Diaspr Arm-ը Համահայկական հարթակ է որի նպատակը կապեր ստեղծելն է սփիւռքահայ տարբեր համայնքների ու Մայր Հայրենիքի հետ։
Ներկայացնում ենք այս հարթակի մի քանի գրառումներ: Ավելի մանրամասը կարող եք օգտվել հարթակի կայքից:
Պատանի առաջնորդների դպրոց |
|
Հայաստանի հանրակրթական համակարգը մինչ օրս չի կարողանում համընթաց քայլել տեղեկատվական դարաշրջանի բերած փոփոխությունների հետ։ Միջնակարգ կրթությունը փաստացի հիմնված է անգիր սովորելու, ստանդարտացման և տեսական գիտելիքների վրա, բայց ոչ կիրառական և խմբային աշխատանքի։ Փորձը ցույց է տալիս, որ ուսանողակենտրոն, մասնակցային և ճկուն ուսումնական միջավայրը մեծ պահանջարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնքում, ինչը հիմք է հանդիսանում տեղական և միջազգային կազմակերպությունների համար իրենց ռեսուրսներն ու ծառայությունները տրամադրելուն՝ լրացնելու կառավարության անբավարար ջանքերը՝ նշանակալից դեր խաղալով որակյալ մարդկային ռեսուրսներ ձևավորելու և ուսանողներին մասնագիտական կողմնորոշում ապահովելու գործում: |
|
«Ոսկե սերունդ» ամառային ճամբար |
|
Հայաստանում հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում տարեցների (այսուհետև` Ոսկե սերունդ) հիմնախնդիրներին, և նրանց ժամանցը պատշաճ ապահովելուն: Մեր ոսկե սերնդի ներկայացուցիչները ուշադրության, շփման և խնամքի կարիք ունեն: Ըստ վիճակագրության, գյուղական բնակավայրերում ոսկե սերնդի «ժամանցը» հիմնականում անցնում է իրենց գյուղատնտեսությունը վարելով, տնամերձ հողամասը մշակելով, հարևանների հետ շփվելով: Ժամանցի ապահովումը խնդիր է հատկապես միայնակ ապրող տարեցների համար: Հաշվի առնելով վերոնշյալը` «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի ամառը նախատեսվում է Հայաստանի և Արցախի սոցիալապես անապահով ոսկե սերնդի ներկայացուցիչների համար կազմակերպել յոթօրյա անվճար ճամբար: |
|
Անվտանգ համացանց, ապահով դեռահաս |
|
«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» կրթական ծրագիրը կազմվել է ««Միասին» ՀԿ-ի կողմից` նպատակ ունենալով ոչ ֆորմալ կրթության միջոցով տալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ խոցելի խմբերում գտնվող շահառուներին` գրագետ և անվտանգ օգտվելու համար համացանցից: Դեռահասների համար ազատ ժամանակի ճիշտ օգտագործումը իրատեսական խնդիր է: Համաշխարհային սարդոստայնը, որին մենք անվանում ենք համացանց, ժամանակակից աշխարհի անբաժանելի մասն է։ Մարդկային քաղաքակրթությունը և գիտության առաջընթացը 21-րդ դարում, մեծամասամբ, պայմանավորված է համացանցի ակտիվ ներգործությամբ։ Համացանցը մուտք է գործել մեր առօրյա, ընտանիքներ, դարձել մեր շփումների, տեղեկատվության փոխանցման և ընդունման առաջնային գործիքը։ |
|
No comments:
Post a Comment