Ուկրաինան Նիդերլանդներին խնդրել է մատակարարել Patriot տիպի հակաօդային հրթիռներ,֊այդ մասին հայտնում է տեղական մամուլը: Վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր հաստատել է, որ Նիդերլանդները մասնակցում է Ուկրաինային Patriot զինատեսակների մատակարարման ամերիկյան և գերմանական նախաձեռնությանը։ Վարչապետը դա արել է ԱՄՆ֊ում նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Ուկրաինացի զինվորներն այս շաբաթից ԱՄՆ-ում կվերապատրաստվեն հակաօդային պաշտպանության համակարգի հետ աշխատելու համար։
Ուկրաինան արդեն բավական ժամանակ խնդրում է աշխարհից այդ զինատեսակային համակարգը։ Դա անհրաժեշտ է ռուսական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանել կարևոր ենթակառուցվածքները: Բացի ԱՄՆ-ից և Գերմանիայից, Նիդերլանդները միակ երկիրն է, որ կարող է ապահովել Patriot-ի այդ տեսակով, որը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին
No comments:
Post a Comment