The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 28 December 2022

«Նիդերլանդական օրագրի» տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր

Մայր Հայրենիքի համար զոհվածների հիշտակը վառ է մեր սրտերում:

2023 թվականը բոլորիս համար խաղաղության, բարեկեցության և միահամուռ նվիրումի տարի լինի՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայության:

Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում հաջողություններ և անխափան աշխատանք ի փառս մեր հայրենիքի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուննդ:

«Նիդերլանդական օրագիր»


Այս անգամ ևս առանձնացրել ենք  տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր:

Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում հայկական ծագումով ունեցանք 6 ավագանի:

Նիդերլանդներում տեղական մարմինների ընտրություններում գնալով շատանում է ազգությամբ հայ քաղաքացիների մասնակցությունը: Սա նշանակում է, որ հայերը Նիդերլանդներում գնալով ավելի են ներգրավում ու մասնակցություն ունենում տեղի հասարակական, քաղաքական կյանքում: Եթե նախորդ  2018 թ. քաղաքային գործադիր մարմիններում ընտրվել էին ավագանու երեք անդամ, ապա 2022թ. մարտ ամսին Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում մեր ազգակիցների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով վեցի:

Հոլանդական Ալմելո քաղաքում, մայիս ամսին բացվեց Հ.Մ.Ը.Մ նորակառույց կենտրոնը՝ Տաթեւ Սրբազանի օրհնությամբ եւ քաղաքապետի ներկայությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով եղավ Նիդերլանդների Թագավորությունում՝ հանդիպելով այս երկրի վարչապետին

Հունիսին «Նիդերլանդական օրագիրը»՝ «Օրեր» Եվրոպական ամսագրի հետ, սկսեցին նոր գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք:Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»։ Նախագծի հեղինակներ` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյան, նույն ինստ. ավագ գիտաշխատող, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Փարսադանյանը։

Սեպտեմբերին լրացավ 10 տարի՝ ինչ «Նիդերլանդական օրագիրը» գործում է ֆեյսբուքյան հարթակում և ունի 25 հազ. ավելի բաժանորդ: Այդ կապակցությամբ շնորհակալական նամակներ ստացվեցին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, սփյուռքի հայկական կազմակերպություններից ու անհատներից: «Նիդերլանդական օրագրի» մասին գրեցին «Հայաստանի հանրապետություն թերթը», Արմենպրես լրատվական գործակալությունը, այլ լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Միջոցառումը կարևորվում է առաջնային հարցերի ու թեմաների քննարկումներով, նաև օգտակար էին միջոցառումից առաջ ու հետո տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, այցելություններն ու մամուլի համար հոդվածներով հանդես գալը:

Լրացավ Ամստերդամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպվեցին միջոցառումներ:

Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակին արժանացավ Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» Դրենթեի թանգարանի ցուցադրությունը։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ տարվա սկզբից մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ցուցադրվեց նիդերլանդացիներին:

Մի քանի ամիս «Հայոց պատմություն և պոեզիա» բարեգործական միջոցառման առաքելությամբ Եվրոպական  մի շարք երկրներում էին Հայաստանից եկած մշակութային գործիչներ, գրող Կարո Վարդանյանը, դերասան Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) և «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանը: Նրանց ելույթներն ու հետաքրքիր հայրենասիրական պատմություներն ընդմիջվում էին տեղի հայ համայնքի սաների երգ ու պարով: Մասնակիցները հյուրընկալվեցին ու հարցազրույց տվեցին «Նիդերլանդական օրագրին»:


Monday, 26 December 2022

Ադրբեջանցի ընդիմադիրը մեղադրում է Ալիևի դիկտատուրան

 


26.12.2022/Հովիկ Ավանեսով/Արցախ

Ադրբեջանցի ընդիմադիր գործիչ Ալի Քերիմլին Ստեփանակերտում տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի մասին մի լուսանկար տեղադրելով հետևյալն է գրել.

«Այս նկարը Խանքանդիում (նկատի ունի Ստեփանակերտը՝  ծանոթ.հեղինակի) ռուսաստանի դրածո Վարդանյանի կազմակերպած հանրահավաքից է։ Ադրբեջանի դեմ այս մարդաշատ հանրահավաքը  Ռուբեն Վարդանյանի կողմից մեզ ուժի ցուցադրություն է։

Խանքանդիում ավելի վաղ տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի ժամանակ մենք մեզ հույս տվեցինք, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը բերվել է Հայաստանից: Հիմա ինչո՞վ մխիթարվենք: Հիմա ճանապարհը փակ է, Հայաստանից միտինգավորներ բերել հնարավոր չէ։ Ավելին, այս հանրահավաքը Խանքանդիում անցկացվել է Ռուբեն Վարդանյանի կոչով եւ ղեկավարությամբ, ում Ռուսաստանը կարգել է Ղարաբաղին:

Երբ Իլհամ Ալիեւը   Փաշա Հոլդինգի նախագծով մոռացության է մատնել ազատագրած տարածքներ բնակչության վերաբնակեցումը Ղարաբաղի շրջաններ՝  նրա դաշնակից Պուտինը արագ եւ արդյունավետ օգտագործեց ռուսական զորքերի վերադարձը Ղարաբաղ։ Հավաքեց ու տեղավորեց փախած ու ցրված հայ անջատականներին ու Ղարաբաղում կարգին հայկական համայնք ստեղծեց։ Շնորհիվ Ռուսաստանի նպատակասլաց քաղաքականության ու Ադրբեջանի իշխանությունների ապիկար քաղաքականության` Պուտինի էմիսար Վարդանյանը դառնում է պառակտիչների առաջնորդ։

Դժբախտաբար, բոլոր այն երկրների ժողովուրդները, որտեղ միայն մեկ մարդ  «գիտի», «ինչ, երբ. որտեղ» անել ու լինել, ստիպված են տուժել ու տառապել իրենց «անփոխարինելի» թվացող պետության ղեկավարի սխալների համար: Մենք նույնպես տառապում ենք նմանի ինքնագոհ, բայց սխալ քաղաքականությունից:

Երկրին շտապ անհրաժեշտ է պետության նոր ղեկավար, ով հասկանում է, որ  ամեն ինչ չէ որ գիտի, հավատում է կոլեկտիվ բանականությանը,  որպեսզի դուրս գանք այս ճահճից, վերջ տանք միջազգային մեկուսացմանը, թշվառությանը եւ թալանին»:

Կան օգտատերերի այսպիսի մեկնաբանություններ, առանց մեկնաբանության ներկայացնում ենք. «Ամոթ Ալիևի ռեժիմին», «ժողովուրդն է խայտառակ լինում»,  «Մենք կարծես վերադարձել ենք 88թ-ին»,  «Միայն Ալիեւներ»  «Լավ ավարտ լինի, ծանր վիճակ է»,  «Ռուսաստանի անիվի տակ մտնելը մեր վերջը կտա», «Մեր ժողովուրդն արթնանում է, պարոն Ալիի հետ ենք» և այլը:

Մի բան հաստատ է, որ Արցախցին իր հողի վրա է ու անկոտրում է:


Sunday, 25 December 2022

FAON-ը հանդես է եկել Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվող հրատապ կոչով

 

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը հանդես է եկել Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվող հրատապ կոչով: Դիմել է Մամուլին, հասարակությանը, քաղաքական գործիչներին և ընդհանրապես միջազգային հանրությանը վերջ տալ հումանիտար աղետին և կանխել վատթարացող վիճակը:
Այդ մասին գրեթե չի բարձրաձայնվում հոլանդական ու արևմտյան մամուլում։ Դա էլ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ խաղաղ կարգավորման համաձայն՝ ռուս խաղաղապահները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար։ Ավելի վաղ պարզվել էր, որ այս խաղաղապահները չեն կատարել իրենց առաջադրանքը, և որ ադրբեջանցիներն այլևս չեն ընդունում նրանց ներկայությունը։ Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են մուտքի ճանապարհը. Ըստ Ադրբեջանի՝ նրանք էկոցուցարարներ են. Սա զավեշտական ​​է, քանի որ Ադրբեջանում ցույցերը սովորաբար բերում են ձերբակալությունների: Այս դեպքում նրանք, իհարկե, տեղավորվել են պետական ռեժիմի կողմից...
Ամբողջական տեքսը հոլանդերեն.
Federatie Armeense Organisaties Nederland (FAON)
PERSBERICHT
Oproep aan de pers!
• Alarm: 120.000 Armeniërs al 10 dagen in Azerbeidzjaanse blokkade
• Azerbeidzjan negeert internationale oproepen en uitspraken:
ECHR, VN Veiligheidsraad, Raad van Europa
• Treedt op tegen Srebrenica-scenario in de Kaukasus!
Den Haag, 22 december 2022 – Na 10 dagen wordt duidelijk dat Azerbeidzjan de 120.000 inwoners van Nagorno-Karabach blijft isoleren van de rest van de wereld, door de enige verbindingsweg naar buitenwereld, t.w. de toegangsweg van Armenië naar Nagorno-Karabach, de zogeheten Lachin corridor, te blokkeren, alle internationale uitspraken ten spijt. Het ontbreken van enige publieke aandacht helpt Azerbeidzjan deze illegale blokkade voort te zetten.
NB Zie ook eerder FAON-persbericht van 13 december 2022.
Voedsel en medicijnen raken op, ernstig zieken kunnen niet naar een ziekenhuis in Armenië, duizenden families zijn van elkaar gescheiden. Het gas uit Armenië werd, na een aantal dagen afsluiting in de vrieskou, weer aangesloten, maar kan uiteraard opnieuw worden afgesloten. Een humanitaire crisis is al bezig, een Srebrenica-achtig scenario doemt op.
In de Nederlandse pers, en ook elders in het westen, is er tot nu toe geen woord over geschreven. Dat maakt de situatie extra gevaarlijk. Volgens de trilaterale vredesregeling van november 2020 zijn Russische peacekeepers verantwoordelijk voor de Armeense bevolking van Nagorno-Karabach. Al eerder bleek dat deze peacekeepers hun taak niet vervulden en de Azeri hun aanwezigheid niet meer accepteren. Sinds 12 december blokkeren Azerbeidzjanen de toegangsweg; volgens Azerbeidzjan zijn het eco-demonstranten; dit is ironisch, want demonstreren in Azerbeidzjan komt normaal gesproken op arrestatie uit. In dit geval zijn ze uiteraard door het regime daar zelf neergezet, en zijn het waarschijnlijk militairen “in burger”. Deze schijnvertoning wordt internationaal terecht niet geloofd.
* Het ECHR heeft afgelopen week Azerbeidzjan een termijn gesteld voor het deblokkeren van de weg, en na verstrijken daarvan maatregelen opgelegd. Deze worden ook niet opgevolgd.
* De landen van de VN Veiligheidsraad hebben op de zitting van 20 december, naar aanleiding van een brief van Armenië, vaak in zeer krachtige bewoordingen Azerbeidzjan opgeroepen een einde te maken aan de blokkade om zo een verdere humanitaire ramp te voorkomen. Rusland belemmert nog een VN-resolutie, door te ontkennen dat de weg is geblokkeerd; daarmee zou immer hun falen als peacekeeper worden bevestigd.
* De Raad van Europa gaf zojuist een dringende verklaring af, waarin de verantwoordelijken worden opgeroepen “met urgentie alle noodzakelijke stappen te nemen om de doorgang door de corridor te herstellen en om verslechtering van de humanitaire situatie te voorkomen”.
* In Nederland riep de Tweede Kamer al op 13 december met grote meerderheid de Minister-President op om tijdens de EU TOP de blokkade aan de orde te stellen, ter beëindiging door Azerbeidzjan van de blokkade van de Armeense bevolking van Nagorno-Karabach. Deze motie van Mevrouw Stieneke van der Graaf, medeondertekend door SP, SGP en BBB, werd met zeer grote meerderheid aangenomen met slechts de stemmen van Forum en van Denk tegen. Wat de Minister-President met de motie heeft gedaan is onduidelijk, en wordt nagevraagd door de Kamer. De motie stelde vast dat Azerbeidzjan, in strijd met de afspraken van 9 november 2020 aan het einde van de 44-daagse oorlog in Nagorno-Karabach, de zogeheten Lachin corridor, de enige toegangsweg van Nagorno-Karabach vanuit Armenië, heeft geblokkeerd en tevens de gastoevoer vanuit Armenië naar Nagorno-Karabach heeft afgesloten (hetgeen op dat moment het geval was). Bij deze situatie hebben de Russische peacekeepers niet ingegrepen. Als gevolg hiervan dreigt een humanitaire noodsituatie voor de bevolking van Nagorno-Karabach, aldus de motie. De motie verzoekt dan ook de regering in de Europese Raad aan te dringen op een gezamenlijke oproep aan Azerbeidzjan om deze vijandelijkheden tegen de bevolking van Nagorno-Karabach te staken en de corridor weer open te stellen.
De FAON roept de pers, publiek en politiek, en de internationale gemeenschap in het algemeen op om een einde te maken aan de humanitaire ramp en erger te voorkomen.
Het doel van Azerbeidzjan is duidelijk nl. etnische cleansing van de Armeniërs van hun oorspronkelijke leefgebied Nagorno-Karabach. Zonder aanvoer van voedsel en medicijnen en behandeling van degenen die urgent behandeling behoeven in het ziekenhuis in Jerevan, verwacht Azerbeidzjan dat ze uiteindelijk het gebied zullen verlaten, zoals dat eerder met de Armeniërs in de exclave Nachichevan is gebeurd. Daarna is daar alle cultureel erfgoed dat naar Armeense aanwezigheid verwees vernietigd, zoals ook in het Turkije na de genocide van 1915 is gebeurd.
Ook zijn garanties noodzakelijk om herhaling te voorkomen en andere maatregelen zoals een luchtbrug vanuit Stepanakert.
De situatie tussen Armenië en Azerbeidzjan en de kansen op vrede zijn door het optreden van Azerbeidzjan verslechterd. De EU had mede door eigen optreden eerder hoop op een vredesakkoord. De FAON blijft hopen op het slagen van vredesonderhandelingen.


ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՍՓԻՒՌՔ

 Կներկայացնենք կիպրահայ «ԱԶԱՏ ԽՕՍՔ» լրատվական կայքի հիմնադիր֊խմբագիր Երան Գույումճեանի խմբագրական հոդվածը, որն արտացոլում է սփյուռքի խնդիրները։

Տարին սկսանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի 2022 թուականը «Սփիւռքի տարի» հռչակման Կոնդակով, տարին կ'աւարտենք մեր խոնարհ խորհրդածութիւններով, ինչ կը վերաբերի Սփիւռքի վերակազմակերպման խնդիրներուն, աւելի ճիշդ խոչընդոտներուն, որոնք կ'արգելակեն որ ՀԶՕՐ ՍՓԻՒՌՔ մը կոչուի ի կեանք...Հզօր Սփիւռք՝ որ ունենայ Սփիւռքի հայութեան քաղաքական ամբողջութիւնը ներկայացնող ԿԱՌՈՅՑ, որ կարենայ խօսիլ անոր անունով միջազգային հարթակներու վրայ, Հայաստանի Հանրապետութեան հետ, կարենայ նոյնիսկ օժտուիլ իրաւական անձնաւորութեան կարգավիճակով, եթէ ան ընտրուած ըլլայ ու իրաւամբ ներկայացնէ համայն սփիւռքին կամքն ու ձայնը...Հզօր Սփիւռք՝ որ կարենայ համադրել սփիւռքահայ կեանքի կրթական, ընկերային, մշակութային, քաղաքական հրատապ հարցերը հայապահպանման ու հայ Դատի պահանջատիրութեան գծով...վերկուսակցական ու համահայկական մտածողութեամբ...Հզօր սփիւռք՝ որ կարենայ դիմագրաւել Հայաստան-Սփիւռք արդիւնաւէտ գործակցութեան մարտահրաւէրները եւ բարւոք լուծումներ առաջարկել ու գտնել այդ համագործակցութեան լիարժէք արդիւնաւորման ուղղութեամբ:
Արդարեւ, Արամ Ա. Հայրապետը իր Կոնդակին մէջ կ'ընդգծէր. «Հայ ժողովուրդի երկու բեւեռներուն միջեւ գործակցութիւնը պէտք է դառնայ համապարփակ, ծրագրուած եւ հետեւողական, հիմնուած՝ փոխադարձ վստահութեան վրայ։ Սփիւռքի վերակենսաւորման մէջ էական է դերը Հայաստանին, մասնաւորաբար մշակութային ու կրթական մարզերուն մէջ։ Միւս կողմէն՝ Հայաստան-Սփիւռք գործակցութեան շըրջագծէն ներս, անհրաժեշտ կը նկատենք Հայաստանի կառավարման ինչպէս նաեւ համահայկական խնդիրներու ու ծրագիրներու քննարկման մէջ Սփիւռքի գործօն մասնակցութիւնը»։ Որքան ճշմարիտ խօսքեր՝ արդարեւ: Բայց ունի՞նք համայն Սփիւռքին անունով խօսող, համայն Սփիւռքի հաւաքական կամքը ներկայացնող Կառոյց...
Սփիւռքը, նկատի ունենալով յատկապէս յետ-Եղեռնեան տարագիր սփիւռքը, չկրցաւ երբեք իրմէ թօթափել նեղ-անձնական, նեղ-խմբակային, նեղ-հատուածական շահերն ու նկատառումները եւ մտածել, խորհիլ ու գործել համահայկական ոգիով, համահայկական մտածողութեամբ, համահայկական տեսլականով: Մեր բոլոր կառոյցները՝ դպրոց, մամուլ, ակումբներ, նոյնիսկ հայոց եկեղեցին, չնչին բացառութեամբ, գործեցին եւ կը գործեն կուսակցութեանց ազդեցութեան կամ մականին տակ:
Արամ Աճեմեան ՍՓԻՒՌՔ շաբաթաթերթին մէջ դեռեւս 1971-ին ցաւով կը հարցադրէր. «Ունեցա՞նք երէկ, ունի՞նք այսօր Սփիւռքի ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ մը, որ ունենար իր պաշտօնաթերթը (օրկան), որ միակամ արտայայտութիւնը ըլլար բովանդակ Հայութեան ըղձանքներուն, փափաքներուն, երազներուն, տեսակէտներուն՝ առաջին գիծի վրայ քաղաքական, ապա մշակութային, կրօնա-բարոյական, կրթական: Նման կեդրոնաձիգ, ներքնապէս ուժեղ Ազգային Խորհուրդ մը ո՛չ միայն Սփիւռքի Հայութեան, այլ նաեւ Հայաստանի կառավարութեան համար պիտի ծառայէր որպէս աղբիւր յոյսի եւ զօրութեան…»:
Չունինք, չունեցանք, քանզի մեզի էապէս պակսեցաւ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՒ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆԸ ԱԶԳՈՎԻՆ...Մեր ամբողջ պատմութեան մէջ, ի բացառեալ այն շատ հազուագիւտ պահերէն, երբ միասնաբար ոտքի ելանք ընդդէմ անարգ թշնամիին, մահու կենաց գուպարին մէջ եւ յաղթեցինք, ինչպէս Սարդարապատի մէջ, մեզի ընդհանրապէս պակսեցաւ այդ յատկութիւնը, առաքինութիւնը, թափանցամտութիւնը, լայնահորիզոն մտածողութիւնը, հեզութիւնը...հոգիէ-հոգի եւ սիրտէ-սիրտ կամարուող կապը, ինչ որ շատ հաւանաբար՝ զիրար անկեղծօրէն սիրելէն կու գայ, զիրար հասկնալէն, զիրար զգալէն կը բխի, առանց ամբարտաւանութեան ու պոռոտախօսութեան...: Եթէ ազգի մը զաւակները պիտի չհասկնան զիրար, պիտի բնովեն ու վիրաւորեն զիրար, պիտի անիրաւեն զիրար, յայնժամ ինչպէ՞ս կարելի է սպասել որ օտարը հասկնայ մեզ կամ արդարութիւն ընէ մեզի...: Դարէ-դար կուտակուող այս իրարհասկացողութեան, իրարհանդուրժողութեան, փոխադարձ իրաւ յարգանքի ահաւոր ՊԱԿԱՍՆ է երեւի մեր դժբախտութեանց բուն աղբիւրը...
Նոյն այդ թերութիւնը, որ ի դէպ յատուկ չէ միայն Սփիւռքին, այլեւ հայրենական մեր կեանքին, կը կրկնուի հիմա ալ, առաւել մեծ չափերով, երբ անհունդուրժողութիւնը իրարու նկատմամբ դարձեր է թշնամական վերաբերմունք, եւ իրաւ թշնամին թողած, մէկը միւսը նուաստացնելու, վարկաբեկելու համար կ'օգտագործուին ամէնէն նողկալի զրպարտութիւնները, հայհոյանքները, չարախօսութիւնները...»:
Քաղաքագէտ Դոկտ. Արմէն Այվազեան այնքան դիպուկ կերպով կ'արձանագրէ. «Կայ հայրենասիրութեան մի թերի և արատաւոր տեսակ՝ կուսակցական հայրենասիրութիւնը...։ Հայրենասէրների մի խումբը հակառակորդ ճամբարում տեսնում է բոլոր սխալները, թերութիւնները, յանցագործութիւնները, դաւաճանութիւններն ու յիմարութիւնները։ Բայց երբ ճիշտ նոյն սխալները, թերութիւնները, յանցագործութիւնները, դաւաճանութիւններն ու յիմարութիւնները կատարում է իր կուսակցութիւնը կամ քաղաքական խմբաւորումը՝ բերանը ջուր է առնում, գլուխն էլ հողի մէջ մտցնում»:
Ցաւով պիտի արձանագրենք որ սփիւռքի կազմաւորման առաջին իսկ օրերէն մինչեւ հիմա, մենք երբեք չունեցանք ծառէն անդին անտառը տեսնելու լայնամտութիւն, հեռատեսութիւն, նեղ հատուածական ու կուսակցական մտածողութեամբ առաջնորդուեցանք, շփոթելով կուսակցական մտածելակերպը՝ համազգային մտածելակերպին հետ, կուսակցական նեղ շահերը՝ համազգային գերագոյն շահերուն ու նպատակներուն հետ, եւ չարաչար տուժեցինք ազգովին, հաւաքական ոյժ չդառնալով, պառակտուելով ու բաժա՛ն-բաժա՛ն ջլատուելով, թշնամիին ըրածը ամբողջացնելով:
Շատոնց ժամանակն է կեանքի կոչելու անյապաղ Մարմին մը, որ Սփիւռքի Հայութեան հաւաքական ամբողջութիւնը ներկայացնէ, անջա՛տ-անջա՛տ կուսակցութիւններէն վեր ու անդին համազգային մտահոգութեամբ ու տեսլականով...Մարմին՝ որ կարենայ վերջապէս մէկ մարդու պէս համազգային արտը վարել, հերկել ու մշակել: Ասիկա իրագործելու համար, անհրաժեշտ նախապայման է, անկասկած, յեղափոխել քարացած միտքերն ու կարծրատիպերը, մտածել ու գործել կոշկոռ կապած կաղապարներէն, հին քէներէն ու ոխերէն, նախապաշարումներէն ձերբազատ: Հոս հայեցի համահայկական կրթութիւնը եւ ազատ մամուլը էական դերակատարութիւն ունին կատարելիք, այլ գործօններու հետ միատեղ:
Եթէ կարենանք այս գիտակից ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ստեղծել, յայնժամ կրնանք ունենալ ՀԶՕՐ ՍՓԻՒՌՔ, որ ամէնէն ամուր ԶՕՐԱՎԻԳԸ, ԹԵՒՆ ու ԹԻԿՈՒՆՔԸ կրնայ ըլլալ նաեւ ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտումին եւս, Արցախի հետ միասին, եւ վերջապէս Հայաստան-Սփիւռք զոյգ թեւերով ճախրել դէպի նոր վարդահեղեղ հորիզոններ...
ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԱՇԽԱՐՀԻՆ:
ԵՐԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
"Ազատ խօսք"
Նիկոսիա, Կիպրոս

Tuesday, 20 December 2022

Ով է վերջին 20 տարիներին փչացրել ռուս-հայկական հարաբերությունները՝ բարելավելու փոխարեն


Հռոմի պապից էլ կաթոլիկ

Ընթերցողին մեր երեք հրապարակումներից (1.2.3.) քաջ հայտնի է, որ Ռուսաստանի դատական ատյաններում ընթանում են «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննությունը: Հայցադիմումի նախաձեռնողը Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքն է (նախագահ` Գեորգի Անտոնով)։ Այս պահին սպասվում է դատարանի ըստ էության կայացվելիք վճիռը, որին դեռ սպասում ենք:

Թվում էր միավորված ջանքերով ու համախմբված կփորձարկեինք նաև իրավական այս ճանապարհը:

Բայց ո՜վ զարմանք.  պարզվում է, որ այս հարցում ով ամենաշատը պետք է օգներ՝ ամենաշահագրգիռ խանգարող կողմն է, որ ուզում է դատական գործը կասեցնել: Ոչ, ոչ դա պատասխանող կողմ` ՌԴ ԱԳ նախարարությունը չէ, այլ...Ռուսաստանի Հայերի Միության` ստեղծման օրվանից նախագահ կարգված, Արա Աբրահամյանի  հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ САР)։ Այսինքը պետք է հակառակը լիներ` САР-ը թև ու թիկունք կանգներ Կեմերովոյի հայ համայնքին, եթե չօգներ, ապա գոնե չպիտի խանգարեր: Բայց այդպես չեղավ...

Դեռ դեկտեմբերի 6-ին «САР»-ի մամուլի ծառայությունը տարածեց հայտարարություն Անտոնովի օրինական դատարանին դիմելու քայլը որակելով  սադրիչ գործողություն, նրան ու թիմակիցներին անվանեց «փառքի տենչող կեղծ հայրենասերներ», որոնք  «զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»» ։  Մինչ այդ էլ Արա Աբրահամյանի կողմից եղել են հորդորներ դատական գործընթացը չեղարկելու մասին, բայց Անտոնովը  ապավինել է օրինական ճանապարհով հասնելու ճշմարտությանը, համարձակ է եղել, պահանջել է դատարանից պայմանագրի բնօրինակը: ՈՒ այստեղ է, որ  հարց է առաջացել՝ ռուս-հայկական հարցերը սպասարկելու փոխարեն  ու՞մ օգտին է ծառայում САР-ը՝ նրա ցմահ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ (մանրամասն այստեղ):

Չի լինի պաշտոնյան, չեն լինի խնդիրները, կամ Աբրահամյանի հակառուսական ու հակահայ արշավի նոր թափը           

Պարզից էլ պարզ է, որ հայցը հետ կանչելու գործընթացի հետևում որոշակի այլ ուժեր կան, որոնց ձեռնտու չէ այս պահին ռուս-թուրքական՝ հայերի համար ստորացուցիչ այս պայմանագրի դատական քննարկումների ու վճռի հրապարակումը: Նաև բնական է, որ հենց այս ուժերն են դրդում САР-ին   կասեցման գործընթաց ձեռնարկելը, իբր դա արվում է հայ-ռուսական շահերի պաշտպանությունից ելնելով։

Ոչ հորդորներով, ոչ սպառնալիքներով ու դատապարտող հայտարարությամբ` չկարողանալով ազդել կեմերովոհայերի ու Անտոնովի վրա, Արա Աբրահամյանի «САР»-ը, չհասնելով իրենց նպատակին, շատ արագ ու հապճեպ ձեռնամուխ եղան Կեմերովոյի բաժանմունքի ղեկավարի արագ փոփոխությանը: Երևի գտան, որ եթե Անտոնովի փոխարեն  նշանակվի «իրենց» մարդը, ապա  կկարողանա չեղարկել հայցը։

Ինչպես պրակտիկայում է պատահում` բոլոր շտապ քայլերը ռիսկային են, լի օրենքների խախտմամբ ու շրջանցմամբ: Բացառություն չեղավ նաև այս անգամ: Առանց Կեմերովոյի մարզային բաժանմունքի ղեկավարին տեղեկացնելու Արա Աբրահամյանը Կեմերովո է գործուղում իր տեղակալներից մեկին` Գերման Անանյանին, որը ռեստորաններից մեկում  կերուխումի սեղանի մոտ է հավաքում հիմնականում կազմակերպության անդամ չգրանցված մի խումբ հայերի: Թե ինչ են նրանք ասում-խոսում, ուտում ու խմում` թող անուշ լինի:  Զավեշտը դրանից հետո էր, երբ Արա Աբրահամյանի առաջին  փոխնախագահը` Լուսիկ Ղուկասյանը, WhatsApp հավելվածի «САР Конференция» խմբում, որի անդամները հիմնականում Ռուսաստանի մարզերի САР-ի  ղեկավարներն են  հետևյալն է տարածում (թարգմանություն).

«Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել САР-ի Կեմերովոյի մարզային մասնաճյուղի արտահերթ ընդհանուր ժողովը։ Նիստում որոշում է կայացվել Գեորգի Անտոնովիչ Անտոնովին ազատել Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի մարզային ղեկավարի պաշտոնից։  Սիմոնյան Արգիշտի Բուլոևիչը ընտրվել է Կեմերովոյի մարզային բաժանմունքի նոր նախագահ։ Նիստում ձևավորվել են նաև Խորհրդի և մասնաճյուղի Վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր անդամներ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն:

Շնորհակալություն ենք հայտնում Գեորգի Անտոնովիչ Անտոնովին և մաղթում քաջառողջություն և հաջողություն»։

Վերջ: WhatsApp հավելվածի «САР Конференция» խմբի այս հաղորդագրությունն ազդարարում է, որ Մոսկվայի  САР-ից եկել են Կեմերովո, ժողով արել ու ազատել այնտեղի հայկական կազմակերպության ղեկավարին ու դեռ մի բան էլ մեծահոգի են եղել` շնորհակալություն  հայտնելով ու քաջառողջություն, հաջողություն մաղթելով:

«САР»-ի առաջին  փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տարածած ռեստորանային այս «ժողովի» արձանագրությանը չհանդիպեցինք САР-ի և ոչ մի կայքում, երևի թե նրա համար, որ նախորդ САР-ի մամլո  հաղորդագրությունում Անտոնովի հասցեին արված կեղծ մեղադրանքները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն ու արժանացան մամուլի լայն արձագանքին: Այս դեպքում արտահերթ ժողով հրավիրելն էլ կուրիոզ շարքից է, մանավանդ Գեորգի Անտոնովը ոչ մեկին չի խնդրել այն կազմակերպել, նա գտնում է, որ «Սա սուտ, սադրիչ տեղեկատվություն է, որը տարածվել է САР-ի գրասենյակի կողմից` բացարձակ ապօրինի է, իրեն հեռացնելու ու հայցը հետ վերցնելու նպատակով»:

Նախորդ հոդվածի հարցերին ավելացան նորերը. Ինչո՞ւ հենց արտահերթ ժողով,  Ինչո՞ւ Կեմերովոյի կազմակերպության նախագահին տեղյակ չի պահվել դրա անցկացման մասին, ինչո՞ւ Կեմերովոյի մարզի САР-ի  մի քանի անդամ է ներկա եղել ժողովին:

Դոնի Ռոստովից Մարատ Մեժլումյանը գտնում է, որ եթե ժողով էլ եղած լինի, ապա դա  անօրինական է  միայն նրա համար,  որ ըստ САР-ի Կանոնադրության պետք է հրավիրեր САР-ի Կեմերովոյի բաժանմուքի նախագահը և ոչ թե САР-ի նախագահի տեղակալ Գերման Անանյանցը ու միմիայն կազմակերպության անդամներով, այլ ոչ թե կողմնակի մարդկանցով: Առանց տվյալ կառույցի վարչության անդամների և բաժանմունքի ղեկավարի մասնակացության ու քվեարկության ղեկավար կազմում որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ:

Ի վերջո Կեմերովոյի մարզի САР-ն առանձին իրավաբանական միավոր է: Այսպիսով САР-ն իր գործողություներով ու միջամտությամբ կոպիտ ձևով խախտել է ՌԴ իրավաբանական անձերի մասին օրենքը։ 

ՈՒ՞մ է փորձել Արա Աբրահամյանը նախապատվությունը տալ  САР-ի կեմերովոյի բաժանմունքի ղեկավարի պաշտոնում                 

Թերևս սա էլ հետաքրքիր քննարկման հարց է: Ըստ «САР»-ի առաջին  փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տարածած հաղորդագրության` Արգիշտի Բուլոյի Սիմոնյանը իբր ընտրվել է Կեմերովոյի մարզային բաժանմունքի նոր նախագահ: Ինչպես պարզ է դառնում Կեմերովոյի իրավապահ մարմիններին ուղղված հանցագործության մասին հայտարարությունից վերջինս  լուսավոր ուղով չի քայլել: Նախկինում ազատազրկվել է կողոպուտի համար:

Կեմերովոյի հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է։  Իրավապահ մարմինների ինֆորմացիոն տեղեկանքներում նշվել է որպես «սիմոնյատա» հանցախմբի պարագլուխ: Համարվել է Կեմերովոյում «օրենքով գող»  «Վոլոսատիի» աջ ձեռքը։

Ստացվում է՝ ստեղծելով «ՈՒրարտու» բարեգործական կազմակերպությունը,  20 տարի խարդախությամբ՝ հիմնականում տեղի գործարարներից գումար է շորթել, իբր Կեմերովո քաղաքի Զագորոդնայա 31 հասցեում մշակութային հայկական կենտրոն, եկեղեցի ու դպրոց կառուցելու համար: Արդյունքում`  առայսօր այդ հասցեում գտնվող հողակտորը հանդիսանում է Սիմոնյանի անձնական սեփականությունը,  փաստացի նա  կառուցել է տուն, որտեղ բնակվում է ընտանյոք հանդերձ:

Ի՞նչ է ստացվում

Արա Աբրահամյանն ու իր թիմը մեծ ջանքերով փորձում են ազատվել Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքնի ղեկավար Գեորգի Անտոնովից  միայն այն բանի համար, որ վերջինս օրինական, դատական ճանապարհով Ռուսաստանի դատական ատյաններում հետապնդում է  առաջին հերթին ռուսական շահերը՝ «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրերի օրինականության հարցը: 

  Այս պայմանագրերը բոլշևիկյան Ռուսաստանի պատմության ամոթալի էջն են, որոնք դարձել են ժամանակակից Ռուսաստանի ժառանգությունը։ 

Կեմերովոյի մարզի «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը, որպես ռուսական հասարակության մաս, կարծում է, որ այսօր Թուրքիայի հետ 1921 թվականի  Մոսկվայի և Կարսի անօրինական պայմանագրերի  չեղարկումը չափազանց կարևոր է, քանի որ դրանք չափազանց անբարենպաստ են Ռուսաստանի և Հայաստանի համար:  Ռուս և հայ զինվորի արյունով ձեռք բերված հողերի անարդար փոխանցում Առաջին համաշխարհային պատերազմում պարտված կողմին՝ Թուրքիային, անարդար է: 

Եվ մեկ դար առաջ, և՛ այսօր Թուրքիայի վրա հույս դնելը Ռուսաստանի  համար շահավետ ու արդյունավետ չէ, ավելին` անիմաստ է, նույնիսկ անկանխատեսելի ու խաբուսիկ է ու կործանարար` վճռական պահերին:

 Այստեղ ինչը՞ դուր չի եկել САР-ին՝ Ռուսաստանի Հայերի Միությանը, նրա ղեկավար Արա Աբրահամյանին: Բացի Անտոնովին ուղիղ ու անիմաստ մեղադրելուց, չկա այլ հրապարակային բացատրություն: Մինչդեռ САР-ը իր ստեղծման օրվանից պետք է լիներ համակարգողի դերում, իր շուրջն համախմբեր առողջ ուժերի, կազմակերպեր ռուս-հայկական բարեկամության հարցերին վերաբերվող քննարկումներ, ռուսական իրականության մեջ ճկուն ու ազդեցիկ լիներ,  համադրեր ու հետապնդեր ռուս-հայկական շահերը: 

Վերջերս տեղի ունեցած սփյուռքի համաշխարհային գագաթնաժողովում  քննարկվում էր  «Սփյուռք և հայկական շահերի պաշտպանություն» հետաքրքիր թեման ու այդ պահին արտահերթ ելույթ ունեցավ Գեորգի Անտոնովը.  «...Ես գտել եմ այդ  հարցում հաջողության հասնելու մեր բանալին, այդ հրաշք բառը՝ միասնությունն է»:

Ի վերջո մեր դերը սփյուռքում բացի տվյալ երկրի շահերը պաշտպանելուց  նաև Հայաստանի շահերն առաջ մղելն ու օգտակար լինելն է, այլ ոչ թե անձնական ամբիցիաների համար տեղի իշխանություններին հաճոյանալն ու հարմարվելը:

Սթափվել է պետք՝  քանի դեռ ուշ չէ:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Monday, 12 December 2022

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ


«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ (մեր ուղիղ ռեպորտաժը) «Նիդերլանդական օրագրին» են հյուրընկալվել «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները: Նրանք նիդերլանդահայերի հետ հանդիպումներ կունենան Հաագայում Abovian Centre դեկտեմբերի 10-ին ժ.16:00 | Weesperstraat 91 հասցեում և 11-ին ժամը՝ 13։00-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Armeens Apostolische Kerk Almelo) հայկական եկեղեցու միջոցառումների սրահում: Մասնակիցներն այս օրերին եղել են Եվրոպայի տարբեր հայկական համայնքներում, մեր պետության համեր այս դժվարին օրերին քարոզում են հայի ազատագրական ոգին ու կամքը: 


Անդրանիկի կյանքի և գործնեության մասին հետաքրքիր, դեռևս հանրությանը նվազ կամ ոչ հայտնի փաստերի վերաբերյալ հրապարակային ելույթ կունենա գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը (Երևան), իսկ թատրոնի և կինոյի արտիստ, ասմունքող Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) այն կհամեմի հայ հանճարների ստեղծագործությունների կատարումներով: Նրանց ուղեկցում է «ԻՆՏԵՐԿԱՊ ԲՀԿ»-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը (Վանաձոր), վերջինիս անմիջական ջանքերով է Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխվել Ասենի Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը: «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները որպես «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» պարգևատրվեցին «Նիդերլանդական օրագրի» մրցանակներով: 

     

Նախքան դեկտեմբերի 11-ի Ալմելո հայաշատ քաղաքում ունեցած հանդիպումը «Հայոց պատմություն և պոեզիա» բարեգործական միջոցառման մասնակիցների հերթական հանգրվանը դեկտեմբերի 10-ին Հաագան էր: Աբովյան մշակութային միությունում գրող Կարո Վարդանյանի, դերասան Ջիվան Սար-Սարգսյանի (Վանաձոր) և «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանի ելույթներն ու հետաքրքիր հայրենասիրական պատմություներն ընդմիջվում էին  սաների երգ ու պարով` Աբովյան միության երգչախմբի և պարախմբի կատարումներով: Ծրագիրը բավականին հագեցված ու հետաքրքիր էր:  «Հայ ազատագրական պայքարը Զորավար Անդրանիկ Օզանյանից մինչ մեր օրերը» թեմայով Կարո Վարդանյանի պատումները, ասմունքի վարպետ Ջիվան Սար-Սարգսյանի Նարեկացու, Վարուժանի, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի, Սևակի ստեղծագործությունների ընթերցումները, շնորհալի երեխաների կատարումներն անտարբեր չթողեցին ներկաներին: 
Միջոցառման սպասված հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:





Sunday, 11 December 2022

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ կրթություն հանուն ապագայի



ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․Նաիրա Գասպարյան՝ հատուկ «Նիդերլանդական Օրագրի» համար


Տարածաշրջանում արդի աշխարհաքաղաքական զարգացումներով և միտումներով պայմանավորված՝  առանձնակի կարևորություն է ձեռք բերել քաղաքագիտության, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտը, ոլորտ որի էական յուրահատկությունն ուղղակիորեն առնչվում է հայ մարդու  ազատասիրական ոգուն, որը դժվար կաղապարելի է դիվանագիտական օրենքներով։ Սակայն գիտության և կրթության նկատմամբ մեծ հակումները, աշխատասիրությունն ու սթափ մտածողությունը օգնել են հային հրաշալի դիվանագետներ ու դպրոցներ ձևավորել ոչ միայն Հայաստանում (Արևմտյան Հայաստանում մեծ հռչակ ու մասսայականություն էին վայելում Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սարինգյուլյանը), այլև աշխարհի հեռու-մոտիկ անկյուններում՝ իրենց նպաստը բերելով թե՛ այդ երկրների, թե՛ աշխարհի առաջընթացին։ Անգամ տարբեր երկրների միջև առևտրական հարաբերությունները զարգացնելիս, շուկաների շահերն ապահովելիս վաճառական հայերը ստեղծած հարստություններն օգտագործել են կրթական նպատներով՝ շփվելով հռչակավոր անձանց հետ հարել են զանազան դիվանագիտական շրջանների ու դպրոցների Հնդկաստանում, Չինաստանում, եվրոպական ու ասիական երկրներում, ստեղծել են նպաստավոր պայմաններ ու միջավայր դիվանագիտական կրթություն ապահովելու իրենց ընտանիքի օժտված անդամների համար։ Հիշենք քաղաքագիտական-դիվանագիտական բնագավառի մի քանի նշանավոր հայ գործիչների՝ քաղաքական դեմքերի, ովքեր իրենց վառ օրինակով այսօր էլ ոգեշնչում են հայ երիտասարդներին՝ շարունակելու հայ դիվանագիտական դպրոցի սովորույթները։ Հայ դիվանագիտության պատմության ամենահիշարժան դեմքերին անդրադարձ է կատարել Հ․ Ազատյանը իր «Հայերը դիվանագիտական խաչմերուկներում» աշխատության մեջ՝ հարգանքի տուրք մատուցելով Արևելքը՝ Եգիպտոս, Պարսկաստան, Թուրքիա, Խորհրդային Ռուսաստանն ու Խորհրդային Միությունը, Եվրոպան, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները ներկայացնող հայ դիվանագետների՝ արտաքին գործերի նախարարների և դեսպանների։ Այդ անունները շատ են․ նշենք միայն մի քանիսին՝ Ադեմար Գաբրիել Բահադյան՝ Բրազիլիայի գլխավոր հյուպատոս Բուենոս Այրեսում, Հորասիո Անդրանիկ Չալյան՝ Արգենտինայի ԱԳ և պաշտամունքի նախարարության մրցույթով անցած դեսպանատան կցորդ, Հովհաննես Մասեհյան՝ դիվանագետ, ով ավելի հայտնի է իր Շեքսպիրյան թարգմանություններով, հայազգի իրանական ականավոր գործիչ, դիվանագետ, լուսավորիչ, հրապարակախոս, գրող Հովսեփ Հակոբի Մելքումյան (Մելքում խան), ով պարսկական պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագրի կնքմանը՝ թարգմանչի անվան տակ՝ որպես քաղաքական հարցերի, խորհրդատու, գործիչ, ում գործունեությանն է անդրադարձել Րաֆֆին, Ժան Կոկիյան՝ Լիբանանի դեսպանը Կամերունում, Պերուում, Էկվադորում և Բոլիվիայում, չմոռանանք նաև Թավրոշյանին՝ Լիտվայում, Նիկոլա Պաշիչին (Փաշայան), ով եղել է դեսպան Ռուսաստանում,  ապա Սերբերի, Հորվաթների և Սլովենների Միացյալ Թագավորության վարչապետ։ 

Աշխարհաքաղաքականության այս հսկայական զարգացումների ֆոնին, իր առաջընթացն է ապրում հայաստանյան դիվանագիտական դպրոցը։ Համոզված ենք, «Նիդեռլանդական Օրագրի» ընթերցողները, իրոք, հետաքրքրված են Հայաստանում դիվանագիտության, հանրային կառավարման և քաղաքագիտության բնագավառների արդի զարգացումների միտումներով։ Գաղտնիք չէ, որ մեր բոլոր դեսպաններն ու դեսպանատների աշխատակիցները, քաղաքագետները իրենց դժվարին, բայց գերազանց աշխատանքի շնորհիվ  գտնվում են աշխարհի հայության տեսադաշտում, որոնք բացի աշխատանքն իրենց աշխատավայրերում իրականացնելուց դասավանդում են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ ԵՊՀ շրջանավարտ միջազգայնագետ-դիվանագետ դեսպանները, ինչպես օրինակ Արտակարգ և լիազոր դեսպաններ Վարուժան Ներսեսյանը, Տիգրան Բալայանը, Հասմիկ Տոլմաջյանը փայլում են իրենց ազգանպաստ գործունեությամբ։  Այսօր «Նիդեռլանդական օրագրի» ընթերցողին որոշեցինք ներկայացնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որովհետև ՀՀ առջև ծառացած խնդիրների մեծ մասը իրենց լուծումն են գտնում ֆակուլտետի շրջանավարտերի ջանքերի շնորհիվ։ Առիթից օգտվելով շնորհավորենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ամենաբարձր ու պատշաճ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին՝ գործունեության 4 տարին լրանալու կապակցությամբ։

ԵՊՀ ֆակուլտետներից համեմատաբար երիտասարդ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ դեկան Գեղամ Պետրոսյան, 1993 թվին բացվել է իբրև բաժին Պատմության ֆակուլտետում, ապա 1998 թվից գործել է իբրև ֆակուլտետ և այսօր հասարակությանն է ներկայանում իբրև  կայացած  ֆակուլտետ, որի գործունեությունը լի է հիշարժան փաստերով ոչ միայն քաղաքականության մեջ ներգրավված իր շրջանավարտներով, այլև քաղաքագիտական և դիվանագիտական բնագավառներում կատարած հսկայածավալ աշխատանքով։ Ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին, գիտական հրապարակումներին կարելի է ծանոթանալ ԵՊՀ կայքում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (ysu.am))։ 

Ֆակուլտետի շրջանավարտները միշտ աչքի են ընկել արդյունավետ և օրինակելի,  ազգանպաստ և  հետևողական աշխատանքով։ Արտաքին հարաբերություններում իրենց նպաստն են բերել բազմաթիվ դիվանագետներ, միջազգայնագետներ, դեսպաններ,  ֆակուլտետն օգնել է համալրել և երիտասարդացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կազմը՝ այս մասին մեզ տեղեկացրեց ֆակուլտետի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․դոկտոր պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ով հեղինակ է 10 մենագրությունների և ավելի քան 100 գիտական հոդվածների, ում ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն:  Պարոն Գ․ Պետրոսյանը 2011 թվականին գրած իր աշխատություններից մեկում, զանազան արխիվներից հավաքելով տեղեկատվություն փորձել է ամբողջացնել և ընթերցողին ներկայացրել աշխարհում առաջին կին բարեգործ պատվո հյուպատոսին՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարին, ով Ճապոնիայում աչքի էր ընկնում իր ակտիվ հասարակական գործունեությամբ, սակայն նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները սահմանափակ էին  (մասնավորապես, հայտնի էր, որ նա ամուսնու հետ բնակություն է հաստատել Չինաստանում, ապա Ճապոնիայում, որտեղ ամուսինը զբաղվում էր մետաքսի վաճառքով, տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործերով՝ զարգացնելով նշված երկրների շուկան)։ Առաջիկայում պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը պատրաստվում է  ընթերցողի և մասնավորապես արհեստավարժ միջազգայնագետների դատին հանձնել իր նոր աշխատությունը նվիրված արդի քաղաքագիտական զարգացումներին։ Պարոն Գ․ Պետրոսյանը, զանազան աղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում հավաքած և մշակած տեղեկատվությունը պատրաստվում է ներկայացնել ամենամոտ ժամանակներում, քանզի գիրքը գտնվում է տպագրության մեջ։ (Հետաքրքրվողները կարող են ԵՊՀ կայքում առկա կոնտակտային տվյալների օգնությամբ դիմել հարգարժան պրոֆեսորին։)


Զրույցի ընթացքում պարոն Պետրոսյանը նշեց, որմիայն 2021-2022 ուս․ ֆակուլտետում տարում հրատարակվել է 2 մենագրություն, 81 հոդված, որից 21-ը՝ անգլերենով և ռուսերենով։ 

Ֆակուլտետի դեկանի տեղակալ պ․գ․թ․ Ժակ Մանուկյանը հավելեց, որ ֆակուլտետի առօրյայում իր ուրույն տեղն ունի մագիստրոսների համար առցանց դասընթացների կազմակերպումը ինչպես  ուսումնական ծրագրի մաս, այնպես էլ ամառային դպրոցների շրջանակում, որը մեծ խանդավառություն է առաջացնում Միջազգային հարաբերություններ, Համաշխարհային  քաղաքականություն, Հանրային (պետական)  կառավարում, Ազգային Անվտանգություն, Հանրային  (պետական)  քաղաքականություն մագիստրոսական ծրագրերով սովորող և գիտական հետազոտություններ կատարող ուսանողների շրջանում, ովքեր հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի են անցնում իբրև պետական պաշտոնյաներ զանազան պետական կառույցներում՝ ԱԺ, ԱԳՆ, ԱԱԾ և այլն։ Նշվեց նաև, որ Հանրային կառավարման բաժնում այս ուսումնական տարում մագիստրոսի կրթական ծրագրում ներդրվել են նոր դասընթացներ, որոնցից վեցը դասավանդվում են անգլերենով, և որոնց  թեմատիկ և մեթոդական հիմքը համապատասխանեցված է արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-երում ընդունված ժամանակակից չափանիշներին և չափորոշիչներին։ Քաղաքագիտության բաժնում գործում է «Ազգային անվտանգություն» ծրագիրը՝ երեք կիսամյակով։ Դիվանագիտական Ծառայության և Մասնագիտական հաղորդակցման ամբիոնը ուսուցումն իրականացնում է ամբիոնի դասախոսների հեղինակած հատուկ ծրագրերով, ուսումնամեթոդական  գրականությամբ, դասագրքերով՝ համահունչ միջազգային չափորոշիչներին։ Դիվանագիտական ծառայության տարբեր ոլորտներում ֆակուլտետի 10 ից ավելի շրջանավարտներ գործող արտակարգ և լիազոր դեսպաններ են, փոխդեսպաններ, առաջին և երկրորդ քարտուղարներ, հյուպատոսներ։ Ֆակուլտետի երեք բաժինների ուսանողների արտադրական պրակտիկան նախատեսվում է անցկացնել ՀՀ ԱԳՆ-ում, ԱԺ-ում, Կառավարությունում, Սփյուռքի բաժնում, քաղաքապետարանում, Սահմանադրական դատարանում, տարբեր նախարարություններում, տեղական կառավարման մարմիններում։ Հարկ է նշել, որ 1998 թվականից գործող ֆակուլտետի դասախոսների մի մասը արդեն ֆակուլտետի շրջանավարտներ են գիտական աստիճանով ու կոչումներով։ Նշենք, որ ֆակուլտետում են դասավանդել նաև հարգարժան Արման Կիրակոսյանը, Շավարշ  Քոչարյանը։

(Առցանց համագործակցության, դասընթացների և դասախոսությունների մասին նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ 

 http://www.ysu.am/newspaper/hy/1447408436#.Y4B--b1BzIU

http://www.ysu.am/news/hy/Armenia-Iran-lecture-hall

http://www.ysu.am/news/hy/Summer-school-at-the-faculty-of-International-Relations

http://www.ysu.am/news/hy/online-lecture-at-YSU

http://www.ysu.am/news/hy/online-lecture-at-YSU-1595343289

Վերջին առցանց դասախոսությունը 30․11․2022, անդրադարձ էր հայ-իսպանական կապերին և դիվանագիտական հարաբերություններին։ «Հայ-իսպանական հարաբերությունները և դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները» թեմայով առցանց դասախոսությունը վարում էր Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, ով հորդորեց ուսանողներին մասնագիտական գրականության ուսումնասիրությունը երբեք չսահմանափակել սակավաթիվ հոդվածներով, հետևողական կերպով պարզաբանել  առաջացած հարցերը, չամաչել հարցեր տալ, քանզի արհեստավարժ մասնագետ են դառնում հիմնականում հարցասերները: Քննարկմանը մասնակցում էին նաև  «Դիվանագիտական գրագրություն (իսպաներեն)» գիտակարգն ուսումնասիրող մագիստրոսներ, ովքեր լեզուներին տիրապետում են ամենաբարձր մակարդակով, և դասախոսներ ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտներ։ Նշված առցանց դասախոսության մասին  մանրամասները տե՛ս այստեղ :

 Միջազգային հարաբերություններ բաժնում գործում են «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրերը, էական փոփոխություններ են կատարվել մասնագիտական պարտադիր կամ ընտրական դասընթացներում։ Ֆակուլտետի մի շարք ծրագրերով  ներմուծվել և իրականացվում է հետազոտական /պիլոտային/ բաղադրիչ (համակարգող՝ պրոֆեսոր Աշոտ Ենգոյան)։ Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ներմուծված են առարկաներ, որոնց քննությունից բացահայտվելու է ոււսանողների գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակությունը։ Որակի ապահովման շրջանակում Մոսկովյան ԲՈՒՀ-եր են գործուղվել ֆակուլտետի երկու ուսանող «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրով։

Ֆակուլտետում իրականացվող գիտա-մանկավարժական աշխատանքների շրջանակում հատկապես կարևորվում է որակյալ մասնագիտական քաղաքագիտական  տեսա-գործնական գիտելիքի որոշակի ձգտումներ ունեցող, դիվանագետի վարք ու կեցվածք ունեցող անհատի ձևավորումը, որի համար ֆակուլտետի և համալսարանի ղեկավարությունը ոչ մի ջանք չի խնայում։ Մագիստրոսների համար ստեղծված է ամառային առցանց դպրոցի եզակի հնարավորություն, որն իրականացվում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների մասնակցությամբ։ ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դեսպաններ Վարուժան Ներսեսյանը, Հասմիկ Տոլմաջյանը, Աշոտ Սմբատյանը, Վարդան Տողանյանը, Սոս Ավետիսյանը և ուրիշներ։ Քաղաքագետներ, պետական ծառայողներ, ԱԳՆ, ԱԱԾ աշխատակիցներ Աժ-ում, քաղաքագիտության և հանրային կառավարման բնագավառներում արհեստավարժ մասնագետներ ձևավորող ֆակուլտետը ունի գիտելիքի փոխանցման հաջողությամբ գործող սեփական աշխատանքային մեթոդները։ Ֆակուլտետում 2-րդ կուրսից դասավանդվող մասնագիտական լեզուները իրենց որակական հատկանիշներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Անգլերենին և եվրոպական՝  ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներին զուգահեռ դասավանդվում են նաև  արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, չինարեն, կորեերեն, ճապոներեն։ Մեծ պատասխանատվությամբ է լեզուներին առնչվող աշխատանքը կազմակերպվում  Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի կողմից, որը գործում է 2010 թվից։ Ֆակուլտետում հրավիրյալ օտար դասավանդողների հետ համագործակցությունը դրված է բարձր հիմքերի վրա։ 4-րդ կուրսից ուսանողները խորանում են դասավանդվող լեզուների երկրագիտության մեջ, ուսումնասիրում են լեզուն` արդեն որոշակի նպատակներով։ Մագիստրոսների համար կան փոխանակման ծրագրեր, հաջողությամբ են գործում հարակից ամերիկագիտության, որի կամընտրական դասընթացները դասավանդվելու են անգլերենով, ռուսաստանյան հետազոտությունների, չինարենի և չինական մշակույթի կենտրոնները, որոնք գոյության կարճ ժամանակաշրջանում հասցրել են կայանալ և իրենց նպաստը բերել նշված երկրների հետ համագործակցության բնագավառում։ Համագործակցությունը տարբեր երկրների հետ իրականացվում է դեսպանատներից գրականության, գրքերի նվիրատվությամբ,  ֆակուլտետ են այցելում դեսպաններ, հանդիպում են ուսանողների հետ, ծանոթացնում իրենց երկրների մշակույթին, սովորություններին, քաղաքական մշակույթին, պատմությանը, դիվանագիտական և սոցիալ-քաղաքական զարգացումներին, պատասխանում նրանց հուզող հարցերի։ Ֆակուլտետում աշխահա-քաղաքական և տարածաշրջանային զարգացումների հետ համահունչ սկսել են գործել նոր դիվանագիտական դասընթացներ, ծառայություններ, ծառայողակարգ, դասավանդվում է ադրբեջաներեն՝ թուրքերենին զուգահեռ։  Ֆակուլտետի բազմամյա փորձառու դոցենտ Տ․ Չալըմյանը կարևորում է դիվանագիտական ճիշտ վարքի, պահվածքի ձևավորումը ապագա դիվանագետների մոտ, ուսանողների համար սովորական են դարձել նրա հետ զրույցներն ու խորհուրդներն այն մասին, թե դիվանագետի պահվածքին որ գործելակերպն է հարիր և որը՝ ոչ, ինչն է կարելի, ինչը՝ չի կարելի։

Ֆակուլտետի ուշադրության կենտրոնում են նաև այն հատուկ դասընթացները, որոնք առնչվում են գերտերություններին և նրանց վերաբերող  հետազոտություններին։ Ընթացիկ մասնագիտական ուսումնասիրությունները և գիտական աշխատանքները համահունչ են արդի զարգացումներին։ Ֆակուլտետին կից գործող գիտական խորհրդում պաշտպանվում են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ տարբեր մասնագիտացումների գծով։ 2019 թվից ԵՊՀ-ում գործում է ՀՀ ԲՈԿ-ի 056 «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը։ Ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի ուժերով հրատարակվում են «Բանբեր Երևանի համալսարանի․ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ 2022 թվից «Քաղաքագիտություն» անգլերեն գիտական հանդեսները։ Ֆակուլտետի գիտնական քաղաքագետներն ու դիվանագետները համոզված են, որ մասնագիտական որակը պարտադիր պիտի հաշվի առնվի քաղաքագիտական ու դիվանագիտական աշխատանքի համար սահմանված օրենքներով, քանի որքանի որ ֆակուլտետում պատրաստվող մասնագետները, անկասկած, զինվոր են, և նրանք պետք է կարողանան գործել ռազմական և էքստրեմալ իրավիճակներում։ 

Ֆակուլտետի պրոֆեսորներն ու դոցենտները, դասախոսներն ու աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների ու ֆորումների, կոնֆլիկտաբանության, մարդու իրավունքների և այլ բնույթի վերապատրաստման դասընթացների արտասահմանյան երկրներում, ունեն բազմաթիվ հետաքրքիր հրապարակումներ, որոնց հիմնական մասի հետ կարելի է ծանոթանալ ԵՊՀ Միջազգային հարաբերություններին վերաբերող կայքում, որտեղ առկա համապատասխան կոնտակտային տվյալների միջոցով կարելի է  լրացուցիչ տեղեկատվություն ստանալ հետաքրքրող տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ գիտա-ուսումնական։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը սիրով կընդունի բոլոր հայ երիտասարդներին, ովքեր իրենց կոչումը և ապագան տեսնում են այդ բնագավառում։ 

Կրթություն հանուն ապագայի: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Образование во имя будущего. Факультет международных отношений ЕГУ

Education for Future. YSU Faculty of International Relations




Thursday, 8 December 2022

Արա Աբրահամյանի տրոյական ձիու քայլը` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով



Արդեն հայտնել ենք  Ռուսաստանի դատական ատյաններում երկու տարի ընթացող «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննության մասին: Տեղյակ ենք պահել, որ դատավարությունը նախաձեռնել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։  Հարցի վեր հանումը ինքնին աննախադեպ փաստ էր, նաև եզակի ու  արդիական`  պահանջված հասարակության կողմից,  պատահական չէ առաջացրած  մեծ արձագանքը  ընթերցողների շրջանում`պարոն Անտոնովի ելույթը բազմաթիվ մեկնաբանություններ ունեցավ, տեսաերիզը դիտեց 200 հազարից ավելի մարդ, հասարակական հետաքրքրությունը մեծ է: Մեծամասնության կարծիքը մեկն է` վեր հանել ճշմարտությունը, բացահայտել պայմանագրի իրական բնույթը: Այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը չհամաձայնեց ստորին ատյանի դատարանների որոշմանը,  հայցը բեկանվեց և կրկին ուղարկվեց  առաջին ատյանի դատարան` գործը վերանայելու, եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Երբ արդեն` դեկտեմբերի 8-ին տեղի է ունենալու դատական նիստը, Ռուսաստանի Արա Աբրահամյանի Հայերի Միությունը տրոյական ձիու քայլ  կատարեց` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով: Դատավարությունից օր առաջ հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որտեղ անհասցե, առանց հիմնավորման ու իրավիճակը նկարագրելու կոպիտ ճնշում  բանեցրեց Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովի վրա: Արդեն մամուլում, նաև մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ լուրեր էին շրջանառվում, որ Արա Աբրահամյանը դեմ է այս հարցի դատարանում հայտնվելուն ու ջանքեր էր գործադրում հայցը դատարանից հետ վերցնելու համար: Փաստորեն  այս լուրերը հաստատվում են, երբ ծանոթանում ես Արա Աբրահամյանի մամուլի ծառայության արած հայտարարությանը: Հարց է առաջանում. ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանը, ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Ինչու՞ Արա Աբրահամյանին անհանգստացնում է դատական այս հայցը: Ահավասիկ ներկայացնենք այս հայտարարություն կոչվածի տեքստը` մեր որոշ պարզաբանմամբ, որտեղ մեր ընթերցողը կհանգի որոշակի եզրակացության: САР-ի (Ռուսաստանի Հայերի Միություն՝ այսուհետև САР) հայտարարության առաջին տողերն են.

«САР»-ի ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գ.Ա.ԱՆՏՈՆՈՎԻ Սադրիչ գործողությունների վերաբերյալ.

Գեորգի Անտոնովը մաքուր ջրում սադրող է: Նա և իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերը դիտավորյալ դատավարություն են սկսել խարդախություններով և խախտումներով՝ չունենալով իրավասություն, որպեսզի դատարանի որոշումից հետո հետագայում ուրիշ ոչ ոք չկարողանա անդրադառնալ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, երբ  դրա համար  քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն...»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ապսուրդին հասնող խարդավանք: Ո՛չ մի խոսք` թե ով է Գ.Ա.Անտոնովը, ու չի հասկացվում որտեղ է կայանում նրա սադրանքը: Թե պարոն Անտոնովը  «իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերի»  հետ ինչ դատավարություն է սկսել`արդեն հայտնի է: Այն վերաբերվում է տխրահռչակ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վիճարկելուն,դրա մասին լիարժեք ինֆորմացիա ստանալուն: Բայց դատավարությունը որքանո՞վ է «խարդախ ու ոչ իրավասու», կամ ե՞րբ պետք է այս պայմանագրերի համար ի վերջո «քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն»՝ մնում է ենթադրել: Նաև խոսք է գնում դատարան դիմելու իրավասություն չունենալու մասին: Հետաքրքիր է՝ Պապից էլ կաթոլի՞կ, դրանով փոխանակ դատարանները մտահոգ լինեն՝  անհանգստանում է Արա Աբրահամյանի «САР»-ը:

Մեկնաբանության չեն դիմանում նաև«САР»-ի այսպես ասած մամուլի ծառայության հայտարարության վերջին հետևյալ տողերը.

«Հենց Անտոնովի նման մարդկանց պատճառով, ովքեր տենչում են անձնական փառքը և հանուն դրա լուրջ հարցը վերածել են «прохиндиад»-ի, մեր ազգը, ռազմավարական տեսլականով և ընթացիկ զարգացումների ըմբռնումով հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկավ սարքած թակարդը և կորցրեց իր պատմական հողերը՝ և՛ հարյուր տարի առաջ, և՛ հիմա, երբ Արցախի մեծ մասը հանձնվեց, և փորձեր են արվում վերագծել Հայաստանի տարածքը։ Իսկ «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող կեղծ հայրենասերները, ինչը բնորոշ է ԱՄՆ-ից, զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»»։

Անհասկանալի է Անտոնովին «անձնական փառքի» տենչանքով հանդերձավորելը, երբ մարդը օրինական ճանապարհով, պարզապես հարգելով ՌԴ օրենքները,  հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքացիների մեկ այլ խմբի օրինական շահերը դիմել է դատական ատյաններին:

Անհասցե ու անհմնը այս հայտարարության մեջ մեղադրանքների սլաքն այնուհետև ուղվում է ազգին, որ «հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկել են սարքած թակարդը և կորցրել ու կորցնում են պատմական հողերը»:

Հարգե՛լի Ռուսաստանի հայերի միություն ու նրա նախագահ Արա Աբրահամյան, ասացե՛ք խնդրեմ, ի՞նչն է ստիպել ձեզ, այսքան կարևոր պահի անհարկի ու կիսատ պռատ հայտարարությամբ հանդես գալ: Ի՞նչն է ձեզ այսչափ անհանգստացնում: Դրանով դուք այսօր որքանո՞վ եք հայկական շահերին հետամուտ լինում: 

Գոնե «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող իրոք հայրենասերները իրենց իրավունքների համար ընտրել են օրինական ճանապարհով պայքարը: Դուք ի՞նչ եք անում, կամ ի՞նչ եք արել հայկական շահերի համայն Ռուսյո մեջ անցյալում ու հիմա: Մոսկվայում ընթացող այս դատավարությունը, որի պատասխանող կողմը ՌԴ արտաքին գործերի նախարարությունն է, հայտնի էլ չէ, թե ինչ ընթացք կունենա: Հայտնի է մի բան՝  դուք մարդկանց օգնելու փոխարեն խանգարում եք:

Ավելի երերուն մի դարձրեք ձեր առանց այն էլ սասանված հեղինակությունը:

Թե այստեղ այլ շահերի սպասարկու եք, հը՞...


Գեորգի Անտոնովը Ցեղասպանության
 թեմայով Մոսկվայում տեղի ունեցած
 գիտաժողովներից մեկի ժամանակ

ЗАЯВЛЕНИЕ ПРЕСС-СЛУЖБЫ САР В СВЯЗИ С ПРОВОКАЦИОННЫМИ ДЕЙСТВИЯМИ Г.А.АНТОНОВА
Георгий Антонов – провокатор чистой воды. Он и стоящие за ним антиармянские силы специально затеяли судебные разбирательства с подтасовками и нарушениями, не имея полномочий, чтобы после судебного решения, в будущем, к вопросу о Московском и Карском договорах 1921 года, когда для этого будут подходящие политические условия, больше никто не смог вернуться.
Именно из-за таких как Антонов, жаждущих личной славы и ради этого превративших серьёзный вопрос в «прохиндиаду», наша нация, вместо того, чтобы решать насущные вопросы со стратегическим видением и пониманием происходящих развитий, попадала в подстроенные ловушки и лишалась своих исторических земель: как сто лет назад, так и сейчас, - когда сдана большая часть Арцаха и делаются попытки перекроить территорию Армении. А «антоновы» и стоящие за ним лжепатриоты, что характерно, из США, заняты «переделкой» истории и границ столетней давности.
---------------------------------------------------------------------


Կոչ սրտացավ Հայերին
 Մենք բոլորս էլ Հայ դատի զինվորներ ենք։ Ռուսաստանի հայերի միությունը հակահայ վերաբերմունք ունի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (13 հոկտեմբերի, 1921 թ. ) չեղարկման և չեղյալ հայտարարելու դատավարությանը, և փորձում է այն կասեցնել։ 101 տարվա մեջ, առաջին անգամ, Ռուսաստանի Պրեսնենսկի շրջանի դատարանը, դատական հայց է սկսել ընդդեմ Լենին-Աթաթուրք պայմանագրի, որն անօրինական է։ Այս բոլշևիկյան պայմանագիրը, ինչքան որ հակահայկական, այն նույնքան էլ հակառուսական է։ Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա Մուշը, Վանը, Էրզրումը, Անին, Նախիջևանը, Արցախը …կմնային հայկական տարածքներ, ՀԱՊԿ-ի մաս և Հայաստանը ուղիղ ելք կունենար դեպի Սև ծով։ Սա Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն է, երբ Ամերիկան ստացավ Հայաստանի սահմանները որոշելու մանդատ Ազգերի Լիգայից, որը անժամկետ է և կատարման ենթակա նունիսկ 102 տարի անց։ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշում միակն է, երբ Ազգերի Լիգան, Ամերիկային մանդատ տալով որոշել է Հայաստանի սահմանները, Թուրքիայի, ԱդրբեջանիԻրանի և Վրաստանի միջև։ Սա է միակ իրավական փաստաթուղթը, որը բանակցությունների ժամանակ միշտ պիտի լինի Հայաստանի ղեկավարության քննարկումների սեղանին։ Ի միջիայլոց, եթե այս Փաստաթուղտն է դրվում բանակցային սեղանին, ապա Նենսի Փիլոսիի, Մակրոնի ՀԱՄԽԻ անդամ և ոչ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումները պատմական, առարկայական,ողջախոհական իմաստ էն ստանում։ Բոլորս պետք է բարձրանանք օրենքների «Միջազգային» կոչված տարածքի իրազեկության և իմաստության մակարդակին։ Նշվածը դեռ չի աշխատել ու չի աշխատում , որովհետև Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. անօրինական, հանցագործ, գաղտնի պահված, Հայաստանը զոհաբերելով սոցիալիզմը մուսուլմանական աշխարհում տարածելու պատրանքների համար ստեղծած պայմանագրի անօրինական-անվավեր լինելը չի հաստատված իրավաբանորեն։ Ափսոս, որ 32 տարի անկախանալուց հետո Հայաստանը ներկայացնողը չի ունեցել և դեռ չունի իրավաբանական կրթություն, մակարդակ, կարողություն, որ եռաբլուրի տարածքը փոքր լիներ։ Փառք աստծո, որ արդարադատությանը նվիրված Հայ և Ռուս իրավաբանները, տեսլական ունենանով, տիտանական աշխատանք են տանում 101 տարի հետո զոհի իրավունքները պահպանելու և Ռուսաստանին ու Թուրքիային միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու։ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանն արդեն ավարտում է այս գործի քննությունը և ակնկալվում է Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. Մոսկվայի համաձայնագիրը չեղյալ համարելը և չեղարկելը։ Կոչ՝ աշխարհի բոլոր հայերին ։ միաձայն բողոքել դատարանի և այս խիզախ փաստաբանների վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեմ, և տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի դատավարության գործընթացը լինի թափանցիկ և արդար։ Իրավական դաշտում կողմնորշվելու այս կոչը վերաբերվում է բոլոր Հայերիս, հույսով, որ ՄԱԿ-ը, Եվրոմիությունը և աշխարհի մեծերը իրենք էլ կվերադառնան իրավական դաշտ, որտեղ ողջախոհությունն է գործելու «Հայկական Հարց » եզրը մեջտեղ բերելով։ Բայց դա նախ և առաջ մենք ենք անելու 
Ք.Կեմերովո