Հունվարի 10-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը՝ նվիրված անցյալ տարեվերջին Ջեբրայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Ջեբրայի գագաթնաժողովի արդյունքների և ընդունված փաստաթղթերի մասին զեկույցներով հանդես եկան Թունիսի դեսպան Սլիմ Ղարիանին և ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեսպան Իսիդորա Մարա Նիանգը։
Դեսպան Բալայանը հատուկ անդրադարձ կատարեց գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականության սատարմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնադխնրի խաղաղ կարգավորմանն աջակցությանը, պայմանավորվածությունների անշեղ կատարմանը՝ ընդգծելով, ՖՄԿ անդամ երկրների հստակ դիրքորոշոման կարևորությունը։
Տեղի ունեցավ քննարկում՝ Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության ակտիվացման, ինչպես նաև Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործման խթանմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, Լաչինի շրջափակման հետևանքով արցախահայությանը վրա հասած հումանիտար ճգնաժամը՝ բարձր գնահատելով առկա մարտահրավերներին լուծումներ գտնելուն ուղղված Ֆրանսիայի ակտիվ գործողությունները։
No comments:
Post a Comment