18-րդ անգամ Նիդերլանդներում գործող հայկական «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը նոր ղեկավար կազմ ունեցավ: Անցնող տարիներն աչքի են ընկել ուսանողական միության կայացմամբ ու նոր ձեռքբերումներով: «Գլաձորը» այն լավագույն հարթակն է, որտեղ հայ ուսանողները կարող են համախմբվել ու թարմ ասելիքով լավագույն նախաձեռնություններ իրականացնել :
Ներկայացնում ենք 18-րդ խորհրդի նոր կազմը:
- Նախագահ (Voorzitter)` Մերի Դանիելյան
- Փոխնախագահ` Նունուշ Ադամյան
- Գանձապահ (Penningmeester)` Ալիսա Սոֆիա Ներկարարյան
- Ներքին համակարգող (Interne coördinator, PR- manager)` Արեն Նագուլյան
- Արտաքին համակարգող (extern-commisaris)` Աննեմարի Ակոպյան
- Քարտուղար` Դավիթ Սանտագկիդիս
Նիդերլանդների հարգե՛լի հայ ուսանողներ, համախմբվե՛ք «Գլաձորի» հարկի ներքո, ճանաչեք միմյանց, հանդես եկեք նախաձեռնություններով, միավորեք ու նպաստեք հայ համայնքի կայացմանը, լավագույնս ձեր այլազգի ընկերներին ներկայացրեք մեր բազմադարյան մշակույթը:
Հաջողություն ձե՛զ ու բարի մեկնարկ` 18-րդ խորհրդի կազմին, բոլոր հայ ուսանողներին:
|
Meri Danieljan |
|
Nunush Adamjan |
|
Aren Nagulyan |
|
Alisa Sofia Nerkararian |
|
Annemarie Akopyan |
|
David Santagkidis |
No comments:
Post a Comment