The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 27 January 2023

ԿԱՐՃ ՈՒ ՀԱՄԱՌՈՏ ԼՈՒՐԵՐ

Անուշ Ավետիսյանը 45 տարեկան է, ծնվել է Հայաստանում, 1999 թվականից ապրում է Նիդերլանդներում, իսկ 2008 թվականից զբաղվում է ծաղկի վաճառքով։ 2021 թվականի հուլիսին նա բացեց BloemBoutique Anush-ի դռները Դելդենում։ Այստեղ նա առաջարկեց իր ծաղկային ձևավորումներով պատրաստած կոմպոզիցիաները ։

Նա որոշեց հետևել այս ոլորտին և ավարտվեց  ծաղկեփնջերի պատրաստման ու կոմպոզիցիաների ստեղծման դասընթացը: Անուշը գնահատվել և արժանացել է գերազանց գրախոսականների, ինչը մեծացրել է նրա եռանդը ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։

 Nieuws Armenia 

Վերջապես Գերմանիան արձագանքեց Ուկրաինայի խնդրանքին և որոշում կայացրեց "Լեոպարդ" տանկեր ուղարկել այս երկիր։ Այդ որոշմանը կարճ ու ցավոտ արձագանքեց Կրեմլի խոսնակ Պեսկովը, ով հետևյալն ասաց՝ "Այսքանից հետո Ռուսաստանին ոչինչ չի կապում Գերմանիայի հետ"։

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է Հայաստանին կապում Ռուսաստանի հետ, երբ իբրև դաշնակից ու անվտանգության երաշխավոր համարող,  միլիարդների զենք  վաճառեցիք Ադրբեջանին։

Ցավոտ է՞...

Հունվարի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ,֊այդ մասին տեղեկացնում է դատախազության կայքը։

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին`

դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծում.

դատախազների իրավական կրթության կատարելագործում. դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպում:

Մանրամասները https://www.prosecutor.am/am/mn/8904/

Հունվարի 26-ին դեսպանությունում հյուրընկալվել էին Նիդերլանդների ավագ խորհրդականների կազմակերպության` PUM-ի մասնագետները, ովքեր անցյալ տարվա ընթացքում  գործուղվել էին Հայաստան՝ օժանդակելու հայկական փոքր և միջին ընկերությունների զարգացմանը։

 Ողջունելով PUM-ի ղեկավարներին և մասնագետներին՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց շուրջ  մեկ տասնամյակից ավելի տարիների PUM- ի մասնագետների աշխատանքը Հայաստանում, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ներդրել են  և միջին ընկերությունների զարգացմանը, ինչը խորին գնահատանքի է արժանի։ 

Նիդերլանդները ցանկանում է սահմանափակել ապաստան հայցողների հոսքը դեպի Եվրոպա՝ սահմանային հսկողության համար ավելի շատ գումար հատկացնելով, և մերժված ապաստան հայցողներին շուտ վերադարձնելով: 

 Նախկինում կնքված ապաստանի վերաբերյալ համաձայնագրերն այժմ իսկապես պետք  վերանայվեն։ Այս մասին ասվում է Նիդերլանդների կաբինետի հուշագրում, որտեղ մանրամասն ներկայացված են այն ծրագրերը, որոնք վարչապետ Մարկ Ռյուտեն կանցկացնի փետրվարի կեսերին ԵՄ գագաթնաժողովին:

Ծրագրերը կքննարկվեն փետրվարի 9-ին և 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այն կազմակերպվում է Նիդերլանդների նախաձեռնությամբ։



No comments:

Post a Comment