Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը իր հերթական միջազգային երիտասարդների փոխանակման նախագիծը կիրականացնի Հայաստանում` Եվրամիության հետ համատեղ:
Թեման միջմշակութային հաղորդակցությունն ու ընկերությունն է ազգերի միջև՝ «Ավանդական պարերը և երաժշտությունը՝ հետքովիդային սթրեսը հաղթահարման լավագույն միջոց»։
Այս մասշտաբային նախագծի շրջանակներում Եվրոպական, ինչպես նաև Արևելյան գործընկերության 7 տարբեր երկրներ ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդներ կհանդիպեն Հայաստանում (Բյուրականում) և միջմշակութային փորձի փոխանակում կիրականացնեն։
Մասնակից երկրներն են՝ Նիդերլանդներ, Հայաստան, Իտալիա, Ֆրանսիա, Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Հունաստան։
Կարծում ենք, մեր տեղական լրատվամիջոցների կողմից Եվրամիության նախագծերի ակտիվ լուսաբանումը շատ կարևոր է Հայաստանի հետ հետագա նմանատիպ համագործակցությունների խթանման համար:
Ծրագրի ընթացքում ունենալու ենք հատուկ հյուրեր (Guest Speakers): Նրանց շարքում է Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը և այլոք։
Կարևոր ենք համարում նշել, որ նախագիծը շահույթ չի հետապնդում:
Նախորդ տարի նիդերլանդահայ «Լուսավոր Ապագա» հիմնադրամը նմանատիպ երիտասարդական նախագիծ իրականացրել է Հայաստանում «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» թեմայով։ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատուկ հյուրերից էր (տեսանյութը՝ ստորև)։ Ստորև նաև կգտնեք հղումներ մեր հայաստանյան հեռուստաեթերներից և ռադիոեթերներից, ինչպես նաև նախարարության պատրաստած տեսանյութերը։
1,3 միլիոն դիտում հավաքած նախագծի հումորային տեսանյութը՝
https://www.facebook.com/watch/?v=1704201089772814
Լրատվամիջոցների արձագանքը՝ նախորդ նախագծին՝ https://www.brightfuturenl.com/post/governmentreports
Նախագծի նկարագիրը մեր կայքում՝
https://www.brightfuturenl.com/post/new-call-a-new-youth-exchange-music-dance-2023
Մեր ընկերության էջերը սոցհարթակներում՝
https://www.facebook.com/brightfuturenl
No comments:
Post a Comment