Անցյած կիրակին հիշարժան ու անմոռանալի էր Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաների, նրանց ծնողների, ուսուցչական ու եկեղեցական խորհրդի կազմի համար: Սա դպրոցի պատմության արդեն 9-րդ ուսումնական տարվա ավարտն էր: Այս անգամ էլ Տեր Հայր Տարոնի և Սուրբ Հոգի եկեղեցու խորհրդի անդամների ու «Նարեկացի» հիմնադրամի անդամների հոգատար ու սրտացավ վերաբերմունքի ներքո՝ ուսուցիչների գլխավորությամբ, սաները նախապատրաստվել էին եզրափակիչ միջոցառմանը՝ դպրոցական տարևերջյան հանդեսին:
Հետևեցին հայտնի հայ գրողների, երաժիշտների ստեղծագործությունների կատարումները, ասմունքն ու թատերական ներկայացումները: Սա տոկունության յուրատեսակ ուղերձ ու ձոն էր շրջափակված Արցախին, համերաշխության պատգամ՝ պահպանելու և ամրապնդելու հայոց միասնությունը:
Տեսաուղերձներով շնորհավորանքներ հնչեցին Արցախից ու Մայր Հայրենիքից Արցախի ԿԳՄՍ փոխնախարար՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Մկրտչյանը, որոնք շնորհավորեցին և գովաբանեցին բոլորին լավ ու կարևոր աշխատանքի համար:
Հանդեսասրահում հյուրերի բուռն ու երկարատև ծափահարությունները սաներին ու կազմակերպիչներին հասցեագրված լավագույն գնահատականներն էին:
2023-2024 նոր ուսումնական տարվա առաջին պարապմունքը լինելու է սեպտեմբերի 10-ին՝ կիրակի օրը։
Մաստրիխտի «Անի» հայ համայնք: Սուրբ Կարապետ Եկեղեցի
Մաստրիխտի «Անի» հայ համայնքում բարձր տոնական տրամադրություն էր: Սուրբ Կարապետ Եկեղեցին լեփ լեցուն էր: Տեղի կիրակնօրյա դպրոցի սաները մանրակրկիտ ու տքնաջանորեն մանկավարժական անձնակազմի հետ պատրաստվել էին ուսումնական տարվա հաշվետու հանդեսին: Տոնը ստացվեց: Սա յուրատեսակ հաշվետվություն էր՝ ցուցադրելու տարվա ձեռք բերած արդյունքները: Բոլոր սաները անձամբ ատենապետ Լևոն Սարգսի ձեռամբ ստացան դասերի մասնակցության վկայական։ Գովեստի ու դրվատանքի են արժանի բոլոր երեխաները, ծնողները, կամավորներն ու նվիրատուները։ Արժանին պետք է մատուցել դպրոցի տնօրեն, մանկավարժ Սոնա Հովանեսին, ով իր կազմակերպչական ու նվիրյալ աշխատանքով մանուկներին և պատանիներին սովորեցրել է ոչ միայն հայ գիրն ու գրականություն, այլ նրանց դաստիարակել է հայեցի, սերմանելով սեր հայրենիքի և ազգային արժեքների հանդեպ։
Նայմեխեն քաղաքի հայկական «Վան» կիրակնօրյա դպրոց
Հունիսի 25֊ին Նայմեխեն քաղաքի հայկական «Վան» կիրակնօրյա դպրոցի սաները ցուցադրեցին իրենց սերն ու նվիրվածությունը հայոց լեզվին ու Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։ Նրանցից ոմանք արդեն տառաճանաչ են։
Դպրոցի երեք խմբերը հիանալի բեմադրություններ էին պատրաստել՝ «Ծիտը», «Բարիկենդանը» և «Պոչատ աղվեսը»։ Մանկական երգերը նույնպես ընդգրկված էին մեր ծրագրում։ Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ երգեցին իրենց սովորած երգերը։
Միջոցառման վերջում երեխաները ստացան իրենց արժանի ավարտական Վկայականներն ու Գովասանագրերը։ Դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը սաներին մաղթեց՝
No comments:
Post a Comment