Страницы

Wednesday, 22 February 2023

Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և մերժեց Ադրբեջանին

 Լուսանկար՝ Ani Nazarian-ի

22.02.2023 Haaga/Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

-------------------

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին:

Որոշման մեջ նշված է, որ դատարանը չի համարում, թե Ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականներ տեղադրելը դադարեցնելու հարցում: Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները:

Դատարանը  եզրակացրել է, որ Կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:

Հ.Գ֊Եղիշե  Կիրակոսյանի մեկնաբանությունը

https://youtu.be/RQxZT7N38V8


Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական  պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը, բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն առ այն, որ «Ադրբեջանը ապահովել և հանձնառություն է ստանձնում շարունակել ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը», շեշտեց, որ այդ հավաստիացումներն ամբողջությամբ չեն վերացնում անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, որն առաջացել է Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ: Հետևաբար, դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝

✅ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

❎ Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանը միաձայն ամբողջությամբ մերժեց այդ պահանջները: 

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։


https://www.facebook.com/photo?fbid=718767453259697&set=a.140187484451033


Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands ) երեկ նիդերլանդերեն լեզվով մամլո հաղորդագրություն է տարածել` հղում անելով

Արդարադատության միջազգային դատարանի  կայքը։ Այն երեկ հրապարակել է նաև Նիդ.օրագիրը։ Այժմ հայերեն թարգմանությունը։



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

• Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը

Հաագա, 22 փետրվարի 2023 – Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Այսօր կեսօրին Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել անցումը։

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը անհնարին դարձրեց մուտքը, Հայաստանը դիմել էր Արդարադատության Միջազգային դատարան՝ միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա:

ԴԱՏԱՐԱՆԸ,

Տասներեք կողմ ձայներով՝ երկու դեմ,

Նշում է հետևյալ ժամանակավոր միջոցը.

Մինչև գործի վերջնական որոշումը և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկայնքով: Լաչինի միջանցքը երկու ուղղություններով»։

https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20230222-ORD-01-00-EN.pdf?fbclid=Iw


Նիդերլանդական մամուլը (rd nl,   nrc. nl և այլ) բավական անկողմնակալ ու օբյեկտիվ ներկայացրել են երեկվա Արդարադատության դատարանի վճիռը։ Կարդում ենք.


Ադրբեջանը պետք է բաց թողնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ մուտքի ճանապարհը. Այդ մասին չորեքշաբթի օրը որոշել է Միջազգային դատարանը։ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանում, սակայն այն բնակեցված է և կառավարվում էթնիկ հայերի կողմից ։ Դեկտեմբերին  Լաչինի Պոստ անունով երթուղին արգելափակվել էր ենթադրյալ բնապահպանների կողմից։ Թեև ակնարկներ կային, որ այդ շրջափակումն իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, այդ երկիրը հերքել է իր առնչությունը։

Հայաստանը այնուհետև Ադրբեջանին դատի տվեց` դիմելով Արդարադատության միջազգային դատարան՝ հայերի նկատմամբ խտրականության համար:  Հայաստանի դիմումի համաձայն՝ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն այլևս չի կարողանում սնունդ և դեղորայք ստանալ։ Միավորված ազգերի կազմակերպության Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի. Ադրբեջանն էլ իր հերթին դատի էր տվել Հայաստանին խտրականության համար։ Դատարանը այսօր էլ դրա վերաբերյալ որոշում կայացրեց՝ այդ մեղադրանքը կարճվել է։

Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավն արդեն 35 տարի հակամարտությունների աղբյուր է երկու երկրների միջև։ Թեև տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, այն վիճարկվում է անկլավում ապրող էթնիկ հայերի կողմից: 2020 թվականի վերջին հակամարտությունը կրկին բռնկվեց, որի արդյունքում վեց շաբաթ տևած պատերազմում զոհվեցին հազարավոր մարդիկ: Հետագայում Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց ինքնահռչակ հանրապետության որոշ հատվածների վրա։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը պետք է երաշխավորեր տարածաշրջանում խաղաղությունը։ Ինչպես Եվրոպան, այնպես էլ  մյուս երկրները միջնորդում են երկու երկրների միջև խաղաղ բանակցություններում:

https://www.facebook.com/photo/?fbid=649678573830207&set=a.525471942917538



No comments:

Post a Comment