The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 10 May 2023

Հետևողական Հայաստանին վերաբերվող հարցերում


Նկարում՝ աջից Արեն Նագուլյանը և Էդվին Մարտիրոսյանը

🇦🇲 🇳🇱
Նիդերլանդներում ազգությամբ հայ շատ քաղաքացիներ մտահոգ են մեր երկրի՝ Հայաստանի վաղվա օրով ու ճակատագրով: Նրանցից են մեր հայրենակիցներ՝ Արեն Նագուլյանն ու Էդվին Մարտիրոսյանը: Արենը մի շարք նախաձեռնությունների հեղինակ է, «Իմ Երկիր» հիմնադրամի շրջանակներում կազմել ու հրատարակել է հայ եկեղեցական օրացույց, մեկ անգամ չէ, որ հետաքրքիր առաջարկություններով հանդես է եկել «Նիդերլանդական օրագրում», ձևավորողի իր մասնագիտական հնարավորություններով փորձել է ուժերին ներածին չափուվ օգտակար որևէ բան անել: Էդվինն էլ «Իմ Երկիր» կազմակերպության նախագահն է: Թեև երկար տարիներ բնակվում ու աշխատում է Նիդերլանդների ամենահյուսիսային Խրոնինգենի նահանգում, բայց ամենաջերմ կապերն ունի մայր հայրենիքի հետ: Էդվինը նաև ակտիվ բլոգեր է: Նրա բազմազբաղվածությունը խոչնդոտ չի հանդիսանում, որ նա վերլուծություններով իր մտքերը կիսի իր հայրենակիցների հետ՝ ասենք մեքենայով գործի գնալիս կամ տուն վերադառնալիս:
Արենը դեռ անցյալ տարի իր բնակության վայրի քաղաքապետարանի ուշադրությունն էր հրավիրել Հայաստանի դեմ վարած Ադրբեջանի լկտի քաղաքականության վրա : Առաջարկություն էր արել հարցը քննարկել ու հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: Տղաները հետևողական են ու արդեն նույնիսկ մի քանի անգամ Օլդամբտի համայնքապետարան են այցելել ու թարմացրել տեղեկությունները: Այդ հանդիպումների մասին մենք երկու անգամ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին:
Օրերս Էդվինի ու Արենի մասնակցությամբ կրկին տեղի ունեցավ հանդիպում՝ Օլդամբտ համայնքի իշխող ֆրակցիայի, Աշխատավորական Կուսակցության (PvdA) ավագանու անդամների հետ՝ արդեն տիկին Մոնիք Այպեի գլխավորությամբ: Նախորդ անգամ քաղաքապետարանի իշխող խմբակցության ղեկավարն էր Հիլբերտ Ֆլոկստրան: Ներկա էր եղել նաև քաղաքապետ տիկին՝ Կորա Իֆկե-Սիկկեման:
Վերջին հանդիպման մասին «Նիդերլանդական օրագիրը» խնդրեց մեկնաբանել Արեն Նագուլյանին:

Օլդամբտ քաղաքապետարանում
-Հանդիպման ժամանակ քննարկեցինք այն կարևոր կետերը, որոնք ես նամակների տեսքով ներկայացրել էի ավագունուն՝ անցած տարվա սեպտեմբերից մինչ այս տարի հունվար ընկած հատվածում, դրանք են՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան՝ Հայաստանի նկատմամբ և Լաչինի միջանցքի շրջափակումը: Նաև հավելեցի Տեղ գյուղում հրահրված վերջին սադրանքի և Հակկարիի կամրջում տեղադրված չհամաձայնեցված անցակետի մասին, այս հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեց մի շարք կարևոր կետեր՝
◾️Ռուսաստանը պետք է ենթարկվի եռակողմ հայտարության բոլոր պայմանավորված 9-ը կերերին:
◾️ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքային ամբողջականությունը:
◾️Հակկարիի կամրջում տեղադրված անցակետը պետք է վերացվի, քանի որ դա չի համաձայնեցվել Հայաստանի հետ, նաև որ եռակողմ հայտարարության մեջ անցակետի մասին որևէ խոսք չկա:
◾️ Հայաստանի և Արցախի գոյաբանությունը վտանգված է և թույլ տալով Ադրբեջանին շարունակական ոտնձգություններ կամ չհամաձայնեցված քայլեր՝ սրանք կհանգեցնեն մի նոր ցեղասպանության:
◾️ Նաև անդրադարձանք հայկական մշակույթային կոթողներին օկուպացված Արցախի տարածքներում, որոնց, նոյեմբերի 9-ից ի վեր ադրբեջանական տիրապետության տակ գտնվելով՝ սպառնում է վերացման կամ աղավաղման վտանգ:
◾️ Ի վերջո մեր հորդորները ուղղեցինք իշխող ֆրակցիային՝ կոչով հանդես գալ քաղաքական կառույցներին այս խնդիրների շուրջ, կամ ընդունել երկողմ խաղաղությանը նպաստող բանաձև:

Հանդիպման ավարտին որոշվեց, որ իշխող խմբակցությունը առաջիկա նիստում քննարկի հանդիպման ժամանակ արծարծված հարցերը, այդ մասին տեղյակ կպահվի՝ որոշելու համար հետագա քայլերն ու անելիքները: Խմբակցության անդամներից՝ պարոն Ֆրեդ Խրեյվենը խոստացավ խնդիրը բարձրաձայնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին Աշխատավորական Կուսակցության խմբակցույան խոսնակ՝ տիկին Կատի Պիրիին:
Սպասենք լավ նորությունների՛

-
Հանդիպման ժամանակ

Gisteren hadden Edwin Martirosian en ik een ontmoeting met de raadsleden van de heersende fractie (PvdA) van de gemeente Oldambt, onder leiding van mevrouw Monique Ijpe. Tijdens de bijeenkomst bespraken we de belangrijke punten die ik van vorig jaar september tot januari van dit jaar in de vorm van brieven aan de gemeenteraad heb voorgelegd, namelijk de agressie van september 2022 tegen Armenië en de blokkade van de Lachin doorgang. Ik voegde tijdens deze bijeenkomst ook over de laatste provocatie in het dorp Tegh en het niet-overeengekomen controlepunt op de Hakkari-brug aan toe.
Tijdens de vergadering kwamen een aantal belangrijke punten naar voren:
- Rusland moet alle 9 punten van de tripartiete verklaring nakomen.
- Azerbeidzjan moet de internationaal erkende soevereine territoriale integriteit van Armenië respecteren.
- Het controlepunt dat op de Hakkari-brug is geïnstalleerd, moet worden verwijderd, omdat dit niet is overeengekomen met Armenië en er geen sprake is van een controlepunt in de tripartiete verklaring.
- Het bestaan van Armenië en Artsakh staat in gevaar en als Azerbeidzjan blijft intimideren of ongecoördineerde stappen zetten, zal it leiden tot een nieuwe genocide.
- We hebben het ook gehad over de Armeense culturele erfgoed in het geoccupeerde gebieden van Artsakh, die sinds 9 november onder Azerbeidzjaanse heerschappij staan en dreigen te worden vernietigd of vervormd.
- Uiteindelijk richtten we onze oproepen tot de heersende fractie om politieke instanties een oproep te doen omtrent deze kwesties, of om een resolutie aan te nemen ter bevordering van bilaterale vrede.
Aan het einde van de bijeenkomst werd besloten dat de heersende fractie de onderwerpen, die tijdens de bijeenkomst van vandaag aan de orde waren gesteld, tijdens hun debat zouden bespreken en werd beloofd contact met mij op te nemen om te informeren over hun beslissing en de volgende stappen. Ook maakte een van de fractieleden, de heer Fred Greven bekend, dat hij hierover binnenkort contact zal opnemen met mevrouw Kati Pirie, de woordvoerder buitenland PvdA van de 2e Kamerfractie.
Laten we wachten op goed nieuws!

Aren Nagulyan



No comments:

Post a Comment