Страницы

Wednesday, 29 November 2023

Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

Աստվածաբանություն

Շարունակում ենք զրույցը աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ:

Թեև ամիսներ են անցել, մեր հայրենակից,  Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը հաջողությամբ պաշտպանած, այժմ արդեն աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ ունեցած մեր հարցազրույցից,  այնուամենայնիվ թեման մինչ օրս շարունակում է մնալ  արդիական` ընթերցողների հետաքրքրասիրությունների շրջանակում, որն էլ առիթ ստեղծեց հերթական այս զրույցին: 

Լուվեն Լա Նյովի Կաթոլիկ համալսարանը

-Դոկտոր Խաչիկ Հովհաննիսյան, նախքան Լուվեն Լա Նյով կաթոլիկ համալսարան ընդունվելը Դուք որտե՞ղ  հասցրեցիք ծանոթանալ աստվածաբանությանը:

-Որպեսզի ընթերցողին  ավելի պարզ լինի իմ աստվածաբանական անցած ճանապարհը, նախորդ հարցազրույցիս փոքրիկ լրացում անեմ: Աստվածաբանական սկզբնական կրթությունը ստացել եմ Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանում։ Որից հետո իմ ուսումը շարունակել եմ Լուվեն Լա Նյով կաթոլիկ համալսարանում։ Դոկտորական աշխատանքս գրելու շրջանակում երկու տարի էլ ուսանել եմ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։

Հումբոլդտի աստվածաբանության ֆակուլտետ, Բեռլին

Աշխատում եմ Բրյուսելում փիլիսոփայության, էթիկայի և կրոնի դասախոս։  Գրում եմ ուսումնասիրություններ աստվածաբանության մասին և հատկապես նրա հարաբերությունը փիլիսոփայության հետ։ Աշխատում եմ նաև դոկտորականիս վրա, որպեսզի հրատարակեմ, սկզբում ֆրանսերեն և ապագայում հայերեն, որ կարծում եմ օգտակար կլինի աստվածաբանությամբ հետաքրքվողների համար։ Դրա հետ մեկտեղ հայերեն մեծ քանակի ուսումնասիրություններ եմ արել ու գրի առել, որոնք նույնպես խմբագրվում և սրբագրվում են` հրատարակելու համար։

-Աստվածաբանության մասին Հայ առաքելական ճեմարանում ստացած ձեր նախնական գիտելիքները որքանո՞վ էին համահունչ կաթոլիկ համալսարանական կրթությանը: Առկա՞ էին հակասություններ, եթե այո, ապա ինչպիսի՞,  և որքանով այն օգնեց հարթելու ձեր ուսումնական ճանապարհը:

 Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը (ճեմարան)։ Հիմնադրվել է Սևանի թերակղզում, 1990 թվականին

-Սևանի Վազգենյան դպրանոցում աստվածաբանական կրթությունից բացի, դասավանդվում էր հայ գրականություն, ընհանուր գրականություն, հայոց պատմություն և ընդհանուր պատմություն։ Ըստ իս այս առարկաները կարևոր չեն ճեմարանի սաների համար..

Իսկ Կաթոլիկ համալսարանում սովորել եմ խորացված աստվածաբանություն։ Այստեղ երբ խոսում եմ խորացված աստվածաբանության մասին, նկատի ունեմ, կարդալ, հասկանալ և մեկնաբանել դասական աստվածաբաներին։ Լուվեն Լա Նյով համալսարանը, ինչ ինձ համար մնում է դասական աստվածաբանության օրինակ, քանի որ այնտեղ սովորել եմ թե կաթոլիկ աստվածաբանություն և թե բողոքական աստվածաբանություն։ Իսկ այս ամենը չեմ տեսել Հումբոլդտի բողոքական համալսարանում, որտեղ միայն բողոքական աստվածաբանություն են ուսանում։ Առհասարհակ Գերմանիայում թե կաթոլիկ և թե բողոքական համալսարաններում ուսուցանում են միայն տվյալ եկեղեցու աստվածաբանությունը։ Ի տարբերություն այս գերմանական մոդելի, Լուվեն Լա Նյով համալսարանում ավելի բաց և տիեզերական աստվածաբանություն եմ ուսանել։ 

Վերադառնալով հայ եկեղեցու աստվածաբանական առաքելությանը, պետք է նշել, որ ճեմարանի սաներին այսօր հարկավոր են զուտ մասնագիտական աստվածաբանական գիտություն և զուգահեռ փիլիսոփայություն։ Պետք է ուսուցումն սկսել հենց դասական աստվածաբաների տեքստերից :  Պետք է կարողանալ մեկնաբանել տեքստը, այն հանգամանալի բացատրել, այնուհետև  ընկալել այն ու վերլուծել` ընդհուպ հասցնելով քննադատելու վեհ և բարձր արվեստին։ Հենց այստեղ է ծնվում աստվածաբանը։ Բնականաբար այս ճանապարհն անցնելու համար հարկավոր է ունենալ բանիմաց մասնագետներ։ Իսկ արդյո՞ք հայ եկեղեցին ունի աստվածաբաներ` նեղ մասնագիտական իմաստով ։ Սա մեծագույն մարտահրավեր է հայ առաքելական եկեղեցու համար։ 

-Այժմ կցանայինք իմանալ, ինչպիսի՞ արձագանքներ եղան նախկին հարցազրույցին առնչվող :

-Դրանք միանշանակ չէին: Իմ հայտնած մտքերին եղան թե՛ դրական, և թե՛ բացասական մեկնաբանություններ, նաև եղան արդարացի և անարդարացի քննադատություններ։ Սակայն բացասական և անարդարացի բնույթի մեկնաբանությունները հիմնականում հայրենասիրական և նեղ եկեղեցական-կանոնական շրջանականերում էին։ Ամեն դեպքում  շնորհակալություն նրանց, ովքեր այլակարծություն  են ունեցել իմ մի շարք արտահայտած գաղափարների վերաբերյալ։  Այնուհանդերձ ինձ անհասկանալի է  հատկապես այն տեսակի արձագանքները, որոնք ուղղակի հնչել են մեղադրանքների տեսքով ու պարունակել են  ոչ ռացիոնալ փաստարկներ։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում, քանի որ եթե չկան փաստարկներ, ապա չկա ուղիղ երկխոսություն, եթե չկա երկխոսություն, ապա դա քաոսի է վերածվում։

Աստվածաբանությունը գիտություն է, հավատքի գիտություն(intellectus fidei), որ ռացիոնալ փաստարկներ է բերում հավատքի շրջանակում (fides quaerens intellectum հավատք, որ հասկացողություն է փնտրում, (Անսելմ Քենթրբերցի), հավատքի ռացիոնալ լինելը չի հիմնվում մարդկային ազատ բանականության սկզբունքների վրա։ Հավատքը կարող է լինի ռացիոնալ , եթե հիմնավորված է փաստարկներով և հաստատված ապացույցներով, և չի կարող ռացիոնալ լինել, եթե հակասում է տրամաբանության կանոններին, փաստարկի կանոններին և քննարկվող ոլորտին առնչվող ապացույցների չափանիշներին:

Հավատքն իր հիմնավորումը գտնում է Աստվածային Հայտնության մեջ, որն իր մեջ ընդգրկում է մարդուն և աշխարհին։ Այսպիսով, հավատքը հիմնվում է հայտնության վրա և այդ հայտնությամբ մեկնաբանում է ամբողջ մարդկային գոյությունը և իրականությունը։ Այստեղ խոսել Աստծու մասին նշանակում է համապատասխան լինել Աստծուն, այնպես ինչպես Նա հայտնվել է Քրիստոսի մեջ։ Մեր բանականությունը կամ Աստծու մասին խոսքը համաձայնվում է Աստծու հայտնությանը և Աստված Քրիստոսի մեջ հայտնվում է որպես պատասխան մարդկային բոլոր հարցերին։ 

Աստվածհայտնությունը մեր բանականության ուղենիշն է, որին հետևում է բանականությունը ։ Ոչ թէ բանականություն-հայտնություն մոդելով պետք է առաջնորդվի աստվածաբանությունը, ինչպես որ այն տեղի է ունեցել Լուսավորականության (Aufklärung) դարաշրջանում, այլ հայտնություն-բանականության տարբերակով։ Աստվածաբանը սպեկլյուցաներ կամ ենթադրություններ չի անում Աստծու և նրա հատկությունների մասին, այլ Աստված հայտնվում է ինքն իր միջոցով հանուն մարդու փրկության։ Աստվածաբանության նպատակն է Աստծու փրկարար գործողությունը առ մարդը։ Ահա այս ամենից կարևոր կետի վրա էի ցանկացել մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել իմ նախորդ հարցազրույցում... Աստծու փրկող գործունեությունը Քրիստոսի մեջ և իր Հոգու մեջ մեզ համար և առ մեզ, ահա այստեղ է կայանում եկեղեցու ամբողջ առաքինությունը։ Այս պարագայում մարդկային գործոնը բացառվում է, մարդ ստանում է ամեն բան Աստծուց, քանի որ Աստծու բոլոր հատկությունները մարդու փրկության համար են։ Աստված գոյություն ունի, քանի որ նա հանուն մարդու փրկության է։ 

-Շատ մանրամասը բացատրություն տվեցիք: Եկեք ընթերցողին էլ ավելի հասկանալի դարձնենք, բացենք փակագծերը. ի՞նչ ասել է «բացասական և անարդարացի բնույթի մեկնաբանությունները հիմնականում հայրենասիրական և նեղ եկեղեցական-կանոնական շրջանականերում էին»: Կարելի՞ է կարծել, որ հայ աստվածաբանությունը առանձին դիտարկում ունի, եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն:   Այսօր հայ աստվածաբանությունը ի՞նչ վիճակում է, ելնելով այն ամենից, ինչի մասին խոսեցիք։

-Գիտե՞ք, հայ եկեղեցու աստվածաբանության մասին խոսելիս այստեղ պետք է հաշվի առնել մի շարք ասպեկտեկներ ։ Առաջինը, երկար տարիներ պետականություն չենք ունեցել և ինչ-որ կերպով կտրված ենք եղել եվրոպական աստվածաբանությունից և հետո սովետական միությունն իր հակաստվածաբանական հետքն է թողել մեր եկեղեցու վրա։ Այս ամենից զատ, որ մի տեսակ ցավալի եմ համարում այն է, որ մեր եկեղեցու հոգևորակաները գալիս և ուսանում են Եվրոպական համալսարաններում, ապա  Հայաստան վերադառնալուն պես, դադարում են աստվածաբանական ակտիվ և դինամիկ գործունեություն վարելուց։ Կամ էլ այնպիսի թեմանեների մասին են գրում, որ խորքային իմաստով ոչ մի կապ չունեն աստվածաբանության հետ։ Լռություն է տիրում աստվածաբանական հարցերի շուրջ, հարցեր, որոնք վերանայման, քննադատման, փոփոխման, հաստատման կամ մերժման կարիք ունեն։ Ուստի խնդրանքս է իմ բոլոր հոգևոր եղբայրներին և քույրերին, որպեսզի խոսեն և նոր գաղափարներ առաջադրեն ամեն հարցերի շուրջ։ Իհարկե այս ամենը չի նշանակում անձնական արշավ եկեղեցու և եկեղեցականության դեմ, այլ հանուն նոր իրավիճակի և նոր ընթացքի, որն իր ակունքը գտնում է հավատք առ Քրիստոս, քանի որ «Քրիստոս մեզ դարձրեց» ազատության որդիներ (Գաղ, 4,31) , այսինքն մենք կոչված ենք ազատության սիրով միմյանց ծառայելու համար (Գաղ, 5,13)։ 

Ամենից կարևորը, պետք է շատ ընդգծված կերպով նշեմ, որ մեզ մոտ Աստված համարվում է մշակութային, այլ գիտությունների, հոգեբանության, փիլիսոփայության և ազատ մտածողության հետևանք։ Բանասերները և մատենագիրները, ըստ իրենց գիտության դիրքերից ավելի են խոսում Աստծու մասին, որ խորքում ոչ մի կապ չունի Քրիստոսի մեջ հայտնված Աստծուն, քան աստվածաբաները։ Իսկ այս պարագայում, ո՞րն է աստվածաբանի դերը։ Նա պետք է այլ գիտություների մոտեցումները ի մի բերի և Քրիստոնեական աստվածաբանության հավատքի շրջանակում քննադատորեն մոտենա մյուսների դիրքորոշումներին։ Ահա այսպես աստվածաբանը ամենայն պատասխանատվությամբ պիտի խոսի Աստծու մասին։ Աստվածաբանությունը անկախ և ինքնուրույն գիտություն է, որ չպետք է ձուլվի այլ գիտությունների մեջ։ 

-Ըստ Ձեզ, տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է աստվածաբանել մեր ժամանակներում։

-Աստվածաբանությունը արդեն ինչպես վերևում նշել եմ, գիտություն է Աստծու փրկչարար գործողության մասին առ մարդը, որի միջոցով մարդը նոր հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ Ս. Հոգու կողմից։ Այստեղ է, որ մարդկային գոյության վերաբերող հարցերը իրենց բոլոր պատասխաները ստանում են։ 

Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերն (1889-1976) ասում է, որ մարդ նետված է աշխարհի մեջ, սակայն նրա մոտ մարդն համարվում է հենց իր իսկ հնարավորությունը, կարողանալ ինքն իր միջոցով, գտնել իր իրական կյանքը, իսկ Աստվածաբանության համար մարդու գոյությունը մեկնաբանվում և լուսաբանվում է ոչ թէ այլ գիտություների միջոցով կամ մեթոդներով, այլ  Աստծու Հայտնության իրական ներկայության լույսի ներքո։ Աստված, որ հայտնվում է Քրիստոսի մեջ, այն ոչ հասկացողություն է և ոչ էլ բանականություն, այլ վայր, որտեղ Աստված հայտնում է իր սերը մարդկության հանդեպ։ Աստված հայտնվում է Քրիստոսի մեջ, որ Աստծու ինքնահայտության հավիտենական գործողություն է, որ հնարավոր է դարձնում Իր Հայտնությունը։ 

Սա է Theologischen Grammatik աստվածաբանական քերականությունը։ Այսպես, աստվածաբանը պատասխանատվություն ունի Աստծու մասին խոսելիս հավատարիմ լինել աստվածաբանական քերականությանը, որն է համապատասխան լինել Աստծուն։ Աստծու մասին կարող ենք մտածել միայն իր Հայտնության հիման վրա: Աստծո գաղափարի հնարավորությունը, ով Աստծուն համարում է Աստված, պայմանավորված է նրանով, որ Աստված ինքն իրեն հայտնել է:

Ահա այսպես պետք է աստվածաբանել, որպեսզի Աստված խոսի և մարդկային բանականությունը հավատքին հետևելով խոսի Աստծու Հայտնության մասին, այնպես ինչպես որ այդ Հայտնությունը հնարավոր է դարձնում մեզ։ Այստեղ է, որ բանականությունը գտնվում է հավատքի մեջ, ինչն էլ իր հերթին հիմնված է Հայտնության վրա։

Պետք է նշեմ, որ մեզ մոտ բացակայում է նաև առողջ և գիտական մակարդակի վիճաբանությունը, իսկ երբ կա նոր միտք և նոր գաղափար, ապա այսպես է ընկալվում « այն, ինչ նոր է, չի կարող ճշմարիտ լինել, քանի որ ճշմարիտը պետք է հին լինի»։ Հին լինելը չէ, որ վավերական է դարձնում ավանդական մի շարք մոտեցումներ կամ գաղափարներ, որոնք առկա են եկեղեցում, այլ դրանց կապը Աստվածային հայտնությանը Հիսուս Քրիստոսի մեջ, որ քրիստոնիայի համար հասանելի է դառնում Ս. Հոգու կողմից։ Այստեղից է սկսում եկեղեցու ամբողջ առաքելությունը։

Անցյալի ճշմարտությամբ չպետք է մեկնաբանել ներկան, այլ Քրիստոսի պատգամը լինելով հավիտենական մեկնաբանում է ժամանակակից իրականությունը և այս երկուսի կապը պետք է ամուր լինի, սակայն Քրիստոսի պատգամը հավիտենական է, իսկ մարդկային կյանքը կամ ժամանակավոր իրավիճակը փոփոխական է։ Ամեն ժամանակներում աստվածային պատգամը հանդիսանում է այն աստվածաբանական կենտրոնական կատեգորիան, որով մեկնաբանվում է ամբողջ մարդկային  իրականությունը։

-Իսկ ինչպե՞ս հասկանալ աստվածաբանության և փիլիսոփայության հարաբերությունը։

-Աստվածաբանությունը դարերի ընթացքում տարբեր կերպ է մեկնաբանվել և առաջին անգամ աստվածաբանություն բառը օգտագործվել է Պլատոնի կողմից իր «Պետություն» աշխատության մեջ, իսկ Արիստոտելը և Ստոյիկյան փիլիսոփաները աստվածաբանություն հասկացողությանն այլ նշանակություն են տվել։ Այստեղ նպատակ չունեմ խոսելու այն մասին, թէ ինչպես է աստվածաբանությունը սահմանվել նախաքրիստոնեական շրջանում կամ թէ ինչպես է այն ազատագրվել փիլիսոփայությունից և հետագայում դարձել որպես առանձին և անկախ գիտություն։ Պետք է ուղղակի ուրվագծեմ նրանց տարբերությունը, որ հիմնարար է աստվածաբանության համար։ Փիլիսոփայությունը համարվում է մարդկային բարձրագույն հնարավորություն, որն արտահայտվում է մարդկային բանականության և ազատության մեջ։  Փիլիսոփայությունը բացառապես և համապարփակ մտածող, խորհող գործունեություն է և այն անխուսափելիորեն մտածում է այն, ինչ ցանկանում է անել։ Այսպիսով, փիլիսոփայությունը կարող է սահմանվելորպես մտածողության գործառույթ (Funktion des Denkens, Ինգոլֆ Դալֆերտ)։ Այսպես, բոլոր մյուս, ինչպես օրինակ գիտական կամ փիլիսոփայական աշխարհայացքի և էմպիրիկ գիտելիքի համատեքստերում ճշմարտության իմացությունը երբեք չի ընկալվում որպես հայտնության կամ հավատքի վրա հիմնված, այլ միշտ մարդկային ստուգման պրակտիկայի ինչ-որ ձևի ։ Այլ կերպ ասած, ճշմարտության իմացությունը բխում է մարդկային գործնական ստուգումներից ։

Աստվածաբանությունը նույնպես ռացիոնալ գիտություն է, քանի որ ինչպես մյուս գիտությունները, այն նույնպես ապավինելով հավատքին, հավատք, որ հիմնված է Աստծու ինքնությաննույնացումը Հիսուս Քրիստոսի անձի մեջ, որպես փրկող և արարող սեր առ մարդկությունը, լուսաբանում է աշխարհը և մարդուն։ Աստվածաբանությունը սահմանվում է որպես հավատքի գործառույթ (Funktion des Glaubens, Ինգոլֆ Դալֆերտ)։ Այն նույնպես մտածում է, սակայն հավատքն է նրա խթանող գործառույթը։ Իհարկե այս ամենը չի նշանակում, որ աստվածաբանությունը պետք է ամեն գնով հանդես գա ընդդեմ փիլիսոփայության։  Ընդհակառակը  փիլիսոփայությունը կարող է և պետք է օգտագործվի աստվածաբանության շրջանակներում, բայց այն չի կարող օգտագործվել աստվածաբանության հիմնավորման համար և աստվածաբանության ռացիոնալությունը կախված չէ որևէ տեսակի ոչ աստվածաբանական ռացիոնալությունից։ Աստվածաբանության ռացիոնալությունը չի բխում փիլիսոփայությունից, այն տարբերվում է և առնչվում է հավատքի ռացիոնալությանը:

Հավատքը հիմնված է հայտնության և Աստծո ինքնահաղորդակցական ներկայության մեջ: Այս ամենը նշանակում է, որ քրիստոնեական հավատքի ոլորտում ճշմարտության իմացությունը գալիս է հայտնությունից և որ հայտնությունը ճշմարտության իմացության աղբյուրն է: Իհարկե, այս ամենը հաստատվում է միայն կրոնական համոզմունքների համատեքստում:

Աստվածաբանությունը մարդկային ճանաչողական գործունեություն է, որն օգնում է ինտելեկտուալ ջանքերին իր հատուկ դիրքորոշմամբ, այսինքն հավատքով, որի բովանդակությունը Աստծո գործունեությունն է հայտնության և հավատքի մեջ,  քանի որ դրանք հասանելի են դառնում քրիստոնեական համոզմունքների, գործողությունների և հաստատությունների միջոցով։ Իսկ այս ամենի նպատակն է փորձել հասկանալ, թե ինչ է պնդում հավատքը, որ ստացել է հայտնության միջոցով: Այսպիսով, աստվածաբանությունը նպատակաուղղված է հավատքի ինտելեկտուալ պարզությանը և ձգտում է հասնել դրան՝ հավատքի գոյաբանական կառուցվածքի հայեցակարգային վերակառուցմամբ՝ հիմնվելով քրիստոնեական կյանքի փորձարարական կառույցներում դրա դրսևորումների վրա։

-Կրկին գանք սեփական խնդիրներին: Դուք  նախկին զրույցում խոսել էիք նաև Ս. Գրիգոր Նարեկացուց, ի՞նչ կասեք նրա աստվածաբանության ու այսօրվա ժամանակակից մարդու և եկեղեցու առաքելության մասին։

-Այո, Նարեկացին, այն աստվածաբան է, ով իմ աստվածաբանական հայացքների վրա լուրջ և կարևորագույն ազդեցություն է թողել։ Նրա «Մատյան Ողբերգությունը», իր աստվածաբանական հասկացողություններով գոյաբանորեն մեկնաբանում է քրիստոնեական մարդաբանությունը, որ հիմնականում երկու թեմաների վրա է կենտրոնանում. մարդը որպես մեղավոր և Աստծու պատկեր։ Նարեկացին «Մատյանում» ներկայացնում է մարդու անկորողությունն առ Աստված  և ակնհայտ կերպով ընդգծում է մարդկային բոլոր ջանքերի զուր և ապարդյուն լինելը։ Ինչքան ավելի է մարդն իր սեփական ուժերին ապավինում, այնքան ավելի է իր հիասթափությունը և ներքին ընկճված վիճակը բարդացնում և վաթարացնում։ Այստեղից մի պարզ եզրակացություն, ըստ Նարեկացու «Մատյանի» մարդ ներկայանում է մեղքի մեջ, որ ընդգծում է մարդու ապականված էությունը և իհարկե այստեղ խոսքը մարդու ամբողջ էության մասին է։ Խոսել մարդու մասին նշանակում է խոսել նրա անկարողության մասին։ Նարեկացին բացառում է սեփական միջոցներով Աստծու հետ հարաբերության վերականգնումը և մարդկային ամեն գործողություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկ Մեղքի մեջ հայտնվել։ Իսկ այս անկարող մարդկային էությունը հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ միայն և միայն Աստվածային շնորհի միջոցով. « Քոնն է բժշկությունը, Քոնն է առատությունը, Քոնն են պարգևները միայն Քոնն են ձրի Շնորհները, Քոնն է քավությունը» ( ԺԶ, Ա)։ Եթե կա մեղք, ապա շնորհը այնտեղ իշխում է։ Եթե կա մեղավոր, ապա կա ապաքինված, բշկված և մխիթարված նոր արարած, նոր մարդ Աստծու փրկարար կամքի միջոցով։

Պետք  է նաև մի շատ կարևոր գաղափարի վրա մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել, որ Նարեկացի աստվածաբանը ոչ մի կերպ չի կարող համարվել բանաստեղծ, քանի որ նա աստվածաբանորեն և հավատքի շրջանակներում է խոսում ողորմած Աստծու և մեղավոր մարդու հարաբերության մասին։ Հետևաբար տեղին և պատճշած է Նարեկացուն անվանել միայն և միայն Աստվածաբան, իսկ նրան բանաստեղծ  անվանելը ուղղակի շեղում է նրա «Մատյանի» գլխավոր նպատակից, որն է Աստված մարդուն փրկում է նրա ներքին վախերից և տանջանքներից, որոնցից մարդ իր սեփական ուժերով չի կարող ազատագրվել։ Իսկ այս ամենը Նարեկացին ներկայացնում և նկարագրում է միայն և միայն աստվածաբանորեն...

-Կներեք, որ ընդհատում եմ, բայց այնուամենայնիվ Գրիգոր Նարեկացուն համարում են հայ գրականության վերածնության հիմնադիրը: «Մատյան ողբերգության» պոեմը համարվում է հայ միջնադարյան գրականության զարդը:

Նարեկացու խճանկարը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում

-Անշուշտ Նարեկացին մեծն  քերթողահայր է: Դա չի կարող որևէ մեկը ժխտել:  Այստեղ աստվածաբանության լույսի ներքո նրա ստեղծագործությունների անմշակ դաշտն է: Նույն «Մատյան ողբերգության» երկը օտարները համարվում են համաշխարհային քրիստոնեական գրականության մարգարիտներից մեկը։ Խնդիրը, որ ներառված են ապագայիս ծրագրերում` Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» աստվածաբանական մոտեցում տալն է։ Նարեկացին ավելի շատ աստվածաբան է: Ըստ իս,  կարդալով մի շարք Նարեկյան ուսումնասիրություններ, այն եզրակացության եմ հանգել, որ Նարեկի հիմնարար թեմաները դիտարկվել են ոչ խորքային, ավելի շատ դրանք բանասիրական մեկնաբանություններ են, որոնք շատ հեռու են աստվածաբանական մեկնություններից։ Ահա ապագա ծրագրերը կապված են  Նարեկյան մեկնաբանությունները աստվածաբանության լույսի ներքո դիտարկելուն, որն էլ հենց հիմք կհանդիսանա հայ աստվածաբանության ուղվածության զարգացումներին։  Նարեկացին և նրա աստվածաբանության շարունակական մեկնաբանությունը պետք է հիմք հանդիսանա հայ աստվածաբանության համար...։

Ըստ Նարեկացու` եկեղեցու առաքելությունն է կենտրոնանալ  Աստծու փրկարար, մխիթարող և ողորմած շնորհի վրա, որն իր մեջ պարունակում է մարդկային գոյաբանական հարցերի բոլոր պատասխաները։ Նարեկացին իր «Մատյանում» ընդգծում է երկու կարևոր աստվածաբանական հասկացողություններ, մարդու ինքնաճանաչումը որպես մեղավոր, իսկ երկրորդ` Աստծու շնորհը որպես մարդու փրկություն, ահա այստեղ է գտնվում եկեղեցու քարոզչության ամբողջ առաքելությունը։

Զրուցեց` Հայ Ազյանը

«Նիդերլանդական օրագիր»

Tuesday, 28 November 2023

Վահան Ավագյանը` «Մերոնք» հեռուստահաղորդման ընթացքում

 Նիդերլանդներում Վահան Ավագյանին շատերը ճանաչում են որպես Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի խորհրդի նախագահ, բայց քչերը գիտեն նրա կենսագրության մանրամասների մասին: Այն, որ գործարար Վահան Ավագյանին հետաքրքրել ու մոտեցրել է տեղի հայ համայնքին՝ բնավ պատահական չէ: Ամստերդամն ունեցել է հայկական կոլորիտով հարուստ պատմական անցյալ, իսկ պատմական գիտությունների թեկնածուին` Վահան Ավագյանին, այն չէր կարող անտարբեր թողնել: Ամեն բան սկսվեց հնամենի «Սուրբ Հոգի» հայ Առաքելական եկեղեցու 300-ամյա տոնակատարությունը նշելուց: Հետո հիմնադրվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը, որը պետք է դառնար Նիդերլանդների ժամանակակից հայ կյանքի բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ...

Մանրամասը այս և այլ նախաձեռնությունների մասին պատմում է Վահան Ավագյանը` հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի «Մերոնք» հեռուստահաղորդման ընթացքում:
-----

Saturday, 25 November 2023

Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցն անվանակոչվեց ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ


Երևանի քաղաքապետարանի  որոշմամբ՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  2-րդ փողոցն անվանակոչվեց հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ՝ «Պարիս Հերունու փողոց»:

Այս պահին Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունն է։ Աշխարհում բազմաթիվ հայեր և գիտության նվիրյալներ իրենց հարգանքի տուրքն են միշտ մատուցել մեծ հային և անհամբերությամբ են սպասել այսօրվան։  Քարահունջ հայագիտական կենտրոնի աշխատանքները  մասսայականացնելու  առումով  հսկայական գործ է կատարում Նանա Հերունին։ Արժանի հոր արժանի զավակ։












Պարիս Հերունին ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1951թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1957թ., ավարտելով ուսումը, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ՝ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: 1957-1960թթ. աշխատել է Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանում` որպես ռադիոինժեներ, գիտաշխատող, այնուհետև` Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բյուրոյի պետ: 1960-1968թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի` գիտության գծով տեղակալ և ԳԲՀ բաժնի վարիչ, 1968-1971թթ.` Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա)  ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքի տնօրեն, 1971-2008թթ․` Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1983 թվականից` գլխավոր տնօրեն, 1983-2008թթ․՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Անտենային համակարգեր» Ռադիոգիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և բազային ամբիոնի վարիչ: Պարիս Հերունին ունի շուրջ 353 հրապարակված գիտական աշխատություն, այդ թվում՝ 248 տպագիր, 4 մենագրություն և 25 արտոնագիր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։  Նա  5 աստղային գիտական մեթոդներով հետազոտել է  Քարահունջը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։


Տեքստը և լուսանկարները՝ Նաիրա Գասպարյան, հատուկ Նիդ.Օրագրի համար


Տեսաերիզը տրամադրել է Նանա Հերունին

Tuesday, 21 November 2023

COMMUNIQUE OF THE FOUNDERS OF THE FUTURE ARMENIAN


Dear compatriots, The latest developments in Armenia and Artsakh once again demonstrated the importance of forming a pan-Armenian unified vision and action.

As a result of the brutal and persistent policy of ethnic cleansing by Azerbaijan, the entire population of Artsakh was forced to leave its homeland within a few days. Prominent Artsakh statesmen, including former presidents as well as the former State Minister & co-Founder of The FUTURE ARMENIAN Ruben Vardanyan, were arrested and transferred to Baku. One of the ancient cradles of the Armenian civilization is left without its indigenous population for the first time in 25 centuries.

Today the sovereignty, security and territorial integrity of Armenia are severely endangered, the fundamental rights of the Artsakh people remain neglected, and, perhaps equally critical, a prevailing sense of apathy within both Armenian society and the diaspora threatens to impede national consolidation. The inability of the current Armenian administration to confront these challenges further exacerbates the situation.

To effectively solve all these and many other critical issues we face, it has become crucial to develop a unified vision for the future, institute responsible management, bridge the existing gap in effective mechanisms for the engagement of able professionals and resources in Armenia and within the diaspora. We are dedicated to continuing our declared mission of shaping the future together. We emphasize the importance of the coordination of efforts and the deeper and wider engagement of Armenians and our friends worldwide in the collective search for durable solutions.

On Armenia, we stress the urgency of strengthening our collective resilience, mobilizing all available resources, instituting responsible governance, rejecting defeatist and alarmist attitudes, and fostering robust, reliable partnerships.

On Artsakh, we will continue to pursue the solution that enables the right of the people of Artsakh to return to their homes in a safe and dignified manner, and guarantees their national, religious, educational, and cultural rights, including the preservation of the Armenian heritage. On diaspora, it is vital to harness our collective power and establish a common agenda for global diaspora action, with a primary focus on the security and sovereignty of Armenia and advocating the fundamental rights of the people of Artsakh.

We launched The FUTURE ARMENIAN public Initiative after the devastating war of 2020 to foster a dialogue that would lead to a common framework of understanding and envisioning a brighter future for Armenia and Armenians. More than 110,000 people from 108 countries joined our call. Our objectives were clear from the outset: overcome polarization, eliminate the prevailing despair, formulate systemic solutions, reactivate society, and cultivate a shared sense of responsibility towards the nation and its Through extensive consultations with local and diaspora organizations and professionals, the Initiative set 15 Goals aimed at addressing the full range of challenges we face and the sustainable development of our global nation.

This past spring we conducted the first-ever Citizens Assembly in the Armenian world – the Convention of the Future Armenian – where participants from the homeland and the diaspora discussed three of those 15 goals (Historic Responsibility, Armenia-Diaspora Unity, and Growing Population) and adopted policy and program recommendations. It was preceded by extensive preparatory work of over a hundred Armenian experts developing possible scenarios and project ideas around those three goals. The results of that convention can be found here. We extend our gratitude to our Signatories for their steadfast support during these fateful times. We, the Armenians, on all levels - personal, societal, and national - should rise above despair and division, resist the persistent challenges and hardships facing the nation, and collectively forge a brighter future for all Armenians.

Best regards,

The FUTURE ARMENIAN Development Foundation






Հարգելի հայրենակիցներ,  

Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:  

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վայրի ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը մի քանի օրում: Արցախի պետական ու հանրային հայտնի գործիչները, այդ թվում՝ նախկին նախագահներն ու նախկին պետնախարար, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու: Հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը 2.5 հազարամյակում առաջին անգամ մնացել է առանց իր բնիկ ժողովրդի:  

Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը:  

Այս և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամային խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար վճռորոշ նշանակություն ունի ապագայի միասնական տեսլականի ձևավորումը, պատասխանատու ղեկավարումը, Հայաստանում և սփյուռքում կարող մասնագետների և ռեսուրսների ներգրավման արդյունավետ մեխանիզմների հարցում առկա բացի լրացումը:  

Մենք հավատարիմ ենք ապագան միասին կերտելու մեր հռչակած առաքելությանը: Կարևորում ենք ջանքերի համակարգումը և մնայուն լուծումների համատեղ որոնման մեջ հայերի ու աշխարհում մեր բարեկամների ավելի խորը և ավելի լայն ներգրավումը:  

Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը:  

Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը:  

Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա:  

Մենք հանդես ենք եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությամբ 2020թ. ավերիչ պատերազմից հետո՝ զարգացնելով մի երկխոսություն, որը կհանգեցներ փոխըմբռնման  և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ընդհանուր շրջանակի ձևավորման: Մեր կոչին արձագանքել է ավելի քան 110,000 մարդ աշխարհի 108 երկրից: Մեր նպատակներն ի սկզբանե պարզ էին. հաղթահարել բևեռացումը, վերացնել գերիշխող հուսահատությունը, ձևակերպել համակարգային լուծումներ, վերակտիվացնել հասարակությունը և զարգացնել պատասխանատվության ընդհանուր զգացում երկրի և դրա ապագայի հանդեպ:   

Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:   

Այս տարվա գարնանը մենք անցկացրինք առաջին քաղաքացիական ասամբլեան հայկական աշխարհում՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որտեղ հայրենիքից ու սփյուռքից մասնակիցները քննարկեցին 15 նպատակներից 3-ը (Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ) և ընդունեցին քաղաքականություն ու ծրագրային առաջարկներ: Համաժողովին նախորդել էր ավելի քան 100 հայ փորձագետների նախապատրաստական լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում երեք նպատակների շրջանակում կազմվել էին հնարավոր սցենարներ ու նախագծերի գաղափարներ: Համաժողովի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը միացածներին այս ճակատագրական ժամանակներում իրենց անսասան աջակցության համար:  

Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար:  

Հարգանքով,

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ


Friday, 17 November 2023

IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը լավագույնն էր


Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի Ամստերդամի IDFA-ի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ու արժանացել է FIPRESCI մրցանակի։ Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքում։ Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Փառատոնի Ժյուրի.
«Ֆիլմ, որը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում վշտի հսկայական թաքնված ներքին խորությունը և ստեղծում է շոշափելի ներկայություն՝ անտանելի բացակայության մեջ: Կինոն որպես գոյատևման գործիք թույլ է տալիս մեզ բոլորիս նայել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես խորը սիրո դրսևորում»:
Նիդ օրագիրը շնորհավորում և ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթում Շողակաթ Վարդանյանին։
Введите описание картинки
Введите описание картинки
Введите описание картинки
Synopsis
Soldaten die sneuvelen eindigen in nieuwsberichten vaak als anonieme getallen. Maar achter elk getal gaat een mens schuil, die diepbedroefde familieleden achterlaat. Ook 1489 is een anoniem getal voor ‘lichaam van individu vermist in de strijd’. Dat getal werd toegewezen aan Soghomon Vardanyan, een 21-jarige student en musicus die bijna zijn dienstplicht had vervuld toen in september 2020 het conflict om Artsach (Nagorno-Karabach) tussen Azerbeidzjan en zijn thuisland Armenië opnieuw oplaaide.
Op de zevende dag van de oorlog raakt Soghomon vermist. Zijn zus Shoghakat besluit vervolgens met haar telefooncamera de zoektocht en het emotionele proces van haarzelf en haar ouders te filmen. Na een half jaar worden botten teruggevonden, maar dna-onderzoek moet uitwijzen of het daadwerkelijk de stoffelijke resten van Soghomon zijn. De uitslag volgt pas na anderhalf jaar.
Al die tijd blijft Shoghakat filmen, ook op de meest intieme en kwetsbare momenten, wat soms voor een ongemakkelijke kijkervaring zorgt. Maar het maakt het intense verdriet en gemis van een mens van vlees en bloed tegelijkertijd des te tastbaarder.
Զինվորները, ովքեր մահանում են, հաճախ հայտնվում են որպես անանուն թվեր լրատվական ռեպորտաժներում: Բայց ամեն թվի հետևում կա մարդ, ով թողնում է սրտացավ ընտանիքի անդամներին։ 1489-ը նաև անանուն թիվ է «ճակատամարտում անհայտ կորած անհատի մարմին»: Այդ համարը հատկացվել է 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանին, ով գրեթե ավարտել էր իր զինվորական ծառայությունը, երբ 2020 թվականի սեպտեմբերին կրկին բռնկվեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը Ադրբեջանի և նրա հայրենի Հայաստանի միջև։
Պատերազմի յոթերորդ օրը Սողոմոնն անհետանում է։ Նրա քույրը՝ Շողակաթը, այնուհետև որոշում է հեռախոսի տեսախցիկով նկարահանել իրեն և ծնողների որոնումն ու հուզական ընթացքը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, սակայն ԴՆԹ հետազոտությունը պետք է ցույց տա, թե արդյոք դրանք իրականում Սողոմոնի մնացորդներն են: Արդյունքները հասանելի կլինեն միայն մեկուկես տարի հետո:
Միևնույն ժամանակ, «Շողակաթ»-ը շարունակում է նկարահանվել նույնիսկ ամենաինտիմ և խոցելի պահերին, ինչը երբեմն անհարմար դիտման փորձ է ստեղծում: Բայց միևնույն ժամանակ դա ավելի շոշափելի է դարձնում մսից ու արյունից մարդու սաստիկ տխրությունն ու կորուստը
--------------

Իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների մասին. «1489»-ը՝ լավագույն ֆիլմ

Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր՝ IDFA ամստերդամյան փառատոնում արժանացել է գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակին և FIPRESCI մրցանակին, որը տրվում է կինոգետների և կինոմամուլի համաշխարհային ընկերակցության կողմից։
Շողակաթի ֆիլմը պատմում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 7-րդ օրը անհետացած եղբոր՝ դաշնակահար Սողոմոն Վարդանյանի մասին և վավերագրում նրան որոնելու երկար ու բարդ ընթացքը։ Զոհված զինվորի մասունքները գտել են մոտ կես տարի անց։ ԴՆԹ նույնականացման գործընթացը մեկուկես տարի է տևել։ 1489-ը այն համարն է, որ տրվել է նրա եղբոր անճանաչելի մարմնին։ Ֆիլմը նկարահանվել է հեռախոսով։
«2020 թվականին ես սկսեցի լրագրություն ուսանել, ճգնաժամի մեջ էի՝ չգիտեի, ինչ անել, երկար ժամանակ դադարել էի երաժշտությամբ զբաղվել։ Դասերը մեկնարկեցին սեպտեմբերին։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Եղբայրս բանակում էր, նա էլ է երաժիշտ։ Ես սկսեցի նրան փնտրել, ոչ մի տեղեկություն չէինք կարողանում ստանալ։ Պատերազմի 7-րդ օրը հասկացանք, որ նա կորել է՝ ոչ մի լուր չունեինք։ Բջջային լրագրության իմ ուսուցիչը զանգեց ինձ, ասաց, որ վերցնեմ հեռախոսը և սկսեմ վլոգ նկարել՝ ուղղակի նստիր հեռախոսի դիմաց և պատմիր ամեն օր, թե ինչպես ես փորձում գտնել եղբորդ։ Որովհետև ես այլևս չէի կարողանում սովորել, բայց ինձ չէին ուզում հեռացնել դպրոցից։
Առաջին օրը փորձեցի, բայց վլոգի գաղափարն ինձ հեչ դուր չեկավ։ Հետո սկսեցի հետս ման տալ հեռախոսներն ու ամրակալը, նկարել, երբ հանդիպում եմ ընկերներիս հետ։ Երրորդ օրը մտա հորս արվեստանոց ու․․․ չգիտեմ, ինչ որ բան իմ մեջ արձագանքեց։ Նա ինչ-որ բաներ էր խոսում, և ուղղակի սկսեցի նկարել։ Նայեցի հետո ու հասկացա, որ դա այն է, ինչ ես պետք է շարունակեմ անել։ Այդպես սկսվեց։ Շտատիվը մի կողմ դրեցի, սկսեցի ձեռքով նկարել։ Ինչ-որ պահի ցույց տվեցի ուսուցչիս, նա ասաց, որ կինո է ստացվում։ Ասաց․ «Շարունակի անել այնպես, ինչպես անում ես, ես ոչինչ չեմ ասելու»։ Կատակում էինք, իհարկե, որ եղբայրս հետ կգա, ցույց կտամ իրեն, ինչեր եմ նկարել, կասեմ՝ տեսնում ես, ինչ օրն ես մեզ գցել։ Ընթացքում սկսեցի ավելի լուրջ վերաբերվել պրոցեսին, նկատել՝ ինչպես են աշխատում իմ ուղեղն ու ձեռքերը», – Current time-ի հետ զրույցում պատմել է Շողակաթ Վարդանյանը։
Ռեժիսորի հետ հարցազրույցը ձայնագրվել է Ամստերդամում՝ նախքան փառատոնի մրցանակաբաշխությունը։
Введите описание картинки
Ֆիլմի մի մասը նկարահանվել է առաջին 5 ամիսների ընթացքում։ Սողոմոնի մասունքները դեռ չէին գտել, հույս կար, որ նա ողջ է․ «Բոլորն ասում էին, թե վերջ՝ ֆիլմն ավարտված է։ Բայց ինձ ինչ-որ բան խանգարում էր։ Պրոդյուսերները, որոնց ես մինչ այդ էի հանդիպել, ուրիշ ձև էին պատկերացնում ֆիլմը, շատ բան ուզում էին փոխել։ Բայց ես զգում էր, որ չպետք է լսեմ նրանց։ Անցավ ևս երկու տարի՝ շարունակում էի նկարել»:
Շողակաթը մանրամասն վավերագրել է ամբողջ ընթացքը՝ ԴՆԹ թեստ, երկար սպասում, դիարան․ «Հայաստանում կանայք սովորաբար դիահերձարան չեն գնում՝ մարմինը վերցնելու։ Բայց ես ասացի, որ կգնամ։ Սկզբում նրանք ինչ-որ բաներ, համարներ էին ցույց տալիս, հետո հայրս խնդրեց ինձ մոտենալ և լուսանկարել։ Սկսեցի նկարել՝ չիմանալով դեռ, թե ինչ է մեզ սպասվում։ Երբ որ մեզ ներս կանչեցին, ես նույնիսկ չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Բայց տեսախցիկը չանջատեցի։ Նկարել եմ այն ամբողջը, ինչ որ կա ֆիլմում։ Ինձ թվում է՝ նրանք մտածում էին, թե ես ինչ-որ խելագար եմ, բայց ոչինչ չէին ասում։ Թույլ տվեցին, որ շարունակեմ նկարահանել», և «ֆիլմի վերջին տեսարանը՝ մենք վերջապես հուղարկավորում ենք Սողոմոնին՝ իմ կրտսեր եղբորն ու ամենամոտ ընկերոջը»։
Ֆիլմում Շողակաթն է՝ նրա ծնողները, ընկերները․ «Կային պահեր, երբ, օրինակ, հայրս չէր ուզում, որ ես նկարեմ։ Նյարդերին ազդում էի։ Այդ պահերին չէի նկարում։ Մայրս երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ իրեն նկարահանեմ։ Բայց, ընդհանուր առմամբ, ինձ թվում է՝ նրանք այդ ժամանակ ուրիշ հոգսեր ունեին, նկարելու մասին չէին մտածում։ Չնայած շատ բարդ էր՝ նկարահանման այս պրոցեսը ինչ-որ ձև մտերմացրեց մեզ, նրանք իրենց ավելի հանգիստ էին զգում։ Գուցե՝ որովհետև ես անընդհատ իրենց կողքին էի։ Չգիտեմ՝ ծնողներիս հետ չեմ խոսել այդ մասին», «Ֆիլմի վերջնական տարբերակը միայն մայրս է տեսել։ Սևագիրը տեսել է նաև հայրս։ Մայրս ասաց, որ մոնտաժը լավը չէ (ծիծաղում է)։ Նրա առաջին ռեակցիան էր՝ տունը թափթփված է, ասում էր՝ «Եթե իմանայի, որ դու ֆիլմ ես նկարում, տները կմաքրեի»․․․»։
Введите описание картинки
Չնայած և՛ Շողակաթը, և՛ Սողոմոնը երաժիշտներ էին, ֆիլում երաժշտություն չկա։ Current time-ը հարցին՝ հատո՞ւկ է այդպես արվել, Վարդանյանը պատասխանել է․ «Ամենասկզբից, երբ տարբեր պրոֆեսիոնալներ ինձ հարցնում էին՝ երաժշտույթուն լինելո՞ւ է, ես հստակ գիտեի, որ երաժշտություն չպետք է լինի։ Ես զգում էի, որ չի կարելի կպնել այն իրականությանը, որը կա ֆիլմում։ Երաժշտությունը կարող էր այդ իրականությունը կոպտորեն դեֆորմացնել»։
Արդյո՞ք կինոն կարող է թերապևտիկ լինել՝ օգնել վերապրել կորուստը։
«Սկզբում, երբ նկարում էի, օգնում էր։ Երևի որովհետև երբ նայում ես տեսախցիկի միջով, ուրիշ ձև ես տեսնում։ Ուղղակի կանգնած չես, այլ ինչ-որ բան ես անում, նկարում ես։ Դա օգնում է։ Կենտրոնանում էի նկարահանման վրա։ Բայց մոնտաժի ժամանակ, հատկապես սկզբում, երբ մոնտաժում էին առաջին հինգը ամիսների նյութերը, շատ ծանր էր․ այդ ժամանակ արդեն ստացել էինք մահվան լուրը։ Ես ստիպված էի նայել այդ նյութերը և անընդհատ տեսնել՝ ինչի միջով եմ անցել ու շարունակում անցնել։ Այդ օրերին ինձ օգնում էր ապրել գիտակցումը, որ ես այս ֆիլմը արել եմ իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների համար»։
Введите описание картинки
«Ֆիլմ, որը լույսի պես ներս է թափանցում՝ ցույց տալու վշտի թաքնված ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայության շոշափելի ներկայությունը: Կինոն որպես գոյատևման գործիք՝ նայելու այն, ինչ մենք կնախընտրեինք չտեսնել: Եվ, ի վերջո, անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ», – գրված է IDFA փառատոնի գլխավոր մրցանակ կից նկարագրությունում։
«Ֆիլմը, որին մենք մրցանակ ենք տվել, բացահայտում է ձայնը սերնդի, որն անկաշկանդ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաանձնական ու խոցելի պահերին։ Այն առաջին դեմքի տեսակետից օրգանիկ ձևով գնում է դեպի լուռ դիտարկումներ նրա, թե ինչպես են իրադարձություններն արձագանքում ֆիլմը ստեղծողի ընտանիքում։ Մենք հիանում ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային՝ 1489-ի ուժեղ փորձառությունը վավերացնելու ինքնավար, համառ ջանքերով», – նշել FIPRESCI-ի ժյուրին։
epress.am