Страницы

Wednesday, 27 December 2023

Տարեմուտյան լուրեր-2023

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Harry van Bommel֊ը շնորհավորել է բոլոր ֆեյսբուքյան ընկերների Սուրբ Ծնունդը`  հրդեհված աշխարհում կոչել մի քանի օր անցկացնել խաղաղության և դրա մասին փոքր ինչ խորհելու  շրջանակում:  Նա նաև լուսանկար է հրապարակել, երբ  2015թ.այցելել է Գանձասար և Վանք գյուղի մոտ գտնվող 13-րդ դարի տաճարում  մոմ վառել։
Նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը գրավեց  բիրտ ուժով , մինչդեռ աշխարհը անտարբեր էր, իսկ  ԵՄ-ն նույնիսկ էժան գազ գնելու պայմանագիր էր կնքում։
Այնտեղ ապրող հայերին սպանել կամ վտարել են։ Ի՜նչ անտանելի ամոթ,  գրել է քաղաքական գործիչը։

Harry vaan Bommel
Zalig Kerstfeest wens ik al mijn facebook-vrienden. In een wereld die in brand staat, is het goed om enkele dagen in kleine kring tot rust en bezinning te komen. De foto hieronder is genomen in 2015 in Gandzasar (Armeens: Գանձասար) in een 13e eeuwse cathedraal (oorspronkelijk een klooster) nabij het dorp Vank in Nagorno Karabach; de Armeense enclave die met grof geweld door Azerbeidzjan is ingenomen terwijl de wereld werkloos toekeek en de EU zelfs een overeenkomst sloot om goedkoop gas af te nemen. De Armeniërs die er woonden zijn gedood of verdreven. Wat een onverdraaglijke schande.

https://m.facebook.com/story.phpstory_fbid=1110969366929897&id=100040505322679

🎥🎬🎞️Անցնող տարին Ամստերդամի հայ համայնքի տարեգրությունում

Een overzicht van alle activiteiten van de @Stichting Sint Grigor Narekats Amsterdam in 2023…


Embassy of the Netherlands in Armenia կայքը փոխանցում է

🎄🇳🇱🇦🇲 Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աշխատակիցների անունից մաղթում ենք ջերմ ու ուրախ Սուրբ Ծնունդ՝ լի երջանկությամբ, դրական էներգիայով և ուժով: // From the Embassy of the Netherlands in Armenia family to yours, we wish you a warm and joyous Christmas filled with happiness, positive energy, and strength!

Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam և Armeens Apostolische Kerk Almelo Հայ Առաքելական եկեղեցիները հրապարակել են առաջիկա տոնական օրերի իրենց առաջիկա միջոցառումների ուղեցույցը , որն էլ ներկայացնում ենք։

Նիդերլանդներն Ուկրաինային 102 մլն եվրո կուղարկի որպես 2024 թվականի օգնության առաջին փաթեթ՝ ասված է Նիդերլանդների կառավարության հաղորդագրության մեջ, այդ մասին փոխանցում է 1֊ին լրատվական կայքը։

«Այդ գումարը հատկացվում է 2 մլրդ եվրոյից, որը նախատեսված է 2024 թվականի բյուջեում Ուկրաինային աջակցելու համար»,- նշել են գործադիրում, հավելել՝ միջոցները նախատեսված են նրա համար, որ օգնեն Ուկրաինային հաղթահարել ձմեռը և պատրաստվել գարնանը։

Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նախարարի պաշտոնակատար Ջեֆրի Վան Լեուվենը հստակեցրել է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական օգնության տրամադրմանը, գյուղատնտեսական հողերի և ազատագրված տարածքների ականազերծմանը, բնակչությանը բազային ծառայությունների մատուցմանը, կարևոր ենթակառուցվածքի վերականգնմանը, բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև էլեկտրացանցի համար սարքավորումների գնմանը:

Արդեն մի քանի տարի է ինչ Քյոլնի գործադիր իշխանությունը՝  քաղաքապետի գլխավորությամբ, դեմ է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մնալուն։ Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսահակյանը հետևյալ պարզաբանում է արել.

***

Քյոլնի «Այս ցավը բոլորինս է» հուշարձանը չի ապամոնտաժվել

Վերջին օրերին տարբեր տեղերից, մանավանդ Հայաստանից, նաեւ ինձ եղան հարցումներ, Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղադրված «Այս ցավը բոլորինս է» հուշարձանի հետագա ճակատագրի հետ կապված։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այն մասին, թե իբր հուշարձանն արդեն իսկ ապամոնատաժված է։

Այս առնչությամբ կուզեի տեղեկացնել հետեւյալը․

Այո՛, քաղաքային իշխանությունները մտադրություն ունեն տեղադրման վայրից կրկին հեռացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հուշարձանը։

Գրում եմ կրկին, քանի որ, ցավոք, սա առաջին անգամը չէ, որ հուշարձանը հեռացվում է տեղադրված վայրից։ Այս հարցն ունի շուրջ հինգ ու կես տարվա նախապատմություն։ Պետք է նշել, որ այս տարի հուշարձանը տեղադրված վայրում ավելի երկար մնաց, քան նախորդ տարիներին։

Այնուհանդերձ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հուշարձանն արդեն իսկ ապամոնտաժվել է կամ կապամոնտաժվի մինչեւ տարեվերջ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնության եւ նաեւ մեր ունեցած տվյալներով հուշարձանը մինչեւ տարեվերջ եւ գալիք տարվա սկիզբ չի հեռացվելու իր տեղադրված վայրից։

Իսկ թե ի՞նչ կլինի հուշարձանի հետագա ճակատագիրը, առայժմ վերջնականապես հստակ չէ։ «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությունը, որն անմիջական նախաձեռնողն այս հուշարձանի տեղադրման, շարունակում է իր պայքարը՝ հարցին բարվոք լուծում գտնելու ուղղությամբ։ Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը, մանավանդ՝ Քյոլնի Հայ Համայնքը, հնարավոր եւ օրինական բոլոր միջոցներով օժանդակում է «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությանն ու նրա պայքարին։

Մենք ուզում ենք հավատալ, որ քաղաքային իշխանությունների հետ երկխոսության միջոցով հնարավոր կլինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Մինչ այդ, մեր ցանկությունն ու պահանջն է, որ հուշարձանը մնա տեղադրված վայրում։

***

Հուշարձանը հետևյալ նախապատմությունն ունի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները՝ առանց Քյոլնի քաղաքապետարանի թույլտվության։ Քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ապամոնտաժելու են հուշարձանը։  Հուշարձանի տեղադրման կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում են ներկայացրել։ Ապրիլի 19-ին Քյոլնի վարչական դատարանը հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում է կայացրել։

Հուշարձանն իրենից ներկայացնում է 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ է տեղադրված, պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է.

«Այս ցավը բոլորինս է»:

«ԱՄԵՐԻԿԱՑԻ» ՖԻԼՄԸ ՕՍԿԱՐԻ SHORTLIST-ՈՒՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ և ռեժիսոր՝ ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ «ԱՄԵՐԻԿԱՑԻ» ֆիլմը «ՕՍԿԱՐ»-ի 96-րդ մրցանակաբաշխության SHORTLIST-ում է:

Սա, իրապես, Հայ կինոյի համար նշանակալի իրադարձություն է, մեծ նվաճում և ձեռքբերում: Առաջին անգամ է, թերևս, պատմության մեջ, որ Հայաստանից պետական Ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն ընդգրկվում է «ՕՍԿԱՐ»-ի  մրցանակաբաշխության SHORTLIST-ում:

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին, պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻՆ, ռեժիսոր ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻՆ, ֆիլմի ողջ ստեղծագործական կազմին և մեր կինոհանրությանը:

ՈՒշադրություն, Մաստրիխտի և շրջակայքի հայությանը:

Բարեկամներ ( Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht ) Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական խորհուրդը նախապես մեծ սիրով և ուրախությամբ տեղեկացնում է, որ 2024թ. Հունվարի 6ի Շաբաթ օրը, ժամը 11-30 ին կմատուցվի, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ և անմահ  Պատարագ։ Պատարագիչն է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի ներկայացուցիչ Վատիկանում, (Pontifical Legation of the Western Europe ) Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն, խաչքավորությամբ՝ Տյար Սերոբ Բաբուջյանի:

Սիրով ակնկալում ենք եւ սպասում այդ օրը բոլորի ներկայությունը:

Տոնածառ ջան, տոնածառ...

Եվ քամին ահա այսպես տապալեց Գանձակի (Ադրբեջան) կենտրոնում տեղադրված երազանքի տարվա ծառը:


https://www.youtube.com/shorts/7ifld6eWdEA

Նիդերլանդները 18 F-16 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: Այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ մեր կառավարության որոշման մասին՝ պատրաստելու նախնական 18 F-16 կործանիչ՝ Ուկրաինա առաքելու համար: F-16-ների մատակարարումը Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագրերի կարևորագույն տարրերից է»,-նշել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:

«Այս որոշումը հաստատում է Նիդերլանդների անմնացորդ հանձնառությունը՝ տրամադրելու Ուկրաինային այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար»,-գրել է Ռյուտեն:

Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ 3 Սու-34 կործանիչ են խոցել Խերսոնի շրջանում, հայտնում է BBC-ն:

Քիչ առաջ Նիդերլանդների մարզային  Omroep Gelderland    թերթը ընդարձակ անդրադարձ է կատարել մեր հայրենակից Գասի Գասպարյանի նիդերլանդերեն լեզվով գրված գրքին, նրա կենսագրության ու այլ մանրամասներին։

Մենք արդեն մեր ընթերցողներին պատմել ենք Գասիի գրքի մասին։ Այն մաքառումներով լի մի կյանքի պատմություն է։

Merry Christmas and Happy New year!

Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:

https://niderlandakan.livejournal.com/581980.html

Բելգիայի հայոց հոգևոր հովիվ , արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վրդապետ Ավետիքյանի մատուցած պատարագը հեռարձակվել է Բելգիայի RTBF հեռուստատեսության եթերով:

No comments:

Post a Comment