The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 24 March 2023

Բաքուն ստում է, երբ ժխտում է, որ իրենց դեսպանի ու նիդերլանդների ԱԳ նախարարի միջև շփում չի եղել

 

Նիդերլանդների ԱԳՆ շենքը

Բաքուն հերքում է  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  (FAON) հայկական մամուլում տարածված այն լուրը, ըստ որի Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը  կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն:  Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայկական մամուլի տարածած այս լուրը «հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է» համարել, որն իր խոսքով իրականությանը չի համապատասխանում: Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը չի կանչվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանի վերջին հանդիպումը ԱԳՆ-ում կայացել է մարտի 15-ին նրա նախաձեռնությամբ»,- ընդգծել է Հաջիզադեն։Մեղմ ասած  Ադրբեջանն ընդունակ է ամենաբարձր մակարդակով ստելուն: Ինչի՞ մասին է խոսքը, երբ միջազգային հանրությունը, Հաագայի արդարադատության միջազգային դատարանը պնդում են, որ  բացվի Լաչինի մարդասիրական միջանցքը, իսկ Բաքվից պնդում են, որ այն երբևէ  չի էլ փակվել:

Այժմ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի թյուրիմացություն սերմանող, սնանկ  ու ստահոդ  այս հերքումի մասին:  

Ինչպես հայտնի է Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր էին ուղղել Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Որպեսզի հայտնի լինի Ադրբեջանի պաշտոնեայի  սուտը` բառացի մեջբերում ենք Նիդերլանդների խորհրդարանականների այն հարցը, ու Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրայի այն պատասխանը, որ վերաբերվում է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը:



Հարց 

-Մտադի՞ր եք այս կապակցությամբ դիմել Ադրբեջանի դեսպանին։

Պատասխան

-Այո՛։ Ինչպես արդեն նշվեց վերևում, 2023թ. փետրվարի 28-ին Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու Արդարադատության միջազգային դատարանի վճիռը կատարելու վերաբերյալ: Զրույցի ընթացքում Նիդերլանդները կոչ են արել Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային Դատարանի վճիռը:Այս զրույցի ընթացքում նաև հատուկ արծարծվեց, որ Նիդերլանդները չի կիսում այն ​​սահմանափակ բացատրությունը, որ Ադրբեջանը տալիս է վճռին, և որ վճիռը պետք է կատարվի ամբողջությամբ։

Ահա ճշմարտությունը: Այստեղ ջրի երես է ելնում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի այն սուտը, որ մարտի 15-ից առաջ ընդհանրապես Ադրբեջանի դեսպանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարի միջև հանդիպում չի եղել: Միակ տարբերությունը,  FAON-ի հայտարարության այն է, որ Ադրբեջանի դեսպանը ոչ թե կանչվել է այլ հրավիրվել է  ԱԳՆ, որը կարծում ենք այդքան էական չէ:

«Նիդերլանդական օրագիրը» խնդրեց լրացուցիչ պարզաբանմամբ հանդես գալ նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանին, ով կարևոր հավելում անելով հաստատեց մեր խոսքը.


«Մեր հայտարարությունը համարյա բառացիորեն արտացոլում է Նիդերլանդների ԱԳՆ-ի հրատարակած խորհրդարանին ուղարկված նամակի բովանդակությունը (կցված է մեր հայտարարությանը, տես էջ 2, հարց 6): Մամուլն ուղղակի «դեսպանը հրավիրվել է» արտահայտությունը փոխել է «դեսպանը կանչվել է» արտահայտությամբ: Ադրբեջանցիները պարզապես ստում են և փորձում են խեղաթյուրել փաստը գրելով. «դեսպանի վերջին այցը եղել է մարտի 15-ին իր նախաձեռնությամբ»: Նրանք լռում են փետրվարի 28-ի այցի մասին, որ արտգործնախարարը նշում է 6-րդ հարցի պատասխանում:  Ադրբեջանի վրդովմունքի և կեղծարարության մասին մենք արդեն հայտնել ենք Նիդ. ԱԳՆ-ին:





No comments:

Post a Comment