Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր
Հայաստանում արդեն անցյալ տարվանից մեկնարկած Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները դեռ շարունակվում են, վկան՝ «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը կայացավ օրերս և որին ներկա էին ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հայկ Օրդյանի կողմից նկարահանված փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմում՝ Հայոց երկու մեծերի՝ Արամ Խաչատրյանի և Օհան Դուրյանի հանդիպումների և առնչությունների մասին չափազանց ուշագրավ դրվագներ կան։ Օհան Դուրյանը մշտապես մեծագույն սիրով ու ակնածանքով է հիշում Արամ Խաչատրյանին: «Իր ազգին, հայրենիքին ու մշակույթին ամենամեծ փառքը, ճանաչումը և համբավը բերել է Արամ Խաչատրյանը: Հանճարեղ գործեր ունի, հատկապես, սոլիստների համար գրված իր ստեղծագործությունները և բալետները»-ասել է նա:
Dr. Vahan Vardapetyan -ը , անդրադառնալով երկու մեծերին նշում է «Մաեստրոն հիշում էր իրենց հանդիպումների մասին, Արամ Խաչատրյանի հետ զրույցներն ու իրեն ուղղված խորհուրդները: Մաեստրոյի տաղանդն էլ բարձր է գնահատել Արամ Խաչատրյանը»: Առաջին անգամ փորձ է արվում մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը ենթարկվել է հալածանքների՝ զրկվելով հայրենիքում ստեղծագործելու հնարավորությունից: Ֆիմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները:
Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ներկայացնելով «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» փաստավավերագրական ֆիլմը, բազմաթիվ հայ ընտանիքների երջանկություն պարգևած բժիշկ Վահան Վարդապետյանը, նշում է, որ ֆիլմը նշանակալից է ոչ միայն նրանով, որ ներկայացվում է Օհան Դուրյանի հոբելյանական միջոցառումների շարքում, այլև նրանով, որ այն պարունակում է «Բացառիկ և երբևէ չցուցադրված արխիվային նյութեր, նկարահանումները լայն աշխարհագրական ընդգրկում ունեն (Երուսաղեմ, Լայպցիգ, Վիեննա, Փարիզ, Քեյփթաուն, Մոսկվա...), համերգային կատարումների բացառիկ կադրեր կան, նաև, որը տխուր է մեծ երաժշտի ու մտավորականի հանդեպ անիրավ, հակամշակութային վերաբերմունքի ու ոճրագործության հասնող տառապանքներ կան և այս ամենի զուսպ, խտացված, իր կերպարին բնորոշ վեհ գեղարվեստականությամբ արտացոլումը։ Մշակույթ արարող մեծությունները թող երբեք չանտեսվեն, չտառապեն ու չտանջվեն: Սա է ամենամեծ դասը և գեղարվեստական հրամայականը: Վստահ եմ, որ ստեղծագործական խմբին Հայկ Օրդյանի գլխավորությամբ հաջողվել է մնայուն և բարձրարժեք գեղարվեստական գործ ստեղծել:»
Բժիշկ Վարդապետյանը հիացմունքով և խորին ակնածանքով է նշում, որ ֆիլմի գործող անձինք են համաշխարհային մեծության երաժիշտներ, օտարազգի երաժշտագետ-քննադատներ, հայ մշակույթի անվանի գործիչներ, իր մտերիմ ու հարազատ մարդիկ և իհարկե, ինքը՝ անկեղծ, անմիջական ու գերող Օհան Դուրյանը:
Ավելացնենք, որ հայությունը այս միջոցառումներին նախապատրաստվում արդեն բավականին երկար ժամանակ:
երկու լուսանկարներում Արամ Խաչատրյանը և Օհան Դուրյանը Սևանա լճի ափին
No comments:
Post a Comment