The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 11 February 2023

«Նիդերլանդական օրագրի» փետրվարյան խրոնիկոնից

ԳՐՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂԸ

5 февраль

Մեր ընթերցողներից Արամ Սարգսյանը հետաքրքրվում է Նիդերլանդներում անցկացված Tata Steel Chess շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում Լևոն Արոնյանի ցուցաբերած արդյունքով։

Ասենք, որ հայ գրոյսմաստերն այս մրցաշարում հանդես եկավ ԱՄՆ֊ի դրոշի ներքո և հունվարի վերջում ավարտված մրցաշարի 13 տուրերից ընդամենը մեկում հաղթեց, մեկում էլ` պարտվեց, իսկ մնացած 11 ում էլ կիսեց միավորը` 14 մասնակիցների մեջ գրավելով 7֊րդ միջին տեղը։

Հայաստանի դրոշի ներքո հայ շախմատիստն ընդհանուր առմամբ այս մրցաշարում հաղթել է 4 անգամ։ Մեկ անգամ էլ հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոն լեգենդար Տիգրան Պետրոսյանը։

Tata Steel-2023 ում այս տարի 8,5 միավորով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին։

7 февраль

Նրանք, ովքեր նամակագրություն են ունեցել մեզ հետ պատասխանել ենք ու հնարավորինս աշխատել բավարարել նրանց խնդրանքները: Շնորհակալություն ընթերցողին՝ վստահելու համար: Պատահական չէ, որ «Նիդ.օրագրի» բաժանորդների թիվն անցավ 29.000-ը, իսկ առանձին նյութերի դիտողականությունը նույնիսկ անցավ միլիոնը: Եվ ահա ընթերցողի նամակը: Jarlin Baghoomian-ը մեզ գրում է 

«Բարև  ձեզ

 Ես շատ եմ հետաքրքրվել ու փնտրել առցանց պարապող նիդերլանդերեն լեզվի մասնագետ ու ոչ մի կերպ չեմ գտել: Կարո՞ղ եք օգնել գտնել նման մասնագետ, եթե կան այդպիսիք խնդրում եմ տվեք տվյալները նրա հետ կապ հաստատելու համար: Անչափ շնորհակալ կլինեմ» :

Եթե այս հարցում Jarlin Baghoomian-ին կարող եք օգնել, ապա գրեք:

3 февраль

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին 

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ  են:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է  միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:

Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.

գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,

չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,

մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,

հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:

 ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

 1.02.2023


3 февраль в 20:42  · 

Նիդերլանդները կշարունակի աջակցել Արդարադատության նախարարության մեծածավալ բարեփոխումներին. Նիկոլաս Սխերմերս

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարն ընդգծել է, որ նոր ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար: Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:

Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

03/02/2023

Եղանակի տեսությունն` ըստ Еurоnеws.  հեռուստաալիքի ։

Հեռուստալուսանկար



4 февраль

12 feb 2023 – 12 Feb 2023 – 12 փետ. 2023

15.00 uur – 3 p.m. – ժամը 15-ին

• Armeens Vuurfeest Trendez bij de Vereniging Abovian

• Armenian Fire Festival Trendez at Abovian Centre

• Ավանդական Տյառնընդառաջ-Տրնդեզ «Աբովյան» կենտրոնում

Abovian Armenian Cultural Centre in The Hague

Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands

https://www.abovian.nl/?p=3344



5 февраль

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։ Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը և բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։ «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:



6 февраль

Այսօր վաղ առավոտյան և դրանից հետո Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի, հաղորդում են արևմտյան աղբյուրները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհերից 1121-ը գրանցվել են Թուրքիայի հարավային շրջաններում։

Երկրաշարժից առավել տուժած քաղաքներն են թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրը, ինչպես նաև Կահրամանմարաշը (Մարաշ) և Գազիանթեպը (Այնթապ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով երկրաշարժի զոհերի թիվը շարունակելու է աճել:

Զոհերի թվում կան հայեր։

Հհ վարչապետն իր ցավակցությունն է հայտնել։



8 февраль

ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովի երկնքում

«ՆԱՏՕ-ի երկրները վարժանքներ են անցկացրել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների մասնակցությամբ: Նիդերլանդները, Լեհաստանը և Միացյալ Նահանգները Բալթյան երկրների երկնքում անցկացրել են հավասար ուժերով հակառակորդի կողմից սպառնալիքների վրա հիմնված բարդ սցենարներին պատասխանի մշակման համատեղ զորավարժություններ », – այսօր հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Զորավարժություններում գործի են դրվել Նիդերլանդների ռազմաօդային ուժերի F-35, լեհական F-16 և ամերիկյան F-15 կործանիչներ:

«Նրանք մշակել են վիճելի օդային տարածությունում սպառնալիքների բարդ համալիրի դիմագրավմանն ուղղված մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր,- ասված է հայտարարության մեջ:

«Էստոնիայի զինված ուժերի ավիացիոն աջակցության՝ գետնին գտնվող միացյալ խումբն օգնել է ինքնաթիռներին՝ ապահովելով թիրախների մասին տեղեկատվություն իրական ժամանակի ռեժիմով»:



8 февраль

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը իրականացրել է Հայաստանի  ջերմատնային ոլորտի վերլուծություն, որի նպատակն է գնահատել մեր երկրում ջերմատնային տնտեսությունների ներկա վիճակը, վեր հանել ոլորտում առկա ներուժն ու ⚙️տեխնոլոգիական հնարավորությունները։

 Վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`

https://mineconomy.am/news/2798



8 февраль

ՆՈՐ ՖԻԼՄ

 Պատմությունը անձնական հուշագրություն է, որն արտացոլում է գլխավոր հերոսի փորձը անորոշության երկու տարբեր ժամանակաշրջաններում ՝ 80- ականների վերջին ԽՍՀՄ-ում ապրող դեռահաս, ով երազում է “ամերիկյան երազանքի” մասին; և որպես հիասթափված գործարար ԱՄՆ-ում Մեծ Ռեցեսիաի պայմաններում, ստիպված է վերամիավորվել իր ընտանիքի հետ և վերանայել արժեքներ այն կյանքից, որը նա թողել է:

Հարցում:

 ֆիլմն արդեն Amazon-ում է: Այն հասանելի է միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

https://www.amazon.com/Crossing-Rudolf-Martin/dp/B0B64LDNG4/

http://Www.crossingthemovie.com

Ներկայացնում ենք ֆիլմի կայքը և  Հարցազրույցը Ֆիլմի ռեժիսորի հետ:



Embassy of the Netherlands in Armenia 

Նիդերլանդների ազգային դրոշը Կարմիր, սպիտակ և կապույտ եռագույնն է։

Դրոշը ձևավորվել է Նիդերլանդների և Իսպանիայի միջև անկախության համար մղվող ութսուն տարվա պատերազմի ժամանակ (1568-1648)։ Ապստամբ գավառները կռվում էին Օրանական թագաժառանգի զինանշանի գույների ներքո՝ նարնջագույն, սպիտակ և կապույտ։ Ժամանակի ընթացքում դրոշի նարնջագույն հատվածը փոխարինվել է կարմիրով։

Նիդերլանդների դրոշի գույները պաշտոնապես ամրագրվել են որպես կարմիր, սպիտակ և կապույտ 1937 թվականին: Թագավորական ընտանիքին առնչվող պետական ​​տոներին դրոշը հաճախ ծածանվում է նարնջագույն երիզով:

9 февраль

The red, white and blue tricolour is the national flag of the Netherlands.

The flag dates from the Eighty Years' War (1568-1648), the war of independence between the Netherlands and Spain. The rebel provinces fought under the colours of the coat of arms of the Prince of Orange: orange, white and blue. The orange bar gradually changed into a red one.

In 1937 the colours of the official Dutch flag were fixed as red, white and blue. On public holidays associated with the royal family the flag is often flown with an orange pennon.

Ավագյան Ժիրայրը փնտրում է իր տեղեկություններով Նիդերլանդներում գտնվող հարազատ եղբորը` Կարապետին:❗

Սպասիր ինձ 06 02 2023


No comments:

Post a Comment