Եղեք տեղեկացված մոտ անցյալի հայկական կյանքի օրվա իրադարձություններին. Սկիզբ, որ դրվեց 30 տարի առաջ
Նաիրա Գասպարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. հատուկ «Նիդ.Օրագրի» ընթերցողների համար
Հրապարակում է Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որն իր բովանդակային ամբողջության մեջ և մասնագիտական խորությամբ կարող է ռումբի պայթյունի ազդեցություն ունենալ, քանի որ հայկական իրականության մեջ մենք հաճախ ցանկալին ենք ընդունում իբրև իրականություն՝ փակելով մեր աչքերն ու միտքը ռեալ իրականության առջև։ Գրքում գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա կատարված է 1988—92 թվականների հայ-ամերիկյան շփումների մասին խորքային վերլուծությունների միջոցով վեր է հանվում մեր տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը, Միացյալ Նահանգների շահերը հայ-թուրքական և արցախյան կարգավորման հարցում։ Քննարկվում են նաև գաղտնազերծված փաստաթղթեր Գորբաչյովի ՝ Հայաստան այցի, Սպիտակի երկրաշարժի, Ջեյմս Բեյքերի Հայաստան այցի ու «Գոբլի պլանի» մասին չբարձրաձայնված մանրամասներ։
Գրքի հանգամանալից ընթերցումից և վերլուծությունների ենթարկված տեքստահատվածների մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզում ենք, որ այսօր տեղի ունեցող պրոցեսները ակնհայտորեն պիտի սկսվեին 30 տարի առաջ։ Գուցե այն հանգամանքը, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները չեն համընկել, պատճառ են դարձել դեպքերի իրականացման ձգձգմանը։ Պարզում ենք նաև, որ երևույթները առանձին լոկալ անձերից չեն կախված, այլ ամբողջությամբ ձեռագործ գոբելենի հատվածներ են սոսկ, որոնց իրագործման վրա կարող էր ազդեցություն ունենալ միայն ժամանակը, իսկ անձինք ընդամենը կատալիզատորի գործառույթ են իրականացրել։ Թերևս աշխատությունը պատկանում է այն հետազոտությունների խմբին, որոնք կպատասխանեն մեզանից յուրաքանչյուրի մոտ առաջացած այն հարցերին, որոնք վերաբերում են այսօր էլ տարածաշրջանում ընթացող գործընթացներին, ամենաարդիական զարգացումներին և ամենաանսպասելի շեշտադրումներին։ Լինելով քաջատեղյակ ժամանակակից քաղաքական զարգացումների դրսևորումները և արհեստավարժ մասնագիտական առումով, Սուրեն Սարգսյանին հաջողվել է փաստաթղթերի վրա հիմնված հետազոտությունը կատարել չեզոք դիրքերից և իր ընթերցողի վզին չփաթաթել սեփական դիտարկումերն ու կարծիքները։ Բայց, նշենք, որ նման բարձրակարգ հետազոտության լիարժեք ու անկողմնակալ ընկալման համար այնուամենայնիվ, հարկավոր է ունենալ մինիմալ գիտելիքներ ամբողջական գոբելենի պատկերն առանց ձախողման ընկալելու համար։
Սուրեն Սարգսյանը իրավաբան է՝ 2010թվից ԱՄՆ ի Թաֆտսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի իրավունքի մագիստրոսի աստիճանով։ Աշխատել է նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Ազգային ժողովում, իսկ 2017 թվից Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահն է։ Առաջին անգամ հրապարակվում են ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի հրահանգները։ Գրքում հանգամանալից անդրադարձ է արված Հայ –ադրբեջանական էսկալացիային և Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած առաջին այցին։ Գիրքը պարունակում է գաղտնազերծված փաստաթղթերի ցանկ և արժեքավոր հեղինակային ծանոթագրություններ։ (Գիրքը ձեռք բերելու համար կարելի է դիմել հրատարակչություն հետևյալ հասցեով «Հայաստանն ու Բուշն անձամբ» (newmag.am)):
Մեր կողմից հեղինակին մաղթենք նորանոր ձեռքբերումներ և շարունակական բարձրարժեք հետազոտական հաջողություններ։
https://livenews.am/press/2022/157700/18/14/34/
Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսին վերաբերող 18.02.2022 լրատվության հետ կարելի է ծանոթանալ այստեղ
No comments:
Post a Comment