Նիդ.օրագիրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հոկտեմբեր ամսին համայնքի անդամների ուժերով արագ տեմպերով հավաքագրեց 2.3 տոննա առաջին օգնության ապրանքներ՝ վերմակ, հագուստ ու այլ պարագաներ: Հիմնադրամը՝ նրա նախագահ Վահան Ավագյանը, մեզ տեղեկացրեց, որ օգնությունն ամբողջությամբ բաշխվել են Հայաստանում տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին:
Ավելի ստույգ, առաջին անհրաժեշտության պարագաները բաշխվում են Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Ուշի, Կարբի, Մուղնի, Օշական գյուղերում եւ Աշտարակ քաղաքում: Ընդհանուր առմամբ, 498 մարդ՝ 120 ընտանիքից, ստացել է օգնություն՝ ձմեռային հագուստ, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ և այլն:
Այս աշխատանքն իրականացվել է 12 նվիրյալ կամավորների միջոցով, ովքեր քաղաքապետարանների կողմից տրամադրված փախստականների ցուցակներով երկու շաբաթվա ընթացքում նախապատրաստություն են կատարել եւ ճշգրիտ բաշխել Նիդերլանդներից ուղարկված առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրիգոր Նարեկացի հիմնադրամից գտնում են, որ իրենց այս ակցիան, եթե կարողացել է ինչ որ չափով մեղմել արցախցի մեր հայրենակիցների հոգսը, ապա իրենք դրանից միայն բավարարված են զգում, նույնիսկ եթե կարողացել են փոքր ինչ օգտակար լինել հայրենակիցներին:
Հիմնադրամը նաև շնորհակալություն է հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդին՝ անձամբ Մկրտիչ եպիսկոպոսին, առաջարկած աջակցության եւ «Հայորդաց տան»-ը մարդասիրական օգնությունը բաշխելու հնարավորության համար։
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի խորհուրդը կրկին երախտագիտությունն է հայտնել նիդերլանդահայ համայնքի անդամներին, սրտացավ հոլանդացիներին և բոլոր ներգրավվածներին՝ այս ակցիային ինչ որ կերպ արձագանքելու համար։
Հիմնադրամի կողմից նոր օգնության ակցիաների մասին կհայտարարվի հիմնադրամի ֆեյսբուքյան էջով։
No comments:
Post a Comment