«Խիզախում». այս վերնագիրն ունի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նկարահանած 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը, որը վերաբերվում է անցյալ տարի«Ինտերկապի» մի նախաձեռնությանը, որն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Այս նախաձեռնությունն առանց պետական աջակցությամբ ու դրամաշնորհների իրականացրեցին՝ մտահաղացման հեղինակ, «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Նորայր Զուլոյանը, գրող, գրականագետ, հրապարակախոս, պատմագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը,
թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, ասմունքի ժողովրդական վարպետ Ջիվան Սարգսյանը, որոնք կտրեցին անցան ավելի քան 11 000 կմ ցամաքային եւ 7 000 կմ օդային ճանապարհ ու հանգրվանեցին այնտեղ, որտեղ կար հայոց պատմության լուսավոր էջերը, հայոց պոեզիայի անգին գանձերը լսելու կարիքը... Ֆիլմի տեքստի հեղինակն է՝ Գագիկ Անտոնյանը, ռեժիսորը՝ Սերգեյ Մելիքյանը, ձևավորումն ու մոնտաժը՝ Նորայր Այունցի: Տեքստը կարդում է Ռոբերտ Բալայանը:
No comments:
Post a Comment