Страницы

Wednesday, 11 January 2023

ԲԵԼԳԻԱԿԱՆ De Morgen ( "ԱՌԱՎՈՏ") ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾԸ

 

ԲԵԼԳԻԱԿԱՆ De Morgen ( "ԱՌԱՎՈՏ") ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾԸ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից երկու տարի անց լարվածությունը կրկին աճում է երկու ոխերիմ թշնամիների միջև։ Ադրբեջանական կողմից հայկական բնակչությամբ վիճելի անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը զայրույթ է առաջացրել Հայաստանում։
ԹՈՄ ՎԵՆԻՆՔ 10 Հունվար 2023, 18:13
Ադրբեջանցիները մեկ ամիս է՝ փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակումն այժմ այնքան երկար է տեւել, որ տարածաշրջանում սպառվում են սննդամթերքն ու դեղորայքը։
Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո պայմանավորվեցին, որ ճանապարհը բաց կպահի ռուսական խաղաղապահ ուժերը։ Սա Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների համար երաշխիքն էր, որ սննդամթերքի պաշար միշտ կլինի։ Բայց ռուս խաղաղապահները անհասկանալի պատճառներով չեն դադարեցնում ադրբեջանցիների շրջափակումը։ Նրանք իրենց բնութագրում են որպես «բնապահպան ակտիվիստներ», սակայն, ըստ վերլուծաբանների, գործում են Ադրբեջանի կառավարության կողմից։
Ռուսաստանի անգործությունը Հայաստանում հանգեցրել է թղթի վրա գրանցված ռուսական ռազմական դաշնակցի նկատմամբ հիասթափության։ Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական խաղաղապահ ուժերը որակեց որպես Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա։ Մի քանի հարյուր հայեր կիրակի օրը ցույց են անցկացրել ռուսական ռազմաբազայի մոտ՝ պահանջելով այս ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկել։
ՀԱՇՎԵԿՇՌԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի անվտանգությունը մեծապես կախված է եղել Ռուսաստանից, սակայն տարիների ընթացքում կարծես թե ավելի ու ավելի պակասեզ Մոսկվայի աջակցությանը: 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ գրավեց Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածները, Հայաստանըմն իրեն լքված էր զգում Ռուսաստանի կողմից։ Ուստի ի զայրույթ Մոսկվայի Հայաստանը աջակցություն էր փնտրում արևմտյան կառավարություններից:
Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության նոր ցուցիչ է երեքշաբթի վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «ներկա իրավիճակից ելնելով» այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն լինի։ Դա Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինք է, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
ԴԱՏԱՐԿ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ
Վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Շուրջ 100,000 հայերով բնակեցված, բայց միջազգային հանրության կողմից որպես Ադրբեջանի մաս ճանաչված տարածաշրջանը
հայտնվեց անելանելի իրավիճակում ` դատարկ սուպերմարկետներ և դեղատներ: Հայ լրագրող Մարութ Վանյանը Twitter-ում գրում է, որ էլեկտրաէներգիան նույնպես անջատվել է։ «Մութն ու դատարկությունը միախառնվել են անորոշության հետ։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի սա»:
Ադրբեջանը հայտարարում է, որ «ակտիվիստները» չեն արգելափակում Լաչինի միջանցքը։ Բայց տեղում գտնվող լրագրողները հաստատում են, որ անցուղին փակ է։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն անցյալ շաբաթ կոչ արեց «միջանցքում ապահովել տեղաշարժվելու ազատությունը»:
Ադրբեջանցիները Կարմիր խաչի որոշ մեքենաների թույլ են տվել անցնել Լեռնային Ղարաբաղ։ Բայց Հայաստանի կառավարությունն ասում է, որ օգնությունը բավարար չէ, և մարդկանց թերսնումը սպառնալիք է։ Լեռնային Ղարաբաղից տեղական ադմինիստրատորներից մեկը վերջերս կայացած ցույցի ժամանակ ասաց, որ տեսնում է միայն մեկ լուծում` այն է, եթե ռուսական խաղաղապահ ուժերը դադարեցնեն շրջափակումը։
Նիդերլանդերեն տարբերակն այս հղման մեջ

No comments:

Post a Comment