Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել Նաիրի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար: Թեև ֆիլմը դեռ նկարահանման ճանապարհ է անցնելու այնուհանդերձ Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվում են մշակման փուլում գտնվող վրացական և հայկական կինոնախագծերը: Նաիրի Հախվերդին առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում կինոասպարեզում: Նրա «Ավլելով Երևանը» վավերագրական անիմացիոն ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոններում մրցանակների է արժանացել: Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդին, Նիդերլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի դուստրն է, որ բնակություն է հաստատել քաղաքամայր Երևանում:
Գալով Թբիլիսյան կինոփառատոնին հավելենք, որ մրցույթին մասնակցել է 8 գեղարվեստական 9 վավերագրական ֆիլմերի նախագիծ: Միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթել է Օվսաննա Գեւորգյանը («Իմ սիրտը նման է այդ ավերված տներին») և «Շատ մոտ երկնքին» (ռեժիսոր՝ Դեա Չոլոկավա, պրոդյուսեր՝ Իրինա Գելաշվիլի) և «Հարևանները քնած են» (Կոտե Կալանդաձե և Էլենե Մարգվելաշվիլի) ֆիլմերի նախագծերը։
Նաիրի Հախվերդին վրացական կինոփառատոնի կազմակերպումն ու անցկացումը բարձր է գնահատում: Նա գտնում է, որ մրցանակներից զատ ավելի կարևոր է միմյանց հետ կապվելն ու հետաքրքիր գաղափարներ փոխանակելը, տարածաշրջանային նախագծերին ծանոթանալն ու վրացի գործընկերների հետ կապեր հաստատելը: «Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի»:
National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն
No comments:
Post a Comment