The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 February 2023

Փարիզի «Esplanade d'Arménie»-ում տեղադրվել է հատուկ ցուցանակ

 

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, Փարիզի կենտրոնում գտնվող Հայաստանի էսպլանադում («Esplanade d'Arménie») տեղադրվել է հատուկ ցուցանակ՝ պատրաստված Փարիզի քաղաքապետարանի պատվերով՝ Փարիզի հանրային վայրերում 19-րդ դարի ավանդական ցուցանակների և դրանց զարդանախշերի ճշգրիտ վերարտադրությամբ, ինչը խիստ հազվադեպ է հանդիպում վերջին տասնամյակների ընթացքում։

Փարիզի սրտում գտնվող այս ընդարձակ էսպլանադը Հայաստանի անունով է անվանակոչվել 2021 թվականի հոկտեմբերին՝ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ։ Պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից։   

Էսպլանադի տարածքն իր մեջ ամփոփում է նաև դեռևս 2004 թվականից նույն տարածքում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտաս վարդապետի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Հարելով Սենա գետին՝ Հայաստանի էսպլանադը գտնվում է Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու հարևանությամբ։





No comments:

Post a Comment