The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 12 January 2023

Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել

 

Federatie Armeense Organisaties Nederland
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
Մամլո հաղորդագրություն
Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները առաջարկում են օդային կամուրջ հաստատել դեպի Արցախ
Հաագա, 12 հունվարի 2023 – Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնում ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացնում, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ՝ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար՝ Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra) Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի սննդի և դեղամիջոցների պակասի վերաբերյալ:
• Ծանո՞թ եք տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից։
• Կիսու՞մ եք Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
• Ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
• Հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղի անկլավ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
• Ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե ​​այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
• Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունեն Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնելու համար։
• Ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։
• Ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը։
• Որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։
• Կիսու՞մ եք մեր այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Եթե ​​այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել:
• Արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների Ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։


No comments:

Post a Comment