The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 5 May 2023

«Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ընդառաջ» միջազգային համաժողով Երևանում



Մայիսի 3-ից 5-ը Հայաստանում Ճշմարտության և Արդարադատության կենտրոնը (CFTJ) Ամերիկյան համալսարանում կազմակերպել էր իր երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ «Մարդու իրավունքները և հաշվետվողականությունը – Լեռնային Ղարաբաղի առաջընթացի ուղին» («Human Rights and Accountability– A Path Forward For Nagorno-Karabakh») թեմայով։
Կազմակերպությունը նախապես տարածել էր իր կազմած հրատապ զեկույցը «Դանակը հասել է ոսկորին» (ապրիլի 25, 2023 ) վերնագրով, որի անգլերենով տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ «The Knife Has Reached the Bone» Urgent Report (cftjustice.org)։ Գիտաժողովի ամբողջական ծրագրին և զեկուցող մասնակիցներին վերաբերող տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ
Գիտաժողովի ակտիվ մասնակիցների թվում էին մի շարք միջազգային կազմակերպություններ ՝ այդ թվում Ցեղասպանության Լեմկինյան ինստիտուտը(the Lemkin Institute for Genocide) Միջազգային Քրեական Դատարանը (International Criminal Court):
Գիտաժողովի երեք աշխատանքային օրերի ընթացքում զեկուցումներից բացի եղան զրույցներ, հարց ու պատասխան՝ բոլոր մասնակիցներին մտահոգում էր մեկ հարց՝ Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ հետագա վիճակը, մտահոգությունն այն մասին էր, որ 120000 մարդ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայտնվել է էթնիկ զտման վտանգի ներքո (HIGH ALERT - Looming Genocide: Hate Speech and The Aliyev Regime Stoking Hatred, Violence and Ethnic Cleansing In Violation of ICJ’s Provisional Orders of December 7, 2021 - Center for Truth and Justice (cftjustice.org))
Գիտաժողովի երեք օրերի ընթացքում քննարկված նյութերն ու ելույթները վերաբերում էին.
1․ միջազգային քրեական հաշվետվողականության մեխանիզմներին,
2․ դատական կարգով քննության ենթակա հայերի նկատմամբ իրագործված պատերազմական հանցագործություններին,
3․վնասների փոխհատուցմանը /սեփականություն, բռնություն, իրավունքների ոտնահարում/,
4․Ցեղասպանության կանխարգելման լեմկինյան ինստիտուտի աշխատանքների ներկայացմանը
5․ վայրագ հանցագործությունների նույնականացմանը և կանխարգելմանը և դրանցից պաշտպանելու պատասխանատվությանը
6․ դատական ապացույցների, վարձկանների և արտադատական մահապատիժների մասին ներկայացմանը,
7․ մշակութային ժառանգության վտանգվածությանը,
8․ ազգային դատարաններում հաշվետվողության իրականացմանը,
9 ․ Լեռնային-Ղարաբաղում անդրազգային արդարադատության խնդիրներին,
10․ աշխատանքային գործունեության համար ճանաչմանը և պարգևատրմանը։

Գիտաժողովի եզրափակիչ օրը որոշեցինք փոքրիկ զրույց ունենալ արգենտինացի հայտնի իրավապաշտպաններ Լուսիանա Մինասյանի և Այրին Վիկտորիա Մասսիմինոյի հետ։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐԸ

Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա Մինասյան


Լուսիանա Մինասյանին (Լուսանկարում ձախից) մեր ընթերցողը արդեն ծանոթ է Ապագա Հայկականի գիտաժողովից, նրա գործունեությունը երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մասնագիտական և խիստ մարդկային ինտելեկտուալ-հուզական։ Այս երկուսը միասին կազմում են նրա կանացի, հայուհու կերպարը։ Լուսիանան Հայաստանում հաճախ է լինում, բայց սովորական բարերար ու արգենտինացի իրավապաշտպան, հայուհի չէ նա։ Լուսիանան ծրագրերով ու մտահաղացումներով է միշտ այցելում Հայաստան։ Այս անգամ գերիների ու նրանց հարազատների խնդիրներն են նրան հուզում և մտահոգում։ Համեստորեն չի արտահայտվում իր համապարփակ ծրագրերի մասին։ Բայց զրույցից կարողանում եմ կռահել, որ նոր անելիքներ ունի այս պահին Հայաստանում։ Լուսիանան խիստ մտահոգ է գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերով։ Նա ամեն կերպ ցանկանում է, որ այս հարցում սայլը տեղից շարժվի, ինչ-որ կերպ կարողնա օգնել այս մարդկանց։

Լուսիանա Մինասյան
«Միջազգային իրավունքի եմ դասավանդում, Բուենոս Այրեսի համալսարանի Իրավաբանական դպրոցի Էմիլիանո Բուիսի ամբիոնում ասիստենտ եմ,- պատմում է Լուսիանան: Դասավանդում եմ նաև Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներն ուսումնասիրող դասընթաց, նաև զուգահեռաբար դասավանդում եմ նույն համալսարանի Հոլոքոստի, ցեղասպանությունների և խտրականության դեմ ամբիոնում: Նախկինում համագործակցել եմ Երուսաղեմի Եբրայական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի արգենտինացի ընկերների հետ: Վերջին շրջանում աշխատում եմ Արցախյան 2020-ի պատերազմի իրավական ասպեկտների վրա՝ ինչպես Արգենտինայի տեղական դատարաններում, այնպես էլ հայկական սփյուռքի իրավաբանների միությունների գործընկերների հետ: Մեր խնդիրն է ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Վատիկանին ուղղված նամակներում և այլն, իրազեկել ռազմագերիների վերաբերյալ և հիմնականում առաջ քաշել որպես «քաղաքացիական կողմեր»: Արևմտահայերի ազգային կոնգրեսի անդամ եմ, իսկ վերջերս նաև Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Լեմկինի ինստիտուտի իրավախորհրդատու»։

Այստեղ հարկ է նշել, որ Լուսիանա Մինասյանի և Այրին Վիկտորիա Մասսիմինոյի իրավական արդարադատության շրջանակում համագործակցությունը սկսվել է իբրև երկու հզոր կանանց արդարադատության և ճշմարտության համար աննկուն պայքար նրանց երկուսի նախաձեռնությամբ, և ոչ թե Լեմկինի ինստիտուտի շրջանակում։ Սակայն, լինելով Լեմկինի ինստիտուտի իրավախորհրդատու, նրանք շարունակում են համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ, Այրին Վիկտորիա Մասսիմինոն, ով աշխարհում հայտնի է որպես «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՐԴ», ով առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան։ Նա, անասելի մտահոգ մարդկության ճակատագրով, իր անհուն մարդկային սիրով և կանացի քնքշանքով հանդերձ կարողանում է ամենայն խստությամբ մոտենալ մասնագիտական հարցերին և անողոք պայքար է մղում էթնիկ զտումների դեմ ողջ աշխարհում (Irene Victoria Massimino.pdf (untref.edu.ar))

https://www.facebook.com/AgendaToPrevent/videos/interview-with-irene-victoria-massimino-rapporteur-in-the-high_criminal-court-in/2224800844445859/

https://mckinneylaw.iu.edu/alumni/alumni-leadership/deans-global-advisory-council/Massimino.html


Բուենոս Այրեսի նահանգի Բարձր քրեական դատարանի (Վճռաբեկ դատարան) խոսնակն է: Նա ունի մագիստրոսի կոչում Ինդիանայի համալսարանից և ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի իրավունքի դպրոցից, Փերդյու համալսարանի իրավունքի և մարդու իրավունքների գծով արվեստի մագիստրոսի կոչում, Մեծ Բրիտանիայի Լոնդոն Համալսարանի Բարձրագույն ուսումնական հաստատությունից։ Ներկայումս նա Միջազգային Կրթություն ամբիոնի գլխավոր պրոֆեսոր է Արգենտինայի և Սթոքթոնի (Նյու Ջերսի), ԱՄՆ, համալսարաններում՝ Ցեղասպանության և ցեղասպանության կանխարգելման մասին իրավունքի և ցեղասպանագիտության մագիստրոսի կոչումով։ Նրա հիմնական գիտնական և մարդու իրավունքներին առնչվող աշխատանքները վերաբերում են ցեղասպանության նկատմամբ պատասխանատվության հարցերին և այլ միջազգային հանցագործությունների, հատկապես կապված Հիշողության, Ճշմարտության և արդարության տարբեր գործընթացների հետ։ Ավելին, նա անդամ է «Ցեղասպանության կանխարգելման իրաքյան նախագծի և Հաշվետվողականության» աշխատանքային խմբի: Պրոֆեսոր Մասսիմինոն անդամ է նաև Asociación Americana de-ի, Juristas (AAJ-American Association of Jurists); Արդարության համար համաշխարհային դաշինքի, Արգենտինական ՀԿ-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ և AsociaciónPensamiento Penal-ի անդամ և 2015-2017թթ նախկին համաքարտուղար՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի։

Այս օրերին ճշմարտության և արդարության համառ պայքարողներ Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա Մինասյանը հանդիպումներ են ունեցել համապատասխան կառույցներում, հարցազրույցներ են տվել մամուլին:


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՐԴ Այրին Վիկտորիա Մասսիմինոն և Լուսիանա Մարիա Մինասյանը մտահոգված են Արցախի ճակատագրով՝ ԱՐՑԱԽԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ (Genocide Warning: Nagorno Karabakh (genocidewarning-nk.com)) , ահազանգ է հնչեցվում։ Հարգարժան տիկնայք՝ Մասսիմինոն և Մինասյանը աշխատում են ցեղասպանության կանխարգելման կոնկրետ մեխանիզմների վրա հատուկ Արցախում այս պահին գտնվող 120000 հազար բնակչության հատվածի համար, ովքեր ակամայից պաշարման մեջ են հայտնված սեփական պապենական պատմական հողի վրա։ Տիկին Մասսիմինոն համոզված է, որ արդարադատությունը , ճշմարտությունը և հիշողությունը պիտի գործեն միասին, երեքն էլ պիտի լիարժեք լինեն, քանի դեռ ամբողջական ու լիարժեք չեն ցեղասպանության կանխարգելումը չի կարող իրագործվել։

Վիկտորիա Մասսիմինո

Ցեղասպանության հանցագործությունը ունի ուժեղ քաղաքական բաղադրիչ, ու այս է պատճառը, որ այս անհավասար աշխարհում առերեսվում ենք հաղթողների արդարադատության հետ, հաղթողների, ովքեր ժխտում են կատարած հանցագործությունները, ներկայացնում են դրանք այլ լույսի տակ՝ այնպես ասես ոչինչ էլ չի եղել և հենց այդ կերպխանգարում են ցեղասպանության կանխարգելման մեղանիզմներ կառուցելուն։ Արդյունավետ արդարադատությունը, հանցագործության ճանաչումը, և ոչ թե ժխտումը, զոհերի բացահայտ ճանաչումը և փոխհատուցումը, հիշատակումը, հանցագործությունը չկրկնվելու երաշխիքները, մարդու իրավունքների ուսուցումը և կանխարգելման մեխանիզմների ներմուծումը անասելի մեծ ջանքեր են պահանջում։ Անասելի եռանդ ու նվիրում է հարկավոր հաջողության հասնելու համար։ Միայն այդ դեպքում կարող է աշխարհում ինչ-որ բան փոխվել։

Կից ներկայացնում ենք Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի զեկույցների հղումները՝

Աշխարհում աննախադեպ ու ցավալի՝ Լեռնային Ղարաբաղի պաշարման մասին այստեղ՝ https://www.lemkininstitute.com/single-post/sieged-and-starved-120-000 armenians․

Ալիևի հակահայ հռետորաբանության դատապարտումը ՝ Lemkin Institute condemns Aliyev's 'genocidal rhetoric' - Panorama | Armenian news


«Նիդերլանդական օրագրի» անունից մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում արդարության հզոր ջատագով Այրին Վիկտորիա Մասսիմինոյին և Լուսիանա Մարիա Մինասյանին՝ այս դժվարին պահերին հայությանը սատար լինելու համար։


Նաիրա Գասպարյան
հատուկ «Նիդերլանդական օրագրի» համար


The Center for Truth and Justice (CFTJ) organized its second annual international conference on "Human Rights and Accountability - A Path Forward For Nagorno-Karabakh" at the American University of Armenia, May 3-5. The urgent presentation entitled “The knife has reached the bone” and spread on April 25, 2023 can be read here [NO SR] “The Knife Has Reached the Bone” Urgent Report (cftjustice.org). The full program of the conference and information about the presenting participants can be found here CENTER FOR TRUTH AND JUSTICE - Second Annual International Conference (constantcontact.com). Among the active participants of the conference were a number of international organizations, including the Lemkin Institute for Genocide Prevention, the International Criminal Court. During the three working days of the conference, in addition to presentations, there were conversations, questions and answers, which showed that all the speakers were concerned about one question: the future of Nagorno Karabakh /Artsakh/, the concern was that 120,000 people were at risk of ethnic cleansing as a result of Azerbaijan's actions. HIGH ALERT - Looming Genocide: Hate Speech and The Aliyev Regime Stoking Hatred, Violence and Ethnic Cleansing In Violation of ICJ’s Provisional Orders of December 7, 2021 - Center for Truth and Justice (cftjustice.org) The materials and speeches discussed during the three days of the conference were about 1. international criminal accountability mechanisms, 2. war crimes against Armenians ready for prosecution, 3. recovery of damages /property rights, Corporate Accountability, violence, violation of rights/, 4. presentation by the Lemkin Institute on Genocide Prevention, 5. identifying and preventing atrocity crimes and the responsibility to protect, 6. presentation of forensic evidence, mercenaries and extrajudicial killings, 7. cultural heritage at stake, 8. seeking accountability in national courts, 9. transnational justice issues in Nagorno-Karabakh, 10. awards and recognition. On the last day, today, after the award ceremony, we decided to have a talk with famous human rights defenders from Argentina - two wonderful ladies with big hearts: Luciana Minasyan and Irene Victoria Massimino. Our reader is already familiar with Luciana Minassian from the conference of Future Armenian, her activity has two important components: professional and strictly human intellectual-emotional. These two features together shape her feminine, Armenian image. Luciana Minassian is often in Armenia, but she is not an ordinary philanthropist and Argentinian human rights defender. She always comes to Armenia with plans and programs to realize. This time she is concerned about the problems of war prisoners and their relatives. She modestly keeps silent about her future plans and activity. But it can be guessed from the conversation that she has a big plan to be fulfilled in Armenia at the moment. Luciana is very concerned about the protection of the rights of our compatriots in captivity and their suffering relatives. She wants to somehow be useful to these people. She says it is her obligation, she can’t do otherwise. - I’m assistant professor to International Law, Emiliano Buis chair, University of Buenos Aires, Law School. Assistant professor to Legal Aspects of Armenian Genocide Course, and Assistant professor to the chair of Holocaust, Genocides and anti-discrimination, same University. Former co-worked with Argentinean friends of Hebrew University of Jerusalem, and the Raoul Wallenberg Foundation. Lately working on legal aspects of Artsakh 2020´s war, both at local courts in Argentina and also with colleagues of Armenian diaspora lawyers associations. Our task is bringing awareness to Pows and mostly in pushing as "civil parties" the claims submitted at UN, Council of Europe, letters to the Vatican, among others. Member of the National Congress of Western Armenians, and lately member of the World Association of Armenian Lawyers. Legal advisor at the Lemkin Institute. It should be noted here that the cooperation between Luciana Minassian and Irene Victoria Massimino in the legal justice framework started as an indomitable struggle for justice and truth of two powerful women on their own initiative, and not within the framework of the Lemkin Institute. However, being legal advisors of the Lemkin Institute, they continue to cooperate carrying out great work in the development of genocide prevention mechanisms. The Co-Founder and Co-Chair of the Lemkin Institute for Genocide Prevention, Irene Victoria Massimino, who is known in the world as "AMBASSADOR OF TRUTH", isn’t visiting Armenia for the first time. She, unspeakably concerned about the fate of humanity, along with her bottomless human love and feminine tenderness, is able to approach professional issues with all rigor and relentlessly fights against ethnic cleansing all over the world. Irene Victoria Massimino.pdf (untref.edu.ar) https://www.facebook.com/AgendaToPrevent/videos/interview-with-irene-victoria-massimino-rapporteur-in-the-high_criminal-court-in/2224800844445859/ https://mckinneylaw.iu.edu/alumni/alumni-leadership/deans-global-advisory-council/Massimino.html Irene Victoria Massimino is a lawyer from Argentina working as a Rapporteur of the High Criminal Court of Buenos Aires Province (Tribunal of Cassation); she holds a Master of Laws from Indiana University and Purdue University at Indianapolis School of Law, USA and a Master of Arts in Human Rights from the School of Advanced Study of the University of London, UK. She is currently a Head Professor in the Department of International Education at the Universidad Nacional de Tres de Febrero, Argentina and Stockton University (New Jersey, US), Genocide and the Law for the Genocide Prevention Certificate of the Masters of Arts and Genocide Studies. Her main work as a scholar and human rights activists relates to issues of responsibility regarding genocide and other international crimes, especially related to the different processes of Memory, Truth and Justice in Latin America. Moreover, she is the Co-Director of the "Irak Project on Genocide Prevention and Accountability". Professor Massimino is also a member of the Asociación Americana de Juristas (AAJ-American Association of Jurists); a member of the Global Alliance for Justice Education; a fellow and former member of the Board of Directors of the Argentine NGO AsociaciónPensamiento Penal, and a member and former Co-Secretary-Treasurer of the International Association of Genocide Scholars for the term 2015-2017. These days, the defenders of truth and justice Irene Victoria Massimino and Luciana Maria Minassian, who closely cooperate with Armenian authorities, gave interviews to a number of government bodies, the links are attached: Глава МИД Арцаха принял соучредителя Института по предотвращению геноцидов им. Лемкина-Новости Армения 03.05.2023 | Verelq News ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական... - Vladimir Vardanyan | Facebook AMBASSADORS OF TRUTH of the Lemkin Institute for the Prevention of Genocide Irene Victoria Massimino and Luciana Maria Minassian are concerned about the fate of Artsakh: (ARTSAKh IS ON THE BRIDGE OF GENOCIDE Genocide Warning. Nagorno Karabakh (genocidewarning-nk.com), Conditions are now present for genocide against the indigenous Armenian population of Nagorno Karabakh (Artsakh)) an alarm is being sounded. Honorable Professors Massimino and Minassian are working on specific mechanisms of genocide prevention, especially for the 120,000 thousand population residing in Artsakh at the moment, who are unwittingly under siege on their ancestral historical land. Prof. Massimino is convinced that justice, truth and memory should work together, the prevention of genocide cannot be realized unless the mentioned three are simultaneously realized. -The crime of genocide has a strong political component, and this is why in this unequal world we are faced with the justice of the winners who deny the crimes they committed, present them in a different light, as if nothing had happened, and in this way hinder the genocide prevention building mechanisms. Effective justice, recognition of crime and not denial, open recognition and reparation, commemoration, guarantees of non-repetition of crime, human rights training and introduction of prevention mechanisms require untold efforts. Unspeakable energy and dedication is needed to achieve success. Only then can something change in the world. Lemkin Institute report on Karabakh blockade https://www.lemkininstitute.com/single-post/sieged-and-starved-120-000 armenians․ Lemkin Institute report on Aliev’s antiarmenian rhetoric and hate speech Lemkin Institute condemns Aliyev's 'genocidal rhetoric' - Panorama | Armenian news․ On behalf of NidOragir (https://www.facebook.com/ NidOragir) we express our gratitude and thanks to the advocates of justice and truth Irene Victoria Massimino and Luciana Maria Minassian for supporting Armenia and Armenians in these difficult moments. For NidOragir readers from Yerevan by Naira Gasparyan.







No comments:

Post a Comment