Նիդերլանդների Հայ համայնքային կյանքում հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել, այսօր` Ուտրեխտում կոնական արվեստի ազգային թանգարանում՝ Catharijneconvent-ում, բացվել է Նիդերլանդների Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցահանդես։ Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացրել են Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցուց և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամից։ Ցուցահանդեսում ցուցադրված են քահանայի պատմուճանը, թագը և գավաթը, որն օգտագործվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում` 1990-ականներից մինչև 2014 թվականը։ Հիշյալ առարկաները մեր եկեղեցու կողմից երկու տարի է, ինչ փոխառությամբ տրվել են թանգարանին։ Ցուցահանդեսն ուղեկցվում է Նիդերլանդների հայ համայնքի պատմության և Հայ առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքի մասին պատմող կարճ ամփոփ ֆիլմով։
Թանգարանային ցուցադրության ծրագիրն իրականացվել է Rijksmuseum-ի, «Սուրբ Հոգի» եկեղեցու և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի համագործակցության արդյունքում։
Հիշյալ թանգարանի այցելուների տարեկան քանակը անցնում է 150.000-ից։ Սա նիդերլանդացիների և այլ ազգերի համար եզակի հնարավորություն է այցելելու և ծանոթանալու այս երկրի հնագույն համայնքներից մեկի` հայկականի հետ:
No comments:
Post a Comment