The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 24 September 2023

Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»

Բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանը օրերս`  նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ  աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor)`  11-րդ անգամ շնորհվող մրցանակի: Վերջին անգամ մրցակակ շնորհվել էր յոթ տարի առաջ՝ 2016թ.: Դա այն պարգևն է, որը N-VA-ն շնորհում է արդեն ինտեգրված իր երկրի նոր անդամին, ով հատուկ ներդրում է ունեցել  հասարակության մեջ և  ինքն է  մեծ հաջողություն ապահովվել այս ասպարեզում, ապացուցել, որ ինտեգրումը կարող է հաջողության բանալի լինել շատերի համար: Կարինե Մելիքսեթյանը , երբ  հիմնեց «Մարիամ» շահույթ չհետապնդող  հետդպրոցական ուսումնական  կենտրոնը, չէր էլ պատկերացնի, որ գործ է ունենալու մեծաքանակ ներգաղթյալների և անապահով ընտանիքների երեխաների ուսման, լեզվական թերությունները շտկման և Հոլանդերենի իմացությունը զարգացնելու վրա:


Կարինե Մելիքսեթյանը «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor) մրցանակով

Կարինե Մելիքսեթյանը Բելգիա է եկել Հայաստանից` 1996 թվականին։ Կազմակերպություններից մեկում աշխատել է որպես արհմիության նախագահ, աչքի է ընկել աշխատասիրությամբ, մշակել,  նախաձեռնել է աշխատողների և նրանց ընտանիքների համար առողջապահության, մշակույթի,  հանգստի, սոցիալական և այլ ոլորտի ծրագրեր: Ամուսնացել, տեղափոխվել է  Բելգիա, առաջին հերթին սովորել ու խորացրել է լեզվի իմացությունը, այնուհետև  համընթաց  օգնել, պարապել  է հայ երեխաների հետ, աշխատել է թարգմանիչ, օգտակար է եղել հայ համայնքին, զբաղվել է լրագրությամբ: Այստեղ նա հասկացավ, որ շատ ներգաղթյալ մեծահասակներ և երեխաներ, ովքեր տարիներ շարունակ ապրում են Բելգիայում, հազիվ են խոսում հոլանդերեն:

Այդ իսկ պատճառով հիմնադրեց  «Մարիամ» արտադպրոցական ուսումնական կենտրոնը, որը 20 տարի գործում է ամբողջ Արևելյան Ֆլանդրիայում: Շահույթ չհետապնդող կազմակերպությունն առաջարկում է ներգաղթյալ և անապահով ընտանիքների երեխաներին դպրոցից հետո  ստանալ լիակատար աջակցություն՝  մատչելի ձևով սովորել, տիրապետել  լեզուն: Արդյունքում  դպրոցներ, մանկապարտեզներ հաճախող երեխաները հաջողություններ են  գրանցում իրենց ուսումնական հաստատություններում: Սա խթանում է նրանց ինտեգրմանը կրթական և սոցիալական կյանքին: Երեխաները, ովքեր հաճախում են «Մարիամ» տարբեր ազգությունների ավելի քան 25 տարբեր մայրենի լեզու ունեցող ընտանիքներից են: Այստեղից էլ ծագում են մեծ ու փոքր այլ դժվարություններ, կապված մշակույթների ու լեզվի հետ ,  արդյունքում`  համբերատար,  մեծ աշխատանք ծնողների հետ: Ծնողներն իրենք են համոզվում, որ երբեմն իրենց երեխաներին մատչելի չեն  կրթական ծրագրերը և լրացուցիչ հնարավորություններ են փնտրում  երեխաների կրթությունը բարելավելու համար: Այս դեպքում «Մարիամի» ու ծնողների հետ հստակ և ճիշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, այս երեխաներն իսկապես լավ արդյունքների են հասնում դպրոցում ու ամեն բան իր տեղն է ընկնում:

Հուշագրավ էր մրցանակի հանձման արարողությունը: Երկարամյա ընդմիջումից հետո  «Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor) մրցանակը  ի դեմս Կարինե Մելիքսեթյանի, հանձնվում է «արժանավոր նոր ֆլամանդացուն»: Մրցանակը միշտ ստանում է վաստակաշատ նոր ֆլամանդացի, ով ապացուցում է, որ հաջող ինտեգրումն առասպել չէ, ով իր ներդրումն է ունենում Ֆլանդրիայում, ով հարստացնում է Ֆլանդրիան և, հետևաբար, օրինակ է բոլոր ֆլամանդացիների համար: Հենց այս սկզբունքներով է առաջնորդվում մրցանակ հանձնողը:

Կարինե Մելիքսեթյանը մրցանակն  ստացավ անձամբ N-VA կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերից, Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսից, ազգային կուսակցության քարտուղար Լուի Իդեից և Խենթի պատգամավոր Անելին վան Բոսյուտից:


Նկարում` (ձախից-աջ)  Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսը, Կարինե Մելիքսեթյանը և N-VA կուսակցության առաջնորդ Բարտ Դե Վևերը

Հուզիչ էր Կարինե Մելիքսեթյանի խոսքը.«Յուրաքանչյուր մարդ գենետիկորեն կրում է իր ազգի վարքագիծը։ Իմ նախապատմությունն ինձ սովորեցրել է պահպանել եւ փայփայել իմ ազգի քաղաքակրթությունն ու արժեքները, մշակութային հարստությունն ու լեզուն։ Մեզ փոխանցվել է նաեւ հարգել այլ ժողովուրդների մշակույթն ու սոցիալական արժեքները։ Սա մի բնածին հատկանիշ է յուրաքանչյուր հայի համար։ Որտեղ էլ մենք լինենք, ինչ էլ որ անենք, անում ենք ամբողջ հոգով»,- մրցանակը ստանալիս՝  ասաց հայուհին։

Ջերմ խոսքեր ու գնահատանքներ շատերը հնչեցրեցին: Կուսակցության քարտուղար Լուի Իդեն ասաց.  «Կարինեն և բոլոր Մարիամի մարդիկ արժանի են այս ճանաչմանը: Նրանց շնորհիվ ավելի քան 26 տարբեր  լեզուներով հազար հինգ հարյուրից ավելի երեխաներ ապագայի նոր հեռանկարներ ունեցան: Հոլանդերենի իրենց բարելավված իմացության շնորհիվ նրանք կարող են ավելի զարգանալ և հաստատվել մեր ջերմ ֆլամանդական համայնքում՝ որպես իրավահավասար քաղաքացիներ»:

-------------

«Նիդերլանդական օրագիրը»  Կարինե Մելիքսեթյանի գործունեությունը ընթերցողին ավելի հանգամանալից ներկայացնելու համար` նրան մի քանի հարցեր  ուղղեց:

 (Հարց) Ինչը՞  օգնեց Ձեզ բավական արագ ինտեգրվել բելգիական հասարակությանը, որ շատ արագ հասցրեցիք սովորել հոլանդերենը ու այնուհետև Դուք սկսեցիք օգնել, սովորեցնել մարդկանց լեզուն:

(Պատասխան) Առաջին հերթին` ինքնագիտակցությունը:  Առանց լեզվային հաղորդակցման, որպես անձ, հասարակության մեջ չես կարող քեզ դրսևորել: Սովորեցի համալսարանին կից լեզվի կուրսերի հինգերորդ մակարդակը ու դրանից հետո ավարտեցի  ավագ դպրոցի ինտենսիվ թարգմանչական դասընթացը, որտեղ ես միակ նորեկն էի: 31 մասնակիցներից 9-ը, որոնց թվում և ես, ստացանք դիպլոմներ: 

Այնուհետև քանի որ ստեղծել էի սեփական, շահույթ չհետապնդող կազմակերպությունս,  2003 թվին համակարգի բյուջետային կառուցվածքը գիտենալու համար` ավարտեցի վարչական աշխատողների հատուկ դասընթացը: Քիչ ժամանակ չեմ ծախսել ինքնակրթությամբ  զբաղվելուն:  2008-2009 թվերին  կրթական համակարգի կառուցվածքի նրբություններին տիրապետելու  համար մասնակցել եմ երեկոյան մանկավարժական դասընթացներին ու այդպես շարունակ:

Պետք է տեղյակ պահեմ, որ նեդերլանդերեն լեզուն դասվում է դժվար լեզուների շարքին: Այն տիրապետելու համար համբերություն, ջանք, եռանդ ու ժամանակ է պահանջում:

  (Հարց) Պատմեք ձեր ուսումնական հաստատության, նրա հետագա գործունեության ու նպատակների մասին: Ինչո՞ւ կազմակերպությունն անվանվեց «Մարիամ»:

 (Պատասխան) Լեզվական հմտություններս զարգացնելուն զուգընթաց միտք առաջացավ 2000-2002թթ.  կրթության ոլորտում իրականացնել վիճակագրական հետազոտություն` ոչ մայրենի լեզվով խոսողների և նրանց ինտեգրման վերաբերյալ:  Արդեն 2002թ.  5-ից 18 տարեկան երեխաների համար կազմակերպեցի դասընթացներ, որտեղ  հաջողվեց ներգրավել  հիմնական դպրոցների ուսուցիչների, լոգոպեդների, թոշակառու, փորձառու  մանկավարժների և այլ մասնագետների: Սա խթանեց, որպեսզի 2003 թվականին հիմնադրեմ սեփական, շահույթ չհետապնդող  «Մարիամ» կազմակերպությունը՝  դստերս անունով, ով ի դեպ բավական գործուն աջակցութուն ցուցաբերեց կրթօջախի կայացման գործում: Մեր նպատակներից առաջինը  յուրաքանչյուր երեխայի ընդհաուր զարգացմանը, այդ թվում նրա կրթական առաջընթացին նպաստելն էր: Երկրորդ նպատակն ընդհանուր է՝  աջակցել եվ զարգացնել գիտական, մշակութային, ստեղծագործական և հումանիտար կապը Բելգիայի եվ այլ երկերների, մասնավորապես Հայաստանի հետ...

 (Հարց) Եվ ինչպիսի՞ գիտամշակութային միջոցառումներ եք իրականացրել՝ Հայաստանի հետ  կապված: Կարո՞ղ եք դրանցից մեկն առանձնացնել:

 (Պատասխան) 2004 թ. ապրիլի 17-ին  Լեուվենի համալսարանի արևելագիտության և բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Բերնարդ Կուլիի հետ Խենթում կազմակերպել  ենք միջազգային հայ-ֆլամանդրական  գրական ֆորում: Թեման`  «Դանիել Վարուժանի և Էմիլ Վերհարնի» պոեզիան էր: Միջոցառմանը հրավիրված պրոֆեսորներն էին` Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գուլբենկյանի անվան հայագիտական ֆակուլտետի պորֆեսոր Տեո վան Լինտեն, Կուլակսի համալսարանի պրոֆեսոր, Վերհարնի կյանքն ու գործը ուսումնասիրող մասնագետ Նիկ Նախտեխալը, Հայաստանից Վարուժանագետ, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանութան, Հայ համայնքի ներկայացուցուչներ: Ակադեմիական այս ֆորումից  հետո, հիշարժան է, որ  Խենթի համալսարանում բացվեց հայ միջնադարյան  պատմության ամբիոնը, որտեղ  միջոցառումներ և դասախոսություններ են կազմակերպվում՝ Հրավիրվելով մասնագետներ տարբեր երկրներից:

 (Հարց) Պատմեք «Մարիամի», տարեց-տարի աճող  հեղինակության ու հաջողությունների մասին:  

(Պատասխան) 2005 թ. Խենթի մանկավարժության դեպարտամենտը մեզ առաջադրեց  տեղական հեռուստատեսության և թագավոր Բոդուենի անվան կազմակերպության «Դե Պլուիմ» դափնեկրի կոչման: Uա մի ընկերություն է, ավելի ճիշտ  հիմնադրամ է, որն աջակցում է հասարակական կազմակերպություններին, վարչակազմերին, համալսարաններին, քաղաքացիներին, որոնք հավատարիմ են հասարակությանը ամենատարբեր ասպարեզներում՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ միջազգային կառույցներում: 


Մրցանակը հետևյալ մակագրությամբ է.


«Կարինե Մելիքսեթյանին՝ առանձնահատուկ գնահատական դափնեկրին մեր հասարակության մեջ  անշահախնդիր ներդրման համար» (լուսանկար):


Զանազան կազմակերպությունների ու կառույցների կողմից Էլի են եղել մրցանակներ,  շնորհակալագրեր, պատվոգրեր, բայց ամենից հաճելին ու պարտավորեցնողը թագավորական ընտանիքի  ուշադրության արժանանալն էր: Սկսած 2011 թվականից, ամեն երկու տարին մեկ՝  պարբերաբար հատուկ հրավեր ենք ստացել  մասնակցելու Բելգիայի թագավորական  շքահանդեսներին: 

Թագուհի Մատիլդային և արքայազնը Լաուրենտիին միշտ են հետաքրքրել մեր ներկայացրած ուսումնական ծրագրերի փաթեթները: 2015 թվին արքայազնը նույնիսկ եկավ Խենթ, այցելեց մեր հիմնած ուսումնական հաստատություն և ավելի մոտիկից ծանոթացավ ուսումնական պրոցեսներին: Դժվարին ժամանկներ էին,  քաղաքը  կառավարող սոցիալիստները շենքը գնելու պատրվակով ցանկանում էին  վտարել մեզ զբաղեցրած տարածքից,  հարցը վիճարկում  էի, կրթական  հաստատությունը փակման վտանգի տակ էր : Դա մի ժամանակաշրջան էր, որ այս կուսակցությունը լրացուցիչ ձայն հավաքելու համար ամեն բան խոստանում էր քաղաքացիություն ստացած օտարազգիներին : Քաղաքի 13 տոկոսը էթնիկ թուրքեր են, իսկ ես  կտրուկ դեմ  էի  այլազգիների մայրենի լեզուն կրթական համակարգ մտցնելուն: Եվ ահա, արքայազնը Լաուրենտին, այս հարցում մեզ համակարծիք էր: Նա նույնիսկ հարցազրույց տվեց լրատվամիջոցներին՝  խնդրելով կազմակերպությանը  օգնել ու աջակցել: Այնպես որ «Էբոնոսե ուղին» հեշտ չենք անցել (ժպտում է):

«Gent»թերթում հոդված: Լուսանկարում արքայազնը Լաուրենտիին(Մեջտեղում) Կարինեի ու նրա դստեր Մարիամի հետ:

  (Հարց) Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էբոնոսե ուղի» (Ebbenhouten Spoor) մրցանակը: Պատմեք «Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության մասին, ի՞նչ դերակատարություն ունի Խենթում,  Բելգիայի քաղաքական կյանքում: Ի՞նչ կապ ունեք  նրա հետ :

«Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը Խենթ քաղաքում փոքրամասնություն է կազմում: Այստեղ արդեն 30 տարի իշխում են սոցիալ դեմոկրատական, որն հիմա կոչվում է  Vooruit    կուսակցությունը, որոնք Կանաչների հետ միասին ձևավորել են Խենթի քաղաքային խորհուրդը: N-VA-ն արմատական փոփոխության կողնակից է, ուզում է, որ Ֆլանդրիան ֆրանսիախոս մասի հետ համագործակցի որպես հավասար, ինքնիշխան վարչական միավոր ու Ֆլամանական բյուջեից գումարներ չտանի իր կարիքները հոգալու համար:

Միայն կրթական համակարգում  Ֆլամանական բյուդջեից 10 միլիոն Եվրո է փոխանցվում Բելգիայի ֆրանսիական մասի կրթական սիստեմին, ու դրա վերաբերյալ ոչ  մի հաշվետվություն չի ներկայացվում:  N-VA-ն պահանջում է  յուրաքանչյուր վարչական շրջանից ինքն իր խնդիրները ֆինանսապես լուծի, որին դեմ է  Բելգիայի Ֆրանսիախոս Վալոնիայի շրջանը:

Ինչ վերաբերվում է մրցանակին, այն պարտավորեցնող է: Անձամբ առնչություն չունեմ որևէ կուսակցության հետ: Իմ նպատակը հասարակությանը կրթելն է, նրա ընդհուր զարգացմանը նպաստելը ու ես իմ գործը սրտացավությամբ եմ անում:  Նաև  հասկանում եմ, որ N-VA-ն իր առջև հասարակությանը ինտեգրելու խնդիր է դրել, պահանջ` ֆլամանական մշակույթն ու արժեքները հարգելու, ու սահմանել է այս մրցանակը, որը ճիշտ ու ազգային եմ համարում, նաև գնահատված եմ զգում: 

Էբենոսը հազվագյուտ ու արժեքավոր ծառ է: նրա խիտ մուգ գույնի կարծր փայտից ներկայումս հուշանվերներ են պատրաստում: Մինչև 16-րդ դարի վերջը Անտվերպենում էբենոսափայտից պատրաստել են շքեղ կահույք։  Այս մրցանակն իհարկե խորհրդանշական է :  Ես 11-րդ մասնակիցն եմ, որ պատիվ ունեցա անցնելու «Էբոնոսե ուղիով»:

N-VA-ի կողմից պարգևատրվելը ինձ համար որքան անակնկալ, այնքան էլ անսպասելի էր. իմ թիմն  անմիջապես ստիպեց համաձայնություն տալ: Սա ազգային մրցանակ է: ես սա համարում եմ գնահատանք և  պատիվ: Բոլոր կողմերից ստանում եմ միայն շնորհավորանքներ.

«Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության քարտուղար Լուի Իդեն մրցանակը հանձնելուց շնորհանդեսի ժամանակ ասաց.
«Կարինեն կարող էր քաղաքական գործիչ լինել, բայց նա արել է իր գործը: Ահա այստեղ են մեր անցած տարիների մյուս մրցանակակիրնeրը, բայց այս մրցանակակրին գտնում եմ ամենաառանձնահատուկը: Նա իրականացրել է իր նպատակները, միառժամանակ իր հետևից է տարել 26 տարբեր ազգությունների 1550 երեխաների` կերտելով նրանց ու մեր երկրի ապագան»:


 (Հարց)  Մրցանակի ու Բելգիայի հասարակության կողմից համընդհանուր ճանաչման համար ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները: Եվ վերջում. Ձեր խոսքը սփյուռքահայությանը:

(Պատասխան) Սիրելի հայրենակիցներ, աշխարհաքաղաքական այս դժվարին իրադրության մեջ խնդրանքս է երեխաներին հայեցի կրթելը: Համախմբվեք, դարձեք ուժ: Ներդրեք բոլոր միջոցները բարձրունքներ նվաճելու, արժանի լինելու ու կերտելու մեր նոր պատմությունը` հանուն մեր նահատակների ու մեր պապերի հոգու հանգստության:

Շնորհավորանքների համար շնորհակալ եմ:

  Պատրաստեց` Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»



----------

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- «Նոր  ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը Բելգիայի ազդեցիկ, քաղաքական կուսակցություններից է, որը գործում է Ֆլամանդական համայնքում։ Կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է չափավոր պահպանողականության և ֆլամանդական ազգայնականության գաղափարների վրա՝ մինչև Ֆլանդրիայի բաժանումը Բելգիայից։ Կուսակցությունը պաշտպանում է նաև եվրաինտեգրման գաղափարները և մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի աշխատանքներին, որը ներկայացնում է ԵՄ տարբեր երկրների ազգային փոքրամասնությունները։

Բելգիայի խորհրդարան մտած մյուս 12 քաղաքական կուսակցություններից ամենաներկայացուցչականն է  պատգամավորների թվով: Կաբինետ չի ձևավորել այն պատճառով, որ ավելի քիչ խորհրդարանականներ ունեցող սոցիալ դեմոկրատական ( PS) կուսակցությանը հաջողվել է միավորվել խորհրդարանի վեց այլ կուսակցությունների կազմելով մեծամասնություն: Մյուս 5 կուսակցությունները, այդ թվում N-VA-ն իր ամենաշատ 25 պատգամավորներով մնաց որպես ընդիմություն: Այսպիսով  Բելգիայի ներկայացուցիչների պալատում 150 պատգամավորներից 25-ը N-VA-ից է, սենատում 60 տեղից իննը իրենն է, Եվրախորհրդարանի Բելգիայի 21 պատգամավորներից երեքը «Նոր  ֆլամանական դաշինք» կուսակցությանն է: Ինչպես գիտեք Բելգիան բաժանվում է եռալեզու համայնքների, որից մեկը իր խորհրդարանով Ֆլանդրիան է, հիմնական լեզուն Նիդերլանդերենը:  


Thursday, 7 September 2023

Ամստերդամում հիմնվում է «Մաթեոս Ծարեցու» անվան գրադարան

 

Հնուց ի վեր իրար հետ կապված են Ամստերդամն ու հայերը, հայկական Առաքելական եկեղեցու և հայերեն գրքերի հետ միասին։ Առաջին հայ վաճառականները հայտնվեցին Ամստերդամում տասնյոթերորդ դարի սկզբին։ Նրանցից շատերը, գուցեև բոլորը, նորջուղայեցիներ էին։ Շուտով Ամստերդամում հաստատվեց նաև հայ քահանա, որի բնակարանը միաժամանակ ծառայում էր որպես եկեղեցի։

1656 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցու հանձնարարությամբ նախկին նոտար Մաթեոս Ծարեցին ճանապարհ ընկավ դեպի Եվրոպա, տպարան հիմնելու և Աստվածաշունչ տպելու նպատակով։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու դիմադրության պատճառով Ծարեցուն չհաջողվեց Իտալիայում տպարան ստեղծել, և նա շարունակեց ճանապարհը դեպի Ամստերդամ, որտեղ այդ ժամանակներին բավականին զարգացած էր գրատպության արվեստը։ Մանավանդ, Նիդերլանդների մայրաքաղաքում տարբեր կրոների հանդեպ համեմատաբար մեծ հանդուրժողականություն էր տիրում, և գրաքննություն գրեթե չկար։

Ամստերդամում Ծարեցին հիմնեց տպարան, որը հետագայում կրելու էր « Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի»  անունը, և որտեղ լույս կտեսներ առաջին տպագիր Աստվածաշունչը։ 1660 թվականի դեկտեմբերին Ծարեցին սկսեց տպել իր առաջին գիրքը՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմը։ Ցավոք, նա հիվանդացավ և մահացավ 1661 թվականի հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը, կիսատ թողնելով գրքի տպագրությունը։ Գործը շարունակեց և ավարտին հասցրեց Ամստերդամում հաստատված հայ վաճառական Ավետիս Ղլիճենցը։ Հետո տպարանի տնօրինությունը ստանձնեց նրա եղբայր Ոսկան Վարդապետ Երևանցին։ 

Տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում Ամստերդամում հաջորդաբար գործել է երկու հայկական տպարան։

1714 թվականին հայ համայնքը Ամստերդամի քաղաքապետներից թույլտվություն խնդրեց, և ստացավ, քաղաքում սեփական եկեղեցի կառուցելու։ Եկեղեցին, որ հաստատվեց հայերի թաղամասի Կրոմ Բոմսլոտ փողոցում, ստացավ «Սուրբ Հոգի» անունը և, բացի մեկ դարյա դադարից, մինչ օրս կազմում է Նիդերլանդների հայ համայնքի միացնող ուժ։ 

Եկեղեցին միշտ ունեցել է գրքերի հավաքածու, և 2023 թվականի սկզբին որոշում է կայացվում այդ հավաքածուի հիման վրա ստեղծել գրադարան, «Մաթեոս Ծարեցի» անունով։ Նախաձեռնության հեղինակն է «Սուրբ Հոգի եկեղեցի» հիմնադրամի նախագահ պարոն Տիգրան Մղտեսյանը, օգնություն ստանալով թարգմանչուհի և հայագետ Աննա Մարիա Մատտաարի և Տեր Տարոն Քահանա Թադևոսյանի կողմից։

Գրադարանը կծառայի ոչ միայն հայ հավատացյալների համայնքին, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Հայաստանով և հայոց մշակույթով ու պատմությամբ։ 

Գրադարանի նպատակներից մեկն է մեկնման և միացման կետ դառնալ հայկական թեմաներով զբաղվող գիտնականների համար։ Պարբերաբար հետազոտողներ տարբեր հարցերով դիմում են Ամստերդամի եկեղեցուն․ գրադարանը կփորձի պատասխանել այս հարցերին և կամ հետազոտողներին կհուշի համապատասխան աղբյուրները։ 

Գրադարանի գրացուցակը հասանելի կլինի առցանց։

Գրադարանի հավաքածուների շեշտը կդրվի հետևյալ երեք ուղղությունների վրա՝

- Արևմտյան Հայաստանի պատմություն, և արևմտահայերեն գրականություն,

- Նիդերլանդների (և նախկին գաղութների) հայ համայնքների պատմություն,

- Հոգևոր գրականություն և եկեղեցու պատմություն։

Գրադարանում կկազմակեպրվեն դասախոսություններ և գրքերի քննարկումներ։ Ջանքեր կգործադրվեն գրադարանի շուրջ հավաքել նաև հայկական ծագում ունեցող այն անձանց, որոնք հայերեն լեզուն չեն տիրապետում։

Գրադարանը կունենա նաև հրատարակչություն, որը կհրատարակի հայկական թեմաներով գրքեր։

https://niderlandakan.livejournal.com/572849.html

Friday, 1 September 2023

Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ

ՀՀ-ում առաջին ու միակ մասնավոր խուզարկու / դետեկտիվ Հայկ Գաբրիելյանը ունի մի քանի մասնագիտություն, վերլուծելու ու համադրելու ոչ միայն մասնագիտական գիտելիք այդ թվում կազմակերպչական հսկայական գործնական ունակություններ և փորձառություն այլև ՀՀ ոստիկանությունում և ՀՀ այլ կարևոր օղակներում բազմամյա աշխատանքի փորձ, պետական մարմինների և բազմաճաշակ ու քմահաճ հաճախորդ/պատվիրատուների հետ համագործակցելու ընդգծված հմտություններ, շնորհիվ որոնց նա կարողանում է անհրաժեշտ ժամանակահատվածում և ըստ պատշաճի կազմակերպել գրասենյակի աշխատանքները։ 

Հայաստանի միակ մասնավոր խուզարկուի գրասենյակ այցելեց մեր հատուկ թղթակից Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հանդիպեց նրա ղեկավարին՝ Հայկ Գաբրիելյանին և զրույց ունեցավ նրա հետ:


Հարց .  Ո՞վ է մասնավոր խուզարկուն և Ի՞նչ աշխատանք է  կատարում ։ 

Պատասխան - Մասնավոր խուզարկուները / դետեկտիվները բարձրակարգ արհեստավարժ մասնագետներ են՝ վարձված անհատների կամ կազմակերպությունների կողմից հետաքննություն իրականացնելու համար, տրամադրելու համար արժեքավոր տեղեկություններ և պատկերացումներ, ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած նախնական ստուգումներից մինչև հսկողության իրականացում։

Հարց.   Ինչու՞ դիմել մասնավոր խուզարկուի գրասենյակ։

Պատասխան-Մասնավոր խուզարկուի / դետեկտիվի ծառայություններին դիմելու համար կան բազմաթիվ պատճառներ, քանի որ նա կարող է օգնել ձեզ բացահայտել ճշմարտությունը և ձեզ տրամադրել ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ձեզ  հիմնավոր որոշումներ կայացնելու համար: 

Հարց   - Կնշե՞ք ամենատարածված պատճառներից մի քանիսը։

Պատասխան - Ամենատարածված պատճառներից են. 

● Նախապատմության ստուգումներ. 

Անկախ նրանից, թե դուք նոր աշխատակցի եք ընդունում, գործարար գործընկերության մեջ եք մտնում կամ նոր հարաբերություններ եք սկսում, կարևոր է իմանալ, թե ում հետ գործ ունեք: Մասնավոր խուզարկուն կարող է օգնել ձեզ կատարել նախապատմության մանրակրկիտ ստուգում, որպեսզի համոզվեք, որ այն անձը կամ կազմակերպությունը, որի հետ գործ ունեք, հեղինակավոր և վստահելի է:

● Անհավատարմության հետաքննություն. 

կասկածելը, որ ձեր ամուսինը կամ զուգընկերը ձեզ դավաճանում է, կարող է կործանարար փորձառություն լինել: 

● Երեխայի խնամակալության հետաքննություն. 

Եթե դուք ամուսնալուծության կամ բաժանման միջով եք անցնում և պայքարում եք ձեր երեխաների խնամակալության համար, մասնավոր քննիչը կարող է ձեզ արժեքավոր ապացույցներ տրամադրել ձեր գործին աջակցելու համար: Նրանք կարող են օգնել ձեզ արձանագրել անտեսման, չարաշահման կամ այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել ձեր երեխաների բարեկեցության վրա:

● Բիզնեսի հետաքննություն. 

Եթե դուք բիզնեսի սեփականատեր եք, մասնավոր խուզարկուն կարող է օգնել ձեզ բացահայտել խարդախությունը, յուրացումը կամ այլ անօրինական գործողություններ ձեր կազմակերպությունում: Նրանք կարող են նաև օգնել ձեզ պատշաճ ուսումնասիրություն իրականացնել պոտենցիալ բիզնես գործընկերների կամ վաճառողների նկատմամբ:

Հարց      - Որո՞նք են արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելու առավելությունները։

Պատասխան  - Հետաքննություն անցկացնելիս արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելը կարող է ընձեռել մի շարք առավելություններ, որոնց թվում՝

● Փորձառություն արհեստավարժ մասնավոր խուզարկուները ունեն մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ փորձառություն: Նրանք գիտեն, թե ինչպես հավաքել և վերլուծել ապացույցները, և կարող են ձեզ տրամադրել պատկերացումներ և առաջարկություններ՝ հիմնվելով իրենց բացահայտումների վրա:

● Օբյեկտիվություն. Երբ դուք էմոցիոնալ կերպով ներդրված եք որևէ իրավիճակում, կարող է դժվար լինել օբյեկտիվ մնալը: Մասնավոր խուզարկուն կարող է ապահովել անաչառ հեռանկար, որը կարող է օգնել ձեզ հստակ և իմաստավորված որոշումներ կայացնել:

●Իրավական գիտելիքներ. մասնավոր խուզարկուները  խորը պատկերացում ունեն իրավական համակարգի մասին և կարող են երաշխավորել, որ իրենց հավաքած բոլոր ապացույցները դատարանում ընդունելի են: Նրանք կարող են նաև օգնել ձեզ անհրաժեշտության դեպքում կողմնորոշվել իրավական գործընթացում:

● Գաղտնիություն. արհեստավարժ մասնավոր խուզարկուները հասկանում են գաղտնիության կարևորությունը և կպաշտպանեն ձեր գաղտնիությունը հետաքննության ընթացքում: Նրանք միայն անհրաժեշտության դեպքում կկիսվեն ձեզ հետ կամ համապատասխան մարմինների հետ:


Հարց - Իսկ եթե ամփոփ ձևակերպե՞նք։

Պատասխան   -  Այսպիսով՝ արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելը կարող է կարևոր որոշում լինել, քանի որ կարող եք ստանալ արժեքավոր տեղեկություններ և պատկերացումներ, փորձաքննությամբ, իրավական գիտելիքներով, գաղտնիությամբ ձեռք բերված օբյեկտիվ տվյալներ՝ անհրաժեշտ  որոշումներ կայացնելու համար:


Վերը նշված հանգամանքներից ելնելով կարող եք կատարել նպատակային ընտրություն և օգտվել 

Հայկ Գաբրիելյանի

 և նրա գրասենյակի ծառայություններից, քանի որ

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄԱՍՆԱՎՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒ ՎԱՐՁԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ԸՆՏՐՈՒՄ ԵՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ և ԷԹԻԿԱՅԻՆ և ԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՍՆԱԳԵՏԻ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ։ 

Գրասենյակի ծառայություններից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք,  որոնց համար առկա են առանձին փաթեթներ:

Հայկ Գաբրիելյանի , նրա գրասենյակի լավագույն աշխատանքը պարբերաբար ամրագրվել է բազմապիսի հավաստագրերով:

 


Շարունակենք զրույցը

Հարց    -  Միջազգային  հանրահայտ կազմակերպության անդամ լինելով ինչ սկզբունքներով և  օրենսդրությամբ է առաջնորդվում ձեր գործակալությունը։

Պատասխան  - Սկզբունքները ընդհանուր են աշխարհի բոլոր մասերում գտնվող անդամների համար։ Քիչ առաջ մենք քննարկեցինք դրանցից հիմնականը՝ գաղտնիության պահպանում, բարձր բարոյականություն, ազնվություն, սերտ համագործակցելու ունակություն, արհեստավարժ մասնագետների կարծիքների  ընդունում գործի հաջողության համար։ Հատուկ պետք է նշել, որ գրասենյակի աշխատակիցները չեն կարող միևնույն ժամանակ աշխատել այլ հիմնարկություններում, իսկ համագործակցությունը քաջալերվում է, կարևորագույն պայման է դատվածություն չունենալը և մարդկային ու համամարդկային արժեքների կրող լինելը։ Ինչ վերաբերում է օրենսդրությանը, այս պահին այն ենթարկվում է բազմակողմանի մշակման։  

Հարց  -  Կարելի՞ է արդյոք ասել, որ ՀՀ-ում «Շերլոկ Հոլմսի» գրասենյակ ունենք ու որդեգրել եք նրա աշխատանքի ոճը։

Պատասխան  - Ոչ իհարկե, մեր գրասենյակի աշխատանքը կատարվում է այլ հայտնի կազմակերպության դրական  փորձի հաշվառմամբ։ Երևի լսել եք ամերիկյան  Pinkerton National Detective Agency կազմակերպության մասին։ Pinkerton-ը մասնավոր անվտանգության պահպանության և դետեկտիվ գործակալություն է, հիմնադրված 1850 ականներին Միացյալ Նահանգներում շոտլանդական ծագումով ամերիկացի փայտյա տարաներ պատրաստող Ալան Փինկերտոնի և Չիկագոյի փաստաբան Էդվարդ Ռաքերի կողմից որպես Հյուսիսարևմտյան ոստիկանական գործակալություն, որը հետագայում դարձավ Pinkerton & Co, և վերջապես հիմք դրեց Pinkerton ազգային դետեկտիվ գործակալությանը, որն այնուհետև ամուր հիմք դարձավ  Հետախուզական ֆեդերալ բյուրոյի (FBI) և Կենտրոնական հետախուզական վարչության(CIA) ստեղծման համար։

Հարց    -  Փաստորեն  չափազանց լուրջ ակնկալիքներ կարելի է ունենալ։ Կովկասյան տարածաշրջանում կա՞   նման այլ գրասենյակ։

Պատասխան  - Կարելի է ասել, որ որ ողջ Կովկասին և Միջին Ասիային,որպես Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ  մենք ենք սպասարկում։ Մեր ամերիկացի և արևմտյան գործընկերների հետ արդեն բավականին աշխատանքային փորձառություն ունենք։ Ակտիվ աշխատում ենք։ Հանկարծ սխալ չհասկանաք՝ մենք ոչ թե ընդամենը միջնորդ օղակ ենք, այլ լուրջ հետաքննություն ենք կատարում և փաստեր ենք հավաքում ու տրամադրում մեր արտասահմանյան գործընկերներին։

Հարց  -  Եթե տարածաշրջանում միակն եք, արդյոք կարո՞ղ եք աշխատել նաև այնպիսի երկրների հետ, որոնց հետ ՀՀ չունի դիվանագիտական հարաբերություններ։

Պատասխան  - Միանշանակ՝ ոչ։ Աշխատում ենք շուրջ 160 երկրներում գրանցված Դետեկտիվ  գրասենյակների և անհատ դետեկտիվների հետ: Դրանք  այն երկրներն են, որոնք  Հայաստանի Հանրապետության հետ  ունեն դիվանագիտական հարաբերություններ ։ 

Հարց    - Չափազանց բարդ, պատասխանատու և աշխատատար գործընթաց եք իրականացնում։ Արդյո՞ք Ձեր աշխատանքն ու աշխատանքային հարցերով մտազբաղ լինելը չի ազդում Ձեր ընտանիքի հետ հարաբերությունների վրա։ Չէ որ անընդհատ մտքով կարող է աշխատանքային հարցեր լուծելիս լինեք։

Պատասխան  - Գիտե՞ք ինչն է կարևոր։ Մեր մասնագիտությունը պահանջում է ոչ միայն նվիրված ու աչալուրջ աշխատանք, այլև բարձր գիտակցություն և պատասխանատվություն հենց ընտանիքի նկատմամբ։ Աշխատանքից հետո աշխատանքայինը ինձ հետ տուն չեմ տանում։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, եթե շտապ զանգ է այլ երկրից, կամ շտապ հանդիպում ուշ ժամի։ Ընտանիքս նման դեպքերում ըմբռնումով է մոտենում։ 

Հարց : Արդյոք  հաճա՞խ է անհրաժեշտ լինում  հետաքննական աշխատանք կատարել կապված կոռուպցիայի հետ։

Պատասխան- Այո, կարելի է ասել, որ դա մեր կատարած աշխատանքների կարևորագույն մասն է կազմում։ Պատասխանատվությամբ կատարում ենք։ Մեր աշխատանքների հիմնական մասը նաև տնտեսական հանցագործությունների բնագավառին է առնչվում՝ ոչ թե երկրի այլ համաշխարհային մակարդակով։ Միջազգային սերտ համագործակցությունը ամենաբարձր դիրքերի վրա է դրված։ Հաճախ մենք մեր փորձով աջակցում ենք գործընկերներին խարդախության,  դրամաշորթության, հոգեմետ նյութերի և թմրադեղերի տարածման դեմ պայքարում․․․

Հարց:  Տեսնում եմ հսկայական աշխատանք եք կատարում։ Արդյոք նկատի ունե՞ք կադրեր պատրաստել, ում կփոխանցեք Ձեր ձեռքբերումներն ու փորձը։

Պատասխան - Այո : ՀՀ ՆԳՆ Կրթահամալիրի շրջանակներում  հնարավոր կլինի, բայց դրա համար առաջնահերթ  օրեսնդրական դաշտի կարգավորումնէ, դրանից հետո շատ ծրագրեր կան, որոնք  պարտադիր պետք է իրագործվեն։

Հարց :  Շնորհակալություն հետաքրքիր և արժեքավոր զրույցի համար, իսկ ի՞նչ կավելացնեք Ձեր կողմից։

Պատասխան - Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր հարցերի համար։ Կավելացնեմ միայն, որ մեր աշխատանքը պահանջում է որոշակի հատկանիշներ ունենալ՝  բարձր բարոյական հատկանիշներ, անկաշառություն, օբյեկտիվություն, սեփական շահի ետևից չգնալ, խաբեություից մնալ զերծ։ Մեր աշխատանքում ներգրավված անձանց, անկախ երկրից ու տարածաշրջանից, բոլորին կապում է գործին անշահախնդիր նվիրումը։ Անազնիվ լինել մեկ անգամ, նշանակում է անձը անազնիվ է և մեր համակարգում տեղ չունի։ Տվյալ անձը ողջ աշխարհում կկորցնի մեր համակարգ մուտքի երբևէ հնարավորությունը, ընդմիշտ։ 

Ձեր դիմացի սարքը տեսնու՞մ եք։ Մեր մշակածն ու  ստեղծածն է, պաշտպանում է ապօրինի ձայնագրություններից․․․ 

  Մտածեցի ինչու՞ գնել, պատվիրել, եթե ապահովության առումով ավելի հանգիստ կարելի է մեր հայկական գիտական ներուժի ներգրավմամբ  ստեղծել նմանատիպ սարքեր։ ․․․Դե եթե մի բան անում ես, ապա միայն բարձրագույն պատասխանատվությամբ ու նվիրումով։

Պարզապես գործդ սիրում ես, իսկ  սերն աշխատանքում դրդում է  ստեղծագործ մոտեցման դրսևորման:


WELCOME TO

PRIVATE INVESTIGATOR’s / DETECTIVE’s OFFICE

Hayk Gabrielyan, the first and the only private investigator/detective in RA, has several specialties. His professional knowledge enables him to analyze and synthesize facts not only due to his enormous practical organizational abilities and experience but also due to many years of work experience in the police of RA and other important spheres and state bodies of RA. He has emphasized skills to cooperate with diverse and capricious clients/customers, thanks to which he is able to organize office work properly and in the due time.

We had an interview, presented below, with the office head  Hayk Gabrielyan about the activities of a private detective and the office. 


Question:         What kind of work does a private investigator do?

Answer :       Private investigators / detectives are highly skilled professionals hired by individuals or organizations to conduct investigations, to provide valuable information and insights, and a wide range of services from background checks to surveillance.


Question:        Why contact a private detective office?

Answer:    There are many reasons to seek the services of a private investigator/detective, as he or she can help you uncover the truth and provide you with the evidence you need to be informed to make reasonable decisions.


Question:                  Can you name some of the most common reasons?

Answer :                    The most common reasons are:

Background checks.

Whether you're hiring a new employee, entering into a business partnership, or starting a new relationship, it's important to know who you're dealing with. A private investigator can help you complete a thorough background check to ensure that the person or organization you are dealing with is reputable and trustworthy.

● Infidelity investigation.

Suspecting that your spouse or partner is cheating on you can be a devastating experience.

● Child custody investigation.

If you are going through a divorce or separation and fighting for custody of your children, a private investigator can provide you with valuable evidence to support your case. They can help you report neglect, abuse or other issues that may affect your children's well-being.

● Business investigation.

If you are a business owner, a private investigator can help you uncover fraud, embezzlement, or other illegal activity within your organization. They can also help you conduct due diligence on potential business partners or vendors.


Question: What are the advantages of hiring a professional private investigator?

Answer: Hiring a professional private investigator/detective can provide a number of benefits when conducting an investigation, including:

● Expertise - professional private investigators/detectives have the necessary experience to conduct thorough and effective investigations. They know how to gather and analyze evidence, and can provide you with insights and recommendations based on their findings.

● Objectivity - When you are emotionally invested in a situation, it can be difficult to remain objective. A private investigator can provide an unbiased perspective that can help you make clear and reasonable decisions.

● Legal knowledge  -  private investigators have a deep understanding of the legal system and can ensure that all the evidence they gather is admissible in court. They can also help you navigate the legal process if necessary.

● Confidentiality professional private investigators understand the importance of privacy and will protect your privacy during the investigation. They will only be shared with you or the relevant authorities if necessary.


Question:     Could we summarize it?

Answer     So, hiring a professional private investigator/detective can be an important decision because you can get valuable information and insights, objective data gained with expertise, legal knowledge, confidentiality to make the necessary decisions.


Based on the above circumstances, you can make a targeted choice and refer to 

Hayk Gabrielyan

To make use of the services of his office because

WHEN HIRING A PROFESSIONAL PRIVATE INVESTIGATOR/DETECTIVE YOU SHOULD MAKE SURE THAT YOU CHOOSE A TRUSTED PROFESSIONAL WITH A PROVEN TRACK OF SUCCESS AND ETHICAL AND LEGAL EXPERTISE AND A PACKAGE OF PROFESSIONAL SERVICES.


LET'S CONTINUE THE CONVERSATION

Question: Being a member of a well-known international organization, what principles and legislation is your agency guided by?

Answer:  The principles are common to members in all parts of the world. A little while ago we discussed the main ones: confidentiality, high morals, honesty, ability to cooperate, acceptance of opinions of professionals for the success of the case. It should be noted that office employees cannot work in other institutions at the same time, but cooperation is encouraged; the most important condition is not to have former convictions and to be a bearer of human and universal values. As for the legislation, it is currently undergoing multifaceted development and polishing.


Question: Is it possible to say that we have a Sherlock Holmes office in Armenia and that have you adopted his work style?

Answer :  Of course, no. The work of our office is carried out based on the positive experience of another well-known organization. Perhaps you have heard about the American organization Pinkerton National Detective Agency. Pinkerton is a private security guard and detective agency founded in the United States in the 1850s by Scottish-American cooper Alan Pinkerton and Chicago attorney Edward Rucker as the Northwest Police Agency which later became Pinkerton & Co and eventually formed the basis of the Pinkerton National Detective Agency which later became a solid foundation for the creation of the Federal Bureau of Investigation (FBI) and the Central Intelligence Agency (CIA).

Question: In fact, one can have extremely serious expectations. Is there another such office in the Caucasus region?

Answer:   It can be said that we serve the entire Caucasus and Central Asia as a member of the World Association of Detectives. We already have a lot of work experience with our American and Western partners. We are actively collaborating. Don't get it wrong, we are not just a middleman, we conduct  serious investigations and collect facts and provide them to our foreign partners.

Question: Being the only one in the region, is it possible that you also cooperate with countries with which RA does not have diplomatic relations?

Answer :  Definitely no. We work with detective offices and individual detectives registered in around 160 countries. These are the countries that have diplomatic relations with the Republic of Armenia.

Question: You are carrying out an extremely complex, responsible labor and time-consuming activity. Do your work and preoccupation with work issues affect your relationship with your family? After all, your mind may be occupied by work issues all the time.

Answer: Do you know what is important? Our profession requires not only dedicated and vigilant work, but also high consciousness and responsibility towards the family itself. I don't take my work home with me after work. Of course, there may be cases, like an urgent call from another country, or an urgent meeting at a late hour. My family recognizes and respects my personal and professional space in such cases.

Question: Do you often have to investigate cases related to corruption?

Answer: Yes, it can be said that it is the most important part of our work. We do it responsibly. The main part of our work is also related to the field of economic crimes, not at the level of the country but at the global level. Close international cooperation is placed on the highest positions. We often use our experience to support our partners in the fight against fraud, money laundering, the distribution of psychotropic substances and narcotics...


Question: I see you are doing a great job. Do you mean to prepare personnel to whom you will transfer your achievements and experience?

Answer: Yes. It will be possible within the framework of the RA Ministry of Internal Affairs Educational Complex, but the priority for this is the regulation of the legislative field, after that there are many programs that we intend to implement.

Question: Thank you for an interesting and valuable conversation, and what would you add?

Answer:   I am grateful for the interesting questions, too. I will only add that our work requires certain features: high moral qualities, integrity, objectivity, not pursuing one's own interests, being free from deception.

People involved in our work, regardless of country and region, are all connected by selfless dedication to the cause. Being dishonest once means that the person is dishonest and has no place in our system. This person will lose access to our system worldwide, forever.

Do you see the device in front of you? Designed and created by me, it protects against illegal recordings...

 I thought, why to buy or order, if in terms of safety it is possible to create similar devices with the involvement of our Armenian scientific potential. ... Well, if you do something, then only with the highest responsibility and dedication.

You just love your work, and love motivates you to adopt a creative approach at work.