Անուշ Ավետիսյանը 45 տարեկան է, ծնվել է Հայաստանում, 1999 թվականից ապրում է Նիդերլանդներում, իսկ 2008 թվականից զբաղվում է ծաղկի վաճառքով։ 2021 թվականի հուլիսին նա բացեց BloemBoutique Anush-ի դռները Դելդենում։ Այստեղ նա առաջարկեց իր ծաղկային ձևավորումներով պատրաստած կոմպոզիցիաները ։
Նա որոշեց հետևել այս ոլորտին և ավարտվեց ծաղկեփնջերի պատրաստման ու կոմպոզիցիաների ստեղծման դասընթացը: Անուշը գնահատվել և արժանացել է գերազանց գրախոսականների, ինչը մեծացրել է նրա եռանդը ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։
Nieuws Armenia
Վերջապես Գերմանիան արձագանքեց Ուկրաինայի խնդրանքին և որոշում կայացրեց "Լեոպարդ" տանկեր ուղարկել այս երկիր։ Այդ որոշմանը կարճ ու ցավոտ արձագանքեց Կրեմլի խոսնակ Պեսկովը, ով հետևյալն ասաց՝ "Այսքանից հետո Ռուսաստանին ոչինչ չի կապում Գերմանիայի հետ"։
Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է Հայաստանին կապում Ռուսաստանի հետ, երբ իբրև դաշնակից ու անվտանգության երաշխավոր համարող, միլիարդների զենք վաճառեցիք Ադրբեջանին։
Ցավոտ է՞...
Հունվարի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ,֊այդ մասին տեղեկացնում է դատախազության կայքը։
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին`
դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծում.
դատախազների իրավական կրթության կատարելագործում. դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպում:
Մանրամասները https://www.prosecutor.am/am/mn/8904/
Հունվարի 26-ին դեսպանությունում հյուրընկալվել էին Նիդերլանդների ավագ խորհրդականների կազմակերպության` PUM-ի մասնագետները, ովքեր անցյալ տարվա ընթացքում գործուղվել էին Հայաստան՝ օժանդակելու հայկական փոքր և միջին ընկերությունների զարգացմանը։
Ողջունելով PUM-ի ղեկավարներին և մասնագետներին՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց շուրջ մեկ տասնամյակից ավելի տարիների PUM- ի մասնագետների աշխատանքը Հայաստանում, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ներդրել են և միջին ընկերությունների զարգացմանը, ինչը խորին գնահատանքի է արժանի։
Նիդերլանդները ցանկանում է սահմանափակել ապաստան հայցողների հոսքը դեպի Եվրոպա՝ սահմանային հսկողության համար ավելի շատ գումար հատկացնելով, և մերժված ապաստան հայցողներին շուտ վերադարձնելով:
Նախկինում կնքված ապաստանի վերաբերյալ համաձայնագրերն այժմ իսկապես պետք վերանայվեն։ Այս մասին ասվում է Նիդերլանդների կաբինետի հուշագրում, որտեղ մանրամասն ներկայացված են այն ծրագրերը, որոնք վարչապետ Մարկ Ռյուտեն կանցկացնի փետրվարի կեսերին ԵՄ գագաթնաժողովին:
Ծրագրերը կքննարկվեն փետրվարի 9-ին և 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այն կազմակերպվում է Նիդերլանդների նախաձեռնությամբ։
No comments:
Post a Comment