական օրագիրը» ևս մեկ անգամ շնորհավորում է Հայկ Ազիզբեկյանին՝  Նիդերլանդներում հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու առթիվ: Հուսով ենք, որ պարոն Ազիզբեկյանը իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կներդնի Նիդերլանդների հայ համայնքի կազմակերպմանն ու առաջընթացին, կնպաստի Հայաստան-սփյուռք կապին: 


No comments:

Post a Comment