Արևիկ Պրազյան |
Հայաստանից` հատուկ ՆիդՕրագրի համար
ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան
07.11.2023/Նիդ.օրագիր
«ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամն այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ներկայացրեց իր աշխատանքային ծրագրերը։ Արևիկ Պրազյանը, հիմնադրամի տաղավարում նյութերը և ծրագրային գրքույկները մատնանշելով` խոսեց իրենց հրաշալի ձեռնարկի մասին: ՈՒնեն աշխատանքային համարյա 10 տարիների փորձ, սկզբում միայն Հայաստանի լեռնային դպրոցների հետ համագործակցելով և եռանդուն երիտասարդներին գործուղելով դժվարին կենսական տարածքներում հայտնված գյուղերում աշխատելու, իսկ այժմ հեռավոր բոլոր շրջանների հետ են համագործակցում։
Կոլեկտիվ տրավմա․ որքանո՞վ է հասարակությունը պատրաստ դիմակայել ու հաղթահարել երևույթը
Այս ծանր օրերին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է հետաքրքիր դասախոսություններ, որոնք փորձում են լույս սփռել մեր կյանքում տեղի ունեցող երևույթներին՝ բացահայտելով անձի ու հանրության հոգեվիճակին առնչվող մանրամասներ ու դետալներ։
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կազմակերպած հերթական հանդիպումը։ Հոգեբան Սոնա Մանուսյանի հետ ինտերակտիվ զրույցին ակտիվ մասնակցում էին նաև ունկնդիրները։ Դասախոսություն-սեմինարի ընթացքում բանախոսը փորձեց վեր հանել այն զգացողությունները , որ առաջանում են կոլեկտիվ տրավմայի դեպքում՝ երկրաշարժ, ցեղասպանություն, կովիդ, միջուկային պայթյուն, Չեռնոբիլ, հոկտեմբերի 27, Նորդ –Օստ, ՊՊԾ գնդի․․․ և այլն։ Փորձ արվեց տալ խնդրով զբաղվող միջազգային հետազոտող գիտնականների առաջադրած սահմանումների մի բազմություն կոլեկտիվ տրավմա երևույթի վերաբերյալ, որոնց մեջ շեշտադրվեց ինքնության հիմքերի սասանումների խնդիրը, հավաքական ինքնության խաթարումների սպառնալիքի հարցը, նաև լուսաբանվեցին այն իրավիճակները, երբ խաթարվում են իմաստային համակարգերը։ Համատեքստից կախված է որոշվում, թե ինչ տեղ ունի կոլեկտիվ տրավման մարդու կյանքում։ Հետաքրքիր է, որ կա նաև այն կարծիքը, որ իրադարձությունները ինքնին տրավմատիկ չեն, որ տեղի է ունենում սոցիալապես միջնորդավորված վերագրում /Վոլկան/։ Վնասվում է ինքնությունը, իմաստի «ճգնաժամ» է առաջանում, որը ներթափանցում է ավելի երկարաժամկետ իրողություններ և ինստիտուտներ, արդյունքում՝ մշակութային վերարտադրություն և վերակառուցում։ Քննարկվեցին այնպիսի հասկացություններ ինչպիսիք են երկրորդային տրավմա, երբ ականատեսն այնուհետև դիտում է իրադարձւթյունը հեռուստացույցով, ընտրված տրավմա՝ վնասված տեղը որպես ընկալման գերիշխող պատկեր, կասկադային կամ համալիր տրավմա՝ /complex/, որը բնութագրվում է իբրև իրար հաջորդող տրավմաների խումբ։ Ըստ բանախոսի՝ համայնքային տրավմա, մշակութային տրավմա, պատմական վիշտ/սուգ հարակից հասկացությունները կոլեկտիվ տրավմայի հոմանիշներ են։ Զրույցի ընթացքում բանախոսը ներկայացրեց նաև կոլեկտիվ տրավմայի հավանական փուլերը, երբ հանկարծահաս դեպքը տանում է իրականության հստակ ընկալման, որն առաջացնում է խոր հիասթափություն, որը, սակայն, անձի կամ խմբի վրա հսկայական դրական ազդեցություն ունի՝ ի վերջո գալիս է ավելի իմաստալից կյանքով ապրելու փուլը՝ վերակառուցման ու նոր կյանքի հիմքն է դրվում։ Փուլերի շղթայական անցումները տեղի են ունենում 20-60 ամսվա միջակայքում։ Ըստ էության այս ամենի արդյունքում վնասվում է հանրության կոլեկտիվ ապահովության զգացումը, ի հայտ են գալիս նոր նարատիվ և դիսկուրսիվ գործընթացներ, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական նոր մեխանիզմներ, նոր մեդիա դսկուրս։ Ցանկացած աղետալից կոլեկտիվ տրավմա բերում է արժեքների, վարքի ընկալումների, ապրումների որակական փոփոխության՝ ասես մարդը, հանրությունը վերգտնելով իրեն հայտնաբերում է ինքնության փոփոխություն, ըստ որի սկսում է իր նոր կյանքը՝ առաջնորդվելով ձևափոխված ինքնությամբ ու արժեքներով։
No comments:
Post a Comment