Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը այս տոնը և գիրք նվիրելու տոնը մեծ շուքով նշեց կիրակի օրը՝ փետրվարի 19-ին։ Տոնական հանդեսը սկսելուց առաջ ներկայացվեց Հոլանդական Nofam ընկերության կողմից նախաձեռնած մի նախագիծ, որը հովանավորում է Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների 50 երեխաների կրթության ու զարգացման մարդասիրական ծրագիրը։
Նպատակն այն է, որ օրեկան €1 հատկացնելով (ստացվում է ամսեկան €30), կարելի է որդեգրել մեկ երեխայի հովանավորությունը և նրա հետ կապ պահպանելով, դեր ունենալ այդ երեխայի կյանքում։ Նպատակը նաև այն է, որ կամուրջ ստեղծվի Հայաստանի երեխաների և Հոլանդիայի իրենց հովանավորող ընտանիքի հետ։
Ցերեկույթի մասնակիցներից շատերը հենց այդ օրը լրացրին սեղանին դրված թերթիկները և հովանավորության պարտականություն ստանձնեցին։
Ուրիշներն էլ իրենց հեռախոսների վրա բեռնելով Nofam App -ը, որոշեցին այդ միջոցով կատարել ամսեկան €30-ի փոխանցումը և հովանավոր դառնալ որևէ երեխայի։ Բարեգործական այս ծրագիրը շարունակում է ընդլայնվել նաև այլ շրջանակներում։
Ցերեկույթից առաջ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում
Խաժակ Արք. Պարսամյանը Բուն բարիկենդանի առիթով պատարագը
նախագահելուց հետո շնորհավորեց և օրհնեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց Քահանա Բաղդասարյանին և եկեղեցական նորընտիր խորհրդի մյուս 7անդամներին։
No comments:
Post a Comment