25.06.2023/Հակոբ Մուրադյան/Նիդ. օրագիր
Երևան: Հունիսի 23-ին «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր միավորման գործունեության սկիզբը ազդարարող միջոցառում։ Միջոցառման ընթացքում հայկական ավանդական գաթաներով պատրաստվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի քարտեզի մակետը։
Քարտեզի վրա առաջինը տեղադրվեց Սյունիքի մարզի գաթան՝ որպես երկրի ամուր դարպասներ։ «Առաջարկում եմ, որ Երևանի գաթան տեղադրելուց առաջ, տեղադրենք Արցախինը, որովհետև առանց Արցախ չի կարող լինել Երևան»,-ասաց հրուշակագործության արվեստի ակադեմիայի տնօրեն, «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանը:
Միջացառմանը ներկայացվեցին Հայաստանի մարզերի ավանդական գաթաները։
Միջոցառմանը հյուր էր երգչուհի Ալլա Լևոնյանը, ներկա էին հրուշակագործներ Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից և Արցախից։
No comments:
Post a Comment