The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 25 January 2023

Դեսպանը երախտագիտություն հայտնեց «Քրիստոնաեական միություն» կուսակցության նախկին նախագահին



Հունվարի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցության նախկին նախագահ Խերթ-Յան Սեխերսի Ներկայացուցիչների պալատում կայացած հրաժեշտի ընդունելությանը, որին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները, երկրի կառավարության անդամներ և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դեսպան Բալայանը Հայաստանի երախտագիտությունը հայտնեց կուսակցությունը և ՔՄ խմբակցությունը ղեկավարելու տաս տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին անվերապահ աջակցության համար՝ ընդգծելով, որ Քրիստոնեական միության նախաձեռնությամբ է խորհրդարանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հիմնադրվել Երևանում Նիդերլանդների դեսպանությունը։ 

Տիգրան Բալայանը հատուկ կարևորեց 2020թ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից ի վեր Քրիստոնեական միության պատգամավորների և տեղական կառույցների ակտիվ գործունեությունը Ադրբեջանի գործողությունների դատապարտման, նոր ագրեսիայի կանխարգելման, տուժած բնակչությանը օժանդակության հատկացման, ագրեսիայի և դրա ընթացքում ռազմական հանցագործությունների պատասխանատուներին՝ այդ թվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցերում։ 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար Խերթ-Յան Սեխերսը շեշտեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հավատարիմ է եղել իր սկզբունքներին և արժեքներին, ինչով և պայմանավորված է Հայաստանի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։ 

Ընդունելությանը դեսպան Բալայանը շփումներ ունեցավ Նիդերլանդների կառավարության անդամների, խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկություններ փոխանցելով Ադրբեջանի ապօրինի և անմարդկային շրջափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար աղետի մասին՝ բարձր գնահատելով նիդերլանդական քաղաքական ուժերի միահամուռ դիրքորոշումը այդ հարցում։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0KAeVoUWKjTyaNDfFV15yag2pf2KDznCYamXahW5KY5Kvn363AWvZs3BRwhSBdgtNl




No comments:

Post a Comment