Որպես 2023թ «Նիդերլանդական օրագրի» լավագույն օպերատիվ աշխատանքների ամփոփում ուզում ենք առանձնացնել ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանի անունը, ով անշահախնդրորեն հավատարիմ գտնվեց օրագրին ու նրա ընթերցողներին: Տիկին Նաիրան արդեն տարիներ է, որ հայտնի է իր օպերատիվ, արագ ու ինտերակտիվ թղթակցություններով` ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: Ամենաառաջին ու թարմ հոդվածաշարերեր ու հարցազրույցներ տարբեր գագաթաժողովներից, գիտաժողովներից, խորհրդաժողովներից: «Ապագա Հայկականը» Համաժողովի երեք օրերի մասին, Միջազգային կրթական ու Երևանում անցկացվող մարդու իրավունքների գիտաժողով, Գիտության և գործարարության նվիրված օրեր, նաև հոդվածներ տարբեր թեմաներով՝«Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ», , «Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը», «Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցն անվանակոչվեց ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ», « Երկու միջոցառում մայր բուհում` նույն օրը»,«Տարվա լավագույները»,«Արցախի խաղաղության համար պայքարող իրական հերոսները» և այլն, բոլորն իհարկե չես թվարկի:
Wednesday, 20 December 2023
34 տարի
Մամուլի, լրագրության հանդեպ Տիկին Նաիրայի սերը նոր չէ: Դեռ 34 տարի առաջ «Հայրենիքի ձայն» թերթում, «Խաղաղ օրերի ժպիտը» խորհրդանշական վերնագրով :
Երկրորդ շարքի մեջտեղում «Նիդերլանդական օրագրի» Արցախի և Հայաստանի թղթակից, պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտ.թեկնածու դոցենտ Նաիրա Գասպարյանն է:
«Հայրենիքի ձայն» 29 ապրիլի 1979թ.
Այդ օրվանից երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Նաիրա Գասպարյանի սերն ու հավատարմությունը հատկապես սփյուռքի լրատվամիջոցներին ու հայրենիքին անսասան են:
Տիկին Նաիրան մեզ հետ է եղել լոբիստական աշխատանքներում, նրա օգնությամբ ու թարգմանությամբ շատ հոդվածներ են թարգմանվել ու հրապարակվել:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment