Страницы

Thursday, 19 January 2023

Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել


 Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։

Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դատապարտում են նաև ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները:
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ:
Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով:

No comments:

Post a Comment