The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 10 March 2023

Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով

 

Federatie Armeense Organisaties Nederland (FAON)

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա

Մամլո հաղորդագրություն

Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով

Հաագա, 9 մարտի 2023 – Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան, տեղեկացրել է Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և Նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նապատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայանգրի։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։

Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծում, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։

Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։

Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստաիցնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։






ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար

 9 Մարտ 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին:

Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։ 

Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։ 

Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։

Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։

https://niderlandakan.livejournal.com/561931.html

https://www.nidoragir.com/2023/03/blog-post.html

https://my.mamul.am/am/post/107822

No comments:

Post a Comment