Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22»֊ը։ Այս նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր
«Հեքիաթների փոսը»` որն այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian ) նկարների վաճառքից ստացված հասույթներով, որի մեծ մասը փոխանցվել է բարեգործական նպատակներով։
Ինչպես կազմակերպիչներն են հայտնում` «Հեքիաթների փոսը» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 25- ին, շաբաթ օրը երեկոյան ժամը 17:00 -ին SarGallery 'Yerevan Yerevan «ՍԱՐ» պատկերասրահում (ք. Երևան, Պարոնյան 15) Նախագծի մասնակիցները, վերնատունցիները (ովքեր Հայաստանում են), նաև բոլոր գրքասերները սիրով հրավիրում են երեկոյին: Գիրքը նաև վաճառքի է դրվելու, ստացված գումարը ուղղվելու է Հայաստանում գետնի վրա "Վերնատուն 22" մշակութային կենտրոն ստեղծելուն։
Գիրքը կարող եք ձեռք բերել նաև հեռահար փոստային կապով SarGallery ֆեսբուքյան էջով:
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր ը շնորհավորում է վերնատունցիներին, բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Շնորհավորանքին միանում է մեր գործընկեր
ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագիրը։
No comments:
Post a Comment