The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 30 January 2023

Բլոգեր Լապշինը զորակցություն է հայտնում Արցախին

 



Մինչ Ալեքսանդր Լապշինի Ամստերդամ գալը զրուցել էինք նրա հետ։ Համեստորեն շնորհակալություն հայտնեց «Նիդերլանդական օրագրին», որ Բաքվում իր բանտարկության օրերին մեր բողոքի ձայնն ու համերաշխությունն ենք հայտնել իրեն: Ասաց, որ Եվրոպա այցի հիմնական նպատակը Բրյուսելում լինելն է ու հանդիպումներ ունենալը Եվրախորհրդարանի պատգամավորների ու քաղաքական գործիչների հետ, նաև Ալիևի հանցագործությունների մասին բարձրաձայնելը: Ասաց, որ հանգստյան օրերին շատ է ուզում լինել Ամստերդամում: Հետո արդեն Ամստերդամում հանդիպել է երիտասարդական ակտիվի հետ, եղել Սուրբ Հոգի հայկական եկեղեցում, զրուցել հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի ( Ter Taron Tadevosyan) հետ: Այսօր էլ նա եղել է Հաագայում, ընդունելության արժանացել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի կողմից: Ինչպես հայտնի է վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 16:15-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) շենքի մոտ (Carnegieplein – Den Haag), դատական լսումներին համընթաց, հոլանդահայերի կողմից բողոքի ցույց է տեղի ունենալու։ Քանի որ ցույցին ներկա չի լինելու, որոշեց իր համերաշխությունը հոլանդահայերին հայտնել այսպես. https://www.facebook.com/NidOragir/videos/3374079586208200  

Պայքար Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման վերացման համար

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON

Աջակցենք Արցախի հայերին

Հանրահավաք Խաղաղության պալատի դիմաց

2023 թվականի հունվարի 30-ին ժամը 16:15-ից մինչև 18:45-ը

Հասցե՝ Carnegieplein – Հաագա



ԿՈՉ

Միացե՛ք կամ նպաստե՛ք այս բողոքի ակցիային, որպեսզի միասին պայքարե՛նք Բերձորի միջանցքի շրջափակման վերացման համար։ Հունվարի 30-ի հանրահավաքի մասին հավելյալ տեղեկություննների համար ուղարկեք էլեկտրոնային նամակ info@faon.nl հասցեով: Կարող եք նաև գրանցվել որպես հանրահավաքի հսկիչ:

ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) հոլանդացի քաղաքական գործիչների և մամուլի ուշադրությունը հրավիրել է տեղում տիրող իրավիճակի վրա՝ իր հիմնական և վտանգավոր հետևանքներով։

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է երկու բանաձև այս հարցի կապակցությամբ, իսկ հոլանդական լրատվամիջոցները` NOS, NRC, Volkskrant, Trouw, RD, ND և այլն որոշակի ուշադրություն են դարձրել շրջափակմանը և կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամենատարբեր առիթներով: Դրանով հանդերձ, այս ճգնաժամի վերաբերյալ թե Նիդերլանդների և թե միջազգային ուշադրությունը տակավին անբավարար է։ Շրջափակման սկզբից Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շարունակաբար ներկայացրել է կացությունը և պահանջել միջոցներ ձեռնարկել և ճնշում գործադրել Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար, ի թիվս այլոց՝ մամլո հաղորդագրությունների և անմիջական շփումների և ձեզ հետ միասին Նիդերլանդների խորհրդարանի առջև եռօրյա Լուռ բողոքի ակցիայի միջոցով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև խնդրի դրական հանգուցալուծումը, ինչպես այս հանրահավաքը Հաագայի Խաղաղության պալատի դիմաց։

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ)՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, երկուշաբթի՝ հունվարի 30-ին, կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի): Դատավարության լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, դատարանի նստավայրում:

Լսումները նվիրված են լինելու 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքին։

✅Հունվարի 30-ին, ժամը 10-ից մինչև 12-ը կընթանա Հայաստանի պաշտպանական ճառի եզակի փուլը և ժամը 16-ից մինչև 18-ը` Ադրբեջանի պաշտպանական ճառի եզակի փուլը։

Հունվարի 30-ին, Ադրբեջանի պաշտպանական ճառի ժամանակ, մենք Խաղաղության պալատի դիմաց մեր հանրահավաքով խիստ դատապարտելու ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմումը և Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը։

Իրավիճակը գնալով ավելի է սրվում, և շտապ քայլեր են անհրաժեշտ։ Աջակցեք և միացեք այս բողոքի հանրահավաքին:

Support the Armenians in Artsakh!

Demonstration in front of Peace Palace

30 January 2023 from 4:15 p.m. to 6:45 p.m.

Address: Carnegieplein – Den Haag

CALL

Join or contribute to this protest and fight for the lifting of the blockade of Lachin Corridor! For more information about the demonstration on January 30, send an e-mail to info@faon.nl. You may also sign up as demonstration steward.

During the Silent Protest the delegation of FAON was received in the Parliament by the members of the Foreign Affairs committee of the Parliament headed by the Chairman of the Commission Rudmer Heerema. The FAON submitted to the commission a petition on the urgent steps to be undertaken in order to ease the deepening humanitarian crisis in Artsakh and unblock the only road connecting 120000 Armenians of Nagorno-Karabakh to the outside world.

BLOCKADE OF LACHIN CORRIDOR

Since the start of the blockade of the Lachin corridor by Azerbaijan, December 12, 2022, FAON has drawn the attention of Dutch politicians and the press to the situation on the ground with its major and dangerous consequences.

The Dutch Parliament has now adopted two motions on this issue, the Dutch media NOS, NRC, Volkskrant, Trouw, RD, ND etc. have paid some attention to it and the government has taken action in all kinds of places. But the attention is still insufficient, just like in other countries. From the beginning of the blockade, the FAON has constantly demanded attention and exerted pressure, among others by press releases and direct contacts, and together with many of you, through 3 days of Silent protest action in front of the Dutch Parliament. We will continue our actions, such as now with a demonstration in front of the Peace Palace in The Hague.

The International Court of Justice (ICJ), the principal judicial organ of the United Nations, will hold public hearings in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) on Monday 30 January 2023, at the Peace Palace in The Hague, the seat of the Court.

The hearings will be devoted to the Request for the indication of provisional measures submitted by the Republic of Armenia on 27 December 2022.

History of the proceedings: 10 a.m. to 12 noon Single round of oral argument by Armenia and from 4 p.m. to 6 p.m. Single round of oral argument by Azerbaijan.

On 30 January during Single round of oral argument by Azerbaijan, we will hold a demonstration in front of the Peace Palace to draw attention to the blockade of the Lachin corridor by Azerbaijan and the humanitarian crisis for the population of Artsach (Nagorno Karabakh).

The situation is becoming more dire and action is urgently needed. Support and join this Protest Rally!

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) հանրային լսումներ է անցկացնում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):

 Նիստը տեղի ունեցավ դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է. Դոնոգուի նախագահությամբ:

Summary

The International Court of Justice (ICJ) holds public hearings in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan).

Description

The International Court of Justice (ICJ), the principal judicial organ of the UN, holds public hearings on the request for the indication of provisional measures submitted by the Republic of Armenia in the case concerning Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan) on Monday 30 January 2023, at the Peace Palace in The Hague, the seat of the Court. Session held under the presidency of Judge Joan E. Donoghue, President of the Court.

La Cour internationale de Justice (CIJ), organe judiciaire principal de l'Organisation des Nations Unies, tient des audiences publiques sur la demande en indication de mesures conservatoires présentée par la République d'Arménie en l'affaire relative à l'Application de la convention internationale sur l'élimination de toutes les formes de discrimination raciale (Arménie c. Azerbaïdjan), le lundi 30 janvier 2023, au Palais de la Paix, à La Haye, où elle a son siège. Séance tenue sous la présidence de Mme la juge Joan E. Donoghue, présidente de la Cour.

Contact :

Ms Monique Lagerman, Head of Information Department (+31 (0)70 302 2336)

Ms Joanne Moore, Information Officer (+31 (0)70 302 2337)

Mr. Avo Sevag Garabet, Associate Information Officer (+31 (0)70 302 2394)

Internet | Website : www.icj-cij.org

Twitter: www.twitter.com/CIJ_ICJ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հունվարի 30-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-15:00, 19:00-21:00, հետևյալ հղումով՝

https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h 

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-15:00, 19:00-21:00, հետևյալ հղումով՝

https://media.un.org/en/asset/k1h/k1hprmvtnn 

—— 

The hearings on the case Armenia v. Azerbaijan will be broadcast live, on 30 January from 10:00 to 13:00, from 16:00 to 18:00 (CET) on UN Web TV: https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h

The hearings on the case Azerbaijan v. Armenia will be broadcast live, on 31 January from 10:00 to 13:00, from 16:00 to 18:00 (CET) on UN Web TV: https://media.un.org/en/asset/k1h/k1hprmvtnn

-----------------------------------------

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0bkF4GSE7hjChmLsiGohy95of7BGeR8KvcJqPcShBfPjQkLnuyVb2XMXYz9eE31X8l

28 январь   

Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները կրկին ներկայացվել ու քննադատվել են  ԵԽԽՎ-ում:

StopArtsakhBlockade

Saturday, 28 January 2023

2023 Հունվար. լուրեր

2023 Հունվար. լուրեր
Շնորհավո՛ր տոնդ, սահմանին կանգնած Հայոց բանակի զինվոր 28.02.2023
Введите описание картинки
Het Nederlands Armeens Comité (Hay Tad Nederland) is ernstig geraakt door de dood van de 15 Armeense soldaten als gevolg van een brand in een militaire eenheid in de regio Gegharkunik in Armenië. We betuigen ons diepste medeleven aan de nabestaanden van de slachtoffers en wensen de gewonde soldaten een spoedig herstel.
Նիդերլանդների Հայ Դատի յանձնախումբը իր խորին ցավակցութիւնը կը հայտնէ Գեղարքունիքի մարզի մէջ տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով զոհուած 15 զինծառայողներու ընտանիքներուն և հարազատներուն, իսկ շուտափույթ ապաքինում կը մաղթենք բոլոր տուժածնրուն։

Введите описание картинки
Նիդերլանդների դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։
Խոր վշտով տեղեկացա Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով 15 զինծառայողների մահվան մասին։ Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և Հայաստանին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Gravely saddened by the death of 15 soldiers resulted by the horrible accident in Armenia's Gegharkunik Region. My deep condolences to the relatives of the victims and to Armenia. Speedy recovery to the injured soldiers.
ԵՐԵՎԱՆ֊ՎԵՆԵՏԻԿ
Wizz Air -ը հայտնում է, որ բացել է Վենետիկը Երևանին կապող շաբաթական երկու նոր չվերթուղիներ:
Մենք անհամբեր սպասում ենք, որ ձեզանից հնարավորինս շատերին տանենք նոր արկածներով դեպի Հայաստանի «Վարդագույն քաղաք» կամ Իտալիայի «Ջրանցքների քաղաք»՝ շաբաթական երկու անգամ մեր թռիչքներով,֊ասվում է կայքում: Ամրագրեք ձեր տոմսերը հիմա wizzair.com կայքում:
Введите описание картинки

Կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը

Շվեդիայում Քրդական Բանվորական Կուսակցության կողմնակիցները հավաքվել են մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց և ոտքերից կախել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով խրտվիլակին և համապատասխան տեսագրությունը տարածել սոցիալական ցանցերում։
Այս մասին հայտնում է Anandolu-ն։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, արժանանալով Թուրքիայի ղեկավարության սուր քննադատությանը, հայտարարել է. «Զզվելի է ժողովրդի կողմից ընտրված նախագահին պատկերել քաղաքապետարանի մոտ մահապատժի ենթակվելիս»:
Թուրք դատախազները հետաքննում են Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը, հաղորդում է Reuters-ը։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն ուրբաթ TV4 հեռուստաալիքին հայտարարել է, որ այդ գործողությունը «չափազանց լուրջ» է եղել, եւ ինքն այն սաբոտաժ է համարում։
Թուրքիան կանչել է Շվեդիայի դեսպանին միջադեպի կապակցությամբ։
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Էրդողանի փաստաբանը հայց է ներկայացրել դատարան։ «Անկարայի դատախազություն քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացվել՝ մեղավորների նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով»,-Twitter-ի իր էջում գրել է նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը:
Введите описание картинки

Friday, 27 January 2023

ԿԱՐՃ ՈՒ ՀԱՄԱՌՈՏ ԼՈՒՐԵՐ

Անուշ Ավետիսյանը 45 տարեկան է, ծնվել է Հայաստանում, 1999 թվականից ապրում է Նիդերլանդներում, իսկ 2008 թվականից զբաղվում է ծաղկի վաճառքով։ 2021 թվականի հուլիսին նա բացեց BloemBoutique Anush-ի դռները Դելդենում։ Այստեղ նա առաջարկեց իր ծաղկային ձևավորումներով պատրաստած կոմպոզիցիաները ։

Նա որոշեց հետևել այս ոլորտին և ավարտվեց  ծաղկեփնջերի պատրաստման ու կոմպոզիցիաների ստեղծման դասընթացը: Անուշը գնահատվել և արժանացել է գերազանց գրախոսականների, ինչը մեծացրել է նրա եռանդը ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու գործում։

 Nieuws Armenia 

Վերջապես Գերմանիան արձագանքեց Ուկրաինայի խնդրանքին և որոշում կայացրեց "Լեոպարդ" տանկեր ուղարկել այս երկիր։ Այդ որոշմանը կարճ ու ցավոտ արձագանքեց Կրեմլի խոսնակ Պեսկովը, ով հետևյալն ասաց՝ "Այսքանից հետո Ռուսաստանին ոչինչ չի կապում Գերմանիայի հետ"։

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է Հայաստանին կապում Ռուսաստանի հետ, երբ իբրև դաշնակից ու անվտանգության երաշխավոր համարող,  միլիարդների զենք  վաճառեցիք Ադրբեջանին։

Ցավոտ է՞...

Հունվարի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ,֊այդ մասին տեղեկացնում է դատախազության կայքը։

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին`

դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծում.

դատախազների իրավական կրթության կատարելագործում. դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպում:

Մանրամասները https://www.prosecutor.am/am/mn/8904/

Հունվարի 26-ին դեսպանությունում հյուրընկալվել էին Նիդերլանդների ավագ խորհրդականների կազմակերպության` PUM-ի մասնագետները, ովքեր անցյալ տարվա ընթացքում  գործուղվել էին Հայաստան՝ օժանդակելու հայկական փոքր և միջին ընկերությունների զարգացմանը։

 Ողջունելով PUM-ի ղեկավարներին և մասնագետներին՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց շուրջ  մեկ տասնամյակից ավելի տարիների PUM- ի մասնագետների աշխատանքը Հայաստանում, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ներդրել են  և միջին ընկերությունների զարգացմանը, ինչը խորին գնահատանքի է արժանի։ 

Նիդերլանդները ցանկանում է սահմանափակել ապաստան հայցողների հոսքը դեպի Եվրոպա՝ սահմանային հսկողության համար ավելի շատ գումար հատկացնելով, և մերժված ապաստան հայցողներին շուտ վերադարձնելով: 

 Նախկինում կնքված ապաստանի վերաբերյալ համաձայնագրերն այժմ իսկապես պետք  վերանայվեն։ Այս մասին ասվում է Նիդերլանդների կաբինետի հուշագրում, որտեղ մանրամասն ներկայացված են այն ծրագրերը, որոնք վարչապետ Մարկ Ռյուտեն կանցկացնի փետրվարի կեսերին ԵՄ գագաթնաժողովին:

Ծրագրերը կքննարկվեն փետրվարի 9-ին և 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այն կազմակերպվում է Նիդերլանդների նախաձեռնությամբ։



Wednesday, 25 January 2023

Դեսպանը երախտագիտություն հայտնեց «Քրիստոնաեական միություն» կուսակցության նախկին նախագահին



Հունվարի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցության նախկին նախագահ Խերթ-Յան Սեխերսի Ներկայացուցիչների պալատում կայացած հրաժեշտի ընդունելությանը, որին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները, երկրի կառավարության անդամներ և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դեսպան Բալայանը Հայաստանի երախտագիտությունը հայտնեց կուսակցությունը և ՔՄ խմբակցությունը ղեկավարելու տաս տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին անվերապահ աջակցության համար՝ ընդգծելով, որ Քրիստոնեական միության նախաձեռնությամբ է խորհրդարանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հիմնադրվել Երևանում Նիդերլանդների դեսպանությունը։ 

Տիգրան Բալայանը հատուկ կարևորեց 2020թ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից ի վեր Քրիստոնեական միության պատգամավորների և տեղական կառույցների ակտիվ գործունեությունը Ադրբեջանի գործողությունների դատապարտման, նոր ագրեսիայի կանխարգելման, տուժած բնակչությանը օժանդակության հատկացման, ագրեսիայի և դրա ընթացքում ռազմական հանցագործությունների պատասխանատուներին՝ այդ թվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցերում։ 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար Խերթ-Յան Սեխերսը շեշտեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հավատարիմ է եղել իր սկզբունքներին և արժեքներին, ինչով և պայմանավորված է Հայաստանի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։ 

Ընդունելությանը դեսպան Բալայանը շփումներ ունեցավ Նիդերլանդների կառավարության անդամների, խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկություններ փոխանցելով Ադրբեջանի ապօրինի և անմարդկային շրջափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար աղետի մասին՝ բարձր գնահատելով նիդերլանդական քաղաքական ուժերի միահամուռ դիրքորոշումը այդ հարցում։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0KAeVoUWKjTyaNDfFV15yag2pf2KDznCYamXahW5KY5Kvn363AWvZs3BRwhSBdgtNl




Tuesday, 24 January 2023

Հայաստանի Խորհրդարանում ընդունել են NIMD-ի ներկայացուցիչներին‎

 

Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար)

Խորհրդարանում հյուրընկալեցի նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարություն ինստիտուտի (NIMD) ներկայացուցիչներին‎:

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ներհայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողություններն ու նախատեսվող ծրագրերը։

Պայմանավորվեցինք համագործակցել կուսակցությունների և քաղաքական գործիչների կարողությունների զարգացման և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավածություն ապահովելու ուղղությամբ։

Monday, 23 January 2023

Ընտրվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու վարչության նոր կազմ

 

Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ եկեղեցու կայքը հետևյալն է հայտնում.

« Կիրակի, 22 Յունուար 2023-ին, պատիւ ունեցանք ընդունելու մեր եկեղեցւոյ մէջ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանին։ Հնարաւորութիւն ունեցանք միասին Աստուծոյ փառաբանել, փառք տալ եւ Իրեն օրհնութիւնները ստանալ։

Սուրբ Պատարագի ընթացքին արքեպիսկոպոսը խոսեցաւ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհը փրկելու առաքելութեան մասին։ Մարդը ստեղծուած է Աստծոյ նմանութեամբ եւ ազատ կամքով: Աստվածաշնչէն գիտենք, որ մարդը ընտրեց չարը եւ այuպէս հեռացաւ Աստուծոյ նմանութիւնէն: Հեռանալով Աստուծմէ՝ մենք կը կորսնցնենք կեանքի նպատակը։ Նաեւ կը  կորսնցնենք հավերժական կեանքի եւ ներքին խաղաղութեան պարգեւները: Հիսուս Քրիստոսի առաքելութիւնը այն է, որ մենք այս պարգեւները դարձեալ գտնանք եւ փրկութիւն ստանանք: Երբ մեր եւ համայնքին մէջ խաղաղութիւն, ներդաշնակութիւն եւ համագործակցութիւն կայ, կը նշանակէ, որ մենք կարողացած ենք ըմբռնել եւ գիտնալ Աստուծոյ պարգեւը մեր կյանքի մէջ, եւ Աստուած մեզ հետ է:

Այդ առաքելութեան համար կրցան Առաքեալները, որպէս պարզ ձկնորսներ, հասնիլ եւ փոխել ամբողջ աշխարհը։ Սուրբ Սահակը, Սուրբ Մեսրոբը եւ Սուրբ Վարդանը նոյն առաքելութիւնը ունեցան։ Աստուած հնարաւորութիւն կուտայ նոյն առաքելութիւնը իրականացնելու համար, քանի որ իւրաքանչիւրը կրնայ նոյնը ընել: Այն առաքելութիւնը, իւրաքանչիւր հայ առաքելական քրիստոնյայի առաքելութիւնն է։ Մասնավորապես, ծխական խորհուրդի առաքելութիւը։  Արժանապատիւ Տէր Տարոն Թադևոսյանը ներկայացուց խորհուրդի նոր անդամները արքեպիսկոպոսին, որն իր օրհնութիւնները տուաւ զանոնց։

Գալիք երկու տարուայ համար նշանակուաւ Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցոյ համար, ծխական ժամանակաւոր վարչութիւն, որը կստեղծէ տարբեր հանձնաժողովներ եւ կը կազմակերպէ վարչութեան նոր ընտրութիւնը։

Ծխական խորհուրդի վարչութեան անդամներն են։

Նշան Սարիճան - Ատենապետ

Արամ Այսեր – Փոխատենապետ

Շանթ Ճուլֆայեան – Գանձապետ

Արիս Օհաննէսեան - Փոխգանձապետ

Սերժ Տեմիրպաչաք - Գլխաւոր քարտուղար

Անա Մկրտիչեան - Քարտուղար

Հերա Փալանճյան - Քարտուղար

Գրիգոր Այվազյան - Քարտուղար

Պետրոս Տեմիրպաչաք - Ներքին գործերերի համակարգող

Հայկ Խանամիրյան - Արտաքին գործերի համակարգող

Շանթ Գազորեան - Ընդհանուր վարչութեան անդամ

Մարգրիտ Նալպանտեան - Ընդհանուր վարչութեան անդամ

Կ՛ուզենք նաեւ շնորհակալութիւն յայտնել Լեւոն Մարգարեանին, Սարօ Այքազին եւ Ալեքս Տերտերյանին, որոնք`որպէս վարչութեան անդամներ, անցեալ 7 տարիները, ծառայած են մեր Եկեղեցին եւ համայնքը:

Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոսը եւ արժանապատիւ Տէր Տարոնը եւ վարչութեան անդամները կէսօրեն յետոյ խորհրդակցութիւն մը տունեցան։ Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ աշխատաժողով ՝ որոշելու առաքելութիւնը, տեսողութիւնը, ռազմավարութիւնը եւ խնդիրներու բաշխումը:

Արժանապատիւ Տէր Տարոնի գլխաւորութեամբ կաշխատի ծխական խորհուրդի վարչութիւնը այս թեմաներով եւ թափանցիկ ու արդիւնաւէտ կերպով կը շփուի ծխակնան համայնքի հետ»։







Լաչինի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հոդվածներ

 


NL տարբերակն այստեղ.

Trouw նիդերլանդական թերթն իր երեկվա խմբագրականում գրել է Հայաստանի ու Ադրբեջանի սահման Եվրամիության դիտորդներ ուղարկելու մասին։ Առաջնորդողում ասվում է, որ Հայաստանն է խնդրել դա։ Հոդվածում ասվում է, որ մինչ այժմ Հայաստանը պաշտպանության և միջնորդության հույսը դնում էր Ռուսաստանի վրա։ Երկու երկրներն էլ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ են։
Պարբերականում ասվում է, որ Հարևան երկրները տասնամյակներ շարունակ պատերազմի մեջ են: Վերջին տարիներին Ադրբեջանը դիրքեր է գրավում։ Ճակատամարտի կիզակետը Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավն է Ադրբեջանի կազմում։ Ներկայումս Ադրբեջանը փակում է դեպի անկլավ միակ մուտքի ճանապարհը։ Ռուս խաղաղապահները, որոնք պետք է վերահսկեն ճանապարհի անվտանգությունը, դրա դեմ ոչինչ չեն անում։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը երկուշաբթի օրը կոչ է արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը մոտակա երկու տարվա ընթացքում պարեկություն կկատարի սահմանային գոտում՝ նպաստելով ԵՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը խոսում է «Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավման նոր փուլի մասին», որը պետք է հանգեցնի «տարածաշրջանում կայուն խաղաղության»։
Ավելի քան մեկ ամիս է, ինչ ինքնակոչ ադրբեջանցի էկո ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղի անկլավը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

--------------------------------------------


Նիդերլանդական լրատվամիջոցները  շարունակում են հանդես գալ հայկական լոբիի ճնշմամբ Լաչինի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հոդվածներով։ Հատկանշական է, որ Նիդերլանդների խորհրդարանում (Երկրորդ պալատ) երկու միջնորդություն է ներկայացված եղել. Գրեթե բոլոր բանախոսներն ընդգծել են հրատապ գործողությունների անհրաժեշտությունը։

Արտաքին գործերի նախարար  Հոքստրայի փաստարկներից հետո որոշվեց ընդունել առաջին միջնորդությունը, այն է՝ ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա և այդ միջնորդությունը գործի դնել Եվրամիության անդամ մյուս երկրների հետ։

Երկրորդ միջնորդությունը՝  Ստեփանակերտ թռիչքուղի  բացելու մասին էր,  այն չի բավարարվել։ Նախարարի խոսքով՝ կան իրավատեխնիկական խնդիրներ, որոնք այս փուլում միջնորդությունը դարձնում են ոչ գործնական։ Բացի այդ, այն ունի սահմանափակ ազդեցություն, քանի որ իրական լուծումը միջանցքի բացումն է, ինչի համար Նիդերլանդները կանի հնարավորը։

Protest Encourages Dutch Parliament Resolution Calling on Azerbaijan to Open Lachin Corridor

THE HAGUE —  A group of Dutch-Armenians kept a three-day silent watch with posters before the Second Chamber (Parliament) of the Netherlands in The Hague in rotating turns from January 17-19 from 09:30 to 18:00 every day (in close to freezing and windy weather).

Armenian protestors with Agnes Mulder, MP from CDA (Christian Democratic Appeal, 4th from left)

The action was organized by the Federation of Armenian Organizations in The Netherlands (FAON). During the watch, some of the MP’s joined the activists.

Armenian protestors with Don Ceder, MP from CU (Christian Union, 3d from left) and Armenian priest Fr. Taron Tadevosyan (4th from the left)

There were two motions by the parties in the Dutch Parliament (Second Chamber) on the Lachin humanitarian crisis: 1. To bring pressure upon Azerbaijan to open the corridor, and 2. To open an airlift to transport humanitarian aid to Artsakh. Almost all speakers emphasized the need for urgent action.

After the argumentations of Minister of Foreign Affairs Whopke Hoekstra, it was decided to take the first motion, i.e. to increase pressure on Azerbaijan, and to put the motion into action together with other European Union member states.

The second motion, on opening of humanitarian airlift, was not sustained. According to the minister, there are legal-technical problems which make the motion impractical at this stage. Besides, it has limited effect, as the real solution is the opening of corridor, for which The Netherlands would do its best.

On January 20, the Dutch Parliament adopted a resolution calling the Dutch government to increase pressure on Azerbaijan to open the Lachin corridor. The motion had been submitted by Don Ceder (Christian Union faction) and cosigned by Agnes Mulder (Christian Democratic Appeal faction).

Saturday, 21 January 2023

Տարվա առաջին Սուրբ պատարագը Ամերսֆորթի մեջ

Op zaterdag 21 januari heeft, op initiatief van Ter Taron in samenwerking met een groep enthousiaste gelovigen, de eerste heilige Liturgie plaatsgevonden in Amersfoort. Tijdens de heilige Liturgie was de primaat Aartsbisschop Khajak Barsamian aanwezig.

Շաբաթ 21 Յունուարին, Տէր Տարօնի նախաձեռնութեամբ խումբ մը խանդավառ հաւատացեալներու համագործակցութեամբ, Ամերսֆորթում տեղի ունեցաւ առաջին սուրբ Պատարագը։ Սուրբ Պատարագին ներկայ գտնուեցաւ Առաջնորդ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամեանը։

Սրբազանը տվեց իր օրհնությունը եւ խոսեց հույսի եւ միաբանության մասին։ Նա ընդգծեց, որ մեր կյանքում ամենակարեւորը միասին կապվելն է որպես միաբանություն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:

Սրբազանը Հայրապետը շեշտեց, որ եկեղեցւոյ ամբողջական մասը կազմելու համար անհրաժեշտ է հաւատք, յոյս եւ սէր: Նա ասաց, որ մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ՝ հույսն ու հավատը պահելով առ Աստված: Մեր օրերում նույնպես դժվարություններ ունենք: Անհատական խնդիրներ, բայց նաեւ խնդիրներ համայնքում եւ որպես ժողովուրդ: Մենք ուշադիր հետեւում ենք Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը ժողովրդին եւ երեխաներին թողնում է առանց սննդի եւ անհրաժեշտ դեղորայքի: Բայց հավատն ու հույսը պահելով մենք կհաղթահարենք նաեւ այս դժվարությունները:

Սրբազանը իր քարոզի ընթացքում խնդրեց աղոթել, որ Տերը մեզ պարգեւի խոր հավատ, հույս եւ սեր: Որպեսզի կարողանանք հաղթահարել մեր անհատական, համաժողովրդական, համամարդկային եւ համազգային խնդիրները: «Մաղթում եմ, որ մենք պայծառ ապագա տեսնենք մեր ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:

Յետոյ, տեղի ունեցաւ ընդունելութիւն, որուն ներկայ հաւատացեալները կրցան խօսիլ Սրբազանի, քահանայի եւ իրարու հետ եւ Քրիստոսի եկեղեցւոյ մէջ իրենց միասնական զգալ իբրեւ հայ:





Op zaterdag 21 januari heeft, op initiatief van Ter Taron in samenwerking met een groep enthousiaste gelovigen, de eerste heilige Liturgie plaatsgevonden in Amersfoort. Tijdens de heilige Liturgie was de primaat Aartsbisschop Khajak Barsamian aanwezig. 

De Aartsbisschop gaf zijn zegening en sprak over hoop en eenheid. Hij benadrukte dat het belangrijkste in ons leven is dat we verbonden zijn met elkaar als eenheid in onze Verlosser Jezus Christus. 

De Aartsbisschop benadrukte dat geloof, hoop en liefde vereist zijn om een volmaakt onderdeel te zijn van de kerk. Hij vertelde dat ons volk gedurende onze geschiedenis vele moeilijkheden heeft overwonnen door hoop en geloof te blijven houden in God. Tegenwoordig hebben wij ook moeilijkheden. Individuele moeilijkheden maar ook moeilijkheden in de gemeenschap en als volk. We volgen nauwlettend de blokkade van het Lachin corridor in Artsakh (Nagorno-Karabach) waardoor de mensen en kinderen geen voedsel en de benodigde medicatie hebben. Maar door het behouden van geloof en hoop zullen we ook deze moeilijkheden overwinnen. 

Tijdens zijn preek vroeg de Aartsbisschop om te bidden dat de Heer ons een diep geloof, hoop en liefde schenkt. Zodat we hiermee onze individuele, gemeenschappelijke, landelijke en internationale moeilijkheden kunnen overwinnen. Dat we een heldere toekomst zien voor ons volk en voor de gehele wereld. 

Achteraf vond er een receptie plaats waar de aanwezige gelovigen met de Aartsbisschop, de priester en elkaar konden spreken en als verenigde Armeniërs zich één konden voelen in de kerk van Christus.

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցով

 


Նիդերլանդների Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհունակությամբ նշում է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։ Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։ Բանաձևը դիմում է կառավարությանը, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը, ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականությամբ։

«Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.faon.nl/2023/01/motie-over-blokkade-lachin-corridor/?


Thursday, 19 January 2023

Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել


 Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։

Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դատապարտում են նաև ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները:
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ:
Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով: