Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները, որով սփյուռքի հայ համայնքներում սկիզբ է դրվում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը, որի շրջանակներում հունվարի 18-ին տեղի է ունեցել երկրորդ նշանակումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Միջազգային իրավաբան Հայկ Ազիզբեկյանը ծնվել է 1978թվականի Հոկտեմբերի 4-ին, Երևանում: Սովորել և ավարտել է.
1985-1995թթ. Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցը։
1995-1999թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա Ճարտարագիտության բաժինը։
2002-2006թթ. Երևանի գյուղատնտեսական համալսարան Իրավագիտության բաժինը:
2010-2013թթ. Լեյդենի համալսարանի Մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտությամբ։
2017-2018թթ. Հարվարդի համալսարան՝ «Պայմանագրերի իրավունք» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն.
Աշխատել է իրավաբանական և միջազգային կազմակերպություններում:
2006-2008թթ. ՄԱԿ-ի «SCAD» ծրագիր Իրավախորհրդատու։
2009-2012թթ. «Mohassel Zadeh Advocaten» իրավաբանական ընկերություն՝ Իրավագետ։
2012-2014թթ. Advocatenkantoor Palm իրավաբանական ընկերություն՝ միջազգային իրավախորհրդատու/Իրավաբան։
2014-2016թթ. «Հոլանդական փախստականների խորհուրդ» Ավագ իրավախորհրդատու։
2016թ. մինչ օրս՝ «AHG JUSTITIA Իրավաբանակ ան և ֆինանսական ծառայություններ» Հիմնադիր/ Միջազգային ավագ իրավաբան։
2019թ. մինչ օրս՝ ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում Հիմնադիր/ Խորհրդի նախագահ։
2024թ. Հունվարի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է օտարերկրյա պետություններում՝ Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար։ Հայկ Ազիզբեկյանը անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի:
Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
«Նիդերլանդական օրագիրը» ևս մեկ անգամ շնորհավորում է Հայկ Ազիզբեկյանին՝ Նիդերլանդներում հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու առթիվ: Հուսով ենք, որ պարոն Ազիզբեկյանը իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կներդնի Նիդերլանդների հայ համայնքի կազմակերպմանն ու առաջընթացին, կնպաստի Հայաստան-սփյուռք կապին:
No comments:
Post a Comment