The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 8 December 2022

Արա Աբրահամյանի տրոյական ձիու քայլը` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով



Արդեն հայտնել ենք  Ռուսաստանի դատական ատյաններում երկու տարի ընթացող «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննության մասին: Տեղյակ ենք պահել, որ դատավարությունը նախաձեռնել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։  Հարցի վեր հանումը ինքնին աննախադեպ փաստ էր, նաև եզակի ու  արդիական`  պահանջված հասարակության կողմից,  պատահական չէ առաջացրած  մեծ արձագանքը  ընթերցողների շրջանում`պարոն Անտոնովի ելույթը բազմաթիվ մեկնաբանություններ ունեցավ, տեսաերիզը դիտեց 200 հազարից ավելի մարդ, հասարակական հետաքրքրությունը մեծ է: Մեծամասնության կարծիքը մեկն է` վեր հանել ճշմարտությունը, բացահայտել պայմանագրի իրական բնույթը: Այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը չհամաձայնեց ստորին ատյանի դատարանների որոշմանը,  հայցը բեկանվեց և կրկին ուղարկվեց  առաջին ատյանի դատարան` գործը վերանայելու, եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Երբ արդեն` դեկտեմբերի 8-ին տեղի է ունենալու դատական նիստը, Ռուսաստանի Արա Աբրահամյանի Հայերի Միությունը տրոյական ձիու քայլ  կատարեց` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով: Դատավարությունից օր առաջ հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որտեղ անհասցե, առանց հիմնավորման ու իրավիճակը նկարագրելու կոպիտ ճնշում  բանեցրեց Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովի վրա: Արդեն մամուլում, նաև մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ լուրեր էին շրջանառվում, որ Արա Աբրահամյանը դեմ է այս հարցի դատարանում հայտնվելուն ու ջանքեր էր գործադրում հայցը դատարանից հետ վերցնելու համար: Փաստորեն  այս լուրերը հաստատվում են, երբ ծանոթանում ես Արա Աբրահամյանի մամուլի ծառայության արած հայտարարությանը: Հարց է առաջանում. ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանը, ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Ինչու՞ Արա Աբրահամյանին անհանգստացնում է դատական այս հայցը: Ահավասիկ ներկայացնենք այս հայտարարություն կոչվածի տեքստը` մեր որոշ պարզաբանմամբ, որտեղ մեր ընթերցողը կհանգի որոշակի եզրակացության: САР-ի (Ռուսաստանի Հայերի Միություն՝ այսուհետև САР) հայտարարության առաջին տողերն են.

«САР»-ի ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գ.Ա.ԱՆՏՈՆՈՎԻ Սադրիչ գործողությունների վերաբերյալ.

Գեորգի Անտոնովը մաքուր ջրում սադրող է: Նա և իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերը դիտավորյալ դատավարություն են սկսել խարդախություններով և խախտումներով՝ չունենալով իրավասություն, որպեսզի դատարանի որոշումից հետո հետագայում ուրիշ ոչ ոք չկարողանա անդրադառնալ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, երբ  դրա համար  քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն...»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ապսուրդին հասնող խարդավանք: Ո՛չ մի խոսք` թե ով է Գ.Ա.Անտոնովը, ու չի հասկացվում որտեղ է կայանում նրա սադրանքը: Թե պարոն Անտոնովը  «իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերի»  հետ ինչ դատավարություն է սկսել`արդեն հայտնի է: Այն վերաբերվում է տխրահռչակ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վիճարկելուն,դրա մասին լիարժեք ինֆորմացիա ստանալուն: Բայց դատավարությունը որքանո՞վ է «խարդախ ու ոչ իրավասու», կամ ե՞րբ պետք է այս պայմանագրերի համար ի վերջո «քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն»՝ մնում է ենթադրել: Նաև խոսք է գնում դատարան դիմելու իրավասություն չունենալու մասին: Հետաքրքիր է՝ Պապից էլ կաթոլի՞կ, դրանով փոխանակ դատարանները մտահոգ լինեն՝  անհանգստանում է Արա Աբրահամյանի «САР»-ը:

Մեկնաբանության չեն դիմանում նաև«САР»-ի այսպես ասած մամուլի ծառայության հայտարարության վերջին հետևյալ տողերը.

«Հենց Անտոնովի նման մարդկանց պատճառով, ովքեր տենչում են անձնական փառքը և հանուն դրա լուրջ հարցը վերածել են «прохиндиад»-ի, մեր ազգը, ռազմավարական տեսլականով և ընթացիկ զարգացումների ըմբռնումով հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկավ սարքած թակարդը և կորցրեց իր պատմական հողերը՝ և՛ հարյուր տարի առաջ, և՛ հիմա, երբ Արցախի մեծ մասը հանձնվեց, և փորձեր են արվում վերագծել Հայաստանի տարածքը։ Իսկ «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող կեղծ հայրենասերները, ինչը բնորոշ է ԱՄՆ-ից, զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»»։

Անհասկանալի է Անտոնովին «անձնական փառքի» տենչանքով հանդերձավորելը, երբ մարդը օրինական ճանապարհով, պարզապես հարգելով ՌԴ օրենքները,  հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքացիների մեկ այլ խմբի օրինական շահերը դիմել է դատական ատյաններին:

Անհասցե ու անհմնը այս հայտարարության մեջ մեղադրանքների սլաքն այնուհետև ուղվում է ազգին, որ «հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկել են սարքած թակարդը և կորցրել ու կորցնում են պատմական հողերը»:

Հարգե՛լի Ռուսաստանի հայերի միություն ու նրա նախագահ Արա Աբրահամյան, ասացե՛ք խնդրեմ, ի՞նչն է ստիպել ձեզ, այսքան կարևոր պահի անհարկի ու կիսատ պռատ հայտարարությամբ հանդես գալ: Ի՞նչն է ձեզ այսչափ անհանգստացնում: Դրանով դուք այսօր որքանո՞վ եք հայկական շահերին հետամուտ լինում: 

Գոնե «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող իրոք հայրենասերները իրենց իրավունքների համար ընտրել են օրինական ճանապարհով պայքարը: Դուք ի՞նչ եք անում, կամ ի՞նչ եք արել հայկական շահերի համայն Ռուսյո մեջ անցյալում ու հիմա: Մոսկվայում ընթացող այս դատավարությունը, որի պատասխանող կողմը ՌԴ արտաքին գործերի նախարարությունն է, հայտնի էլ չէ, թե ինչ ընթացք կունենա: Հայտնի է մի բան՝  դուք մարդկանց օգնելու փոխարեն խանգարում եք:

Ավելի երերուն մի դարձրեք ձեր առանց այն էլ սասանված հեղինակությունը:

Թե այստեղ այլ շահերի սպասարկու եք, հը՞...


Գեորգի Անտոնովը Ցեղասպանության
 թեմայով Մոսկվայում տեղի ունեցած
 գիտաժողովներից մեկի ժամանակ

ЗАЯВЛЕНИЕ ПРЕСС-СЛУЖБЫ САР В СВЯЗИ С ПРОВОКАЦИОННЫМИ ДЕЙСТВИЯМИ Г.А.АНТОНОВА
Георгий Антонов – провокатор чистой воды. Он и стоящие за ним антиармянские силы специально затеяли судебные разбирательства с подтасовками и нарушениями, не имея полномочий, чтобы после судебного решения, в будущем, к вопросу о Московском и Карском договорах 1921 года, когда для этого будут подходящие политические условия, больше никто не смог вернуться.
Именно из-за таких как Антонов, жаждущих личной славы и ради этого превративших серьёзный вопрос в «прохиндиаду», наша нация, вместо того, чтобы решать насущные вопросы со стратегическим видением и пониманием происходящих развитий, попадала в подстроенные ловушки и лишалась своих исторических земель: как сто лет назад, так и сейчас, - когда сдана большая часть Арцаха и делаются попытки перекроить территорию Армении. А «антоновы» и стоящие за ним лжепатриоты, что характерно, из США, заняты «переделкой» истории и границ столетней давности.
---------------------------------------------------------------------


Կոչ սրտացավ Հայերին
 Մենք բոլորս էլ Հայ դատի զինվորներ ենք։ Ռուսաստանի հայերի միությունը հակահայ վերաբերմունք ունի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (13 հոկտեմբերի, 1921 թ. ) չեղարկման և չեղյալ հայտարարելու դատավարությանը, և փորձում է այն կասեցնել։ 101 տարվա մեջ, առաջին անգամ, Ռուսաստանի Պրեսնենսկի շրջանի դատարանը, դատական հայց է սկսել ընդդեմ Լենին-Աթաթուրք պայմանագրի, որն անօրինական է։ Այս բոլշևիկյան պայմանագիրը, ինչքան որ հակահայկական, այն նույնքան էլ հակառուսական է։ Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա Մուշը, Վանը, Էրզրումը, Անին, Նախիջևանը, Արցախը …կմնային հայկական տարածքներ, ՀԱՊԿ-ի մաս և Հայաստանը ուղիղ ելք կունենար դեպի Սև ծով։ Սա Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն է, երբ Ամերիկան ստացավ Հայաստանի սահմանները որոշելու մանդատ Ազգերի Լիգայից, որը անժամկետ է և կատարման ենթակա նունիսկ 102 տարի անց։ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշում միակն է, երբ Ազգերի Լիգան, Ամերիկային մանդատ տալով որոշել է Հայաստանի սահմանները, Թուրքիայի, ԱդրբեջանիԻրանի և Վրաստանի միջև։ Սա է միակ իրավական փաստաթուղթը, որը բանակցությունների ժամանակ միշտ պիտի լինի Հայաստանի ղեկավարության քննարկումների սեղանին։ Ի միջիայլոց, եթե այս Փաստաթուղտն է դրվում բանակցային սեղանին, ապա Նենսի Փիլոսիի, Մակրոնի ՀԱՄԽԻ անդամ և ոչ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումները պատմական, առարկայական,ողջախոհական իմաստ էն ստանում։ Բոլորս պետք է բարձրանանք օրենքների «Միջազգային» կոչված տարածքի իրազեկության և իմաստության մակարդակին։ Նշվածը դեռ չի աշխատել ու չի աշխատում , որովհետև Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. անօրինական, հանցագործ, գաղտնի պահված, Հայաստանը զոհաբերելով սոցիալիզմը մուսուլմանական աշխարհում տարածելու պատրանքների համար ստեղծած պայմանագրի անօրինական-անվավեր լինելը չի հաստատված իրավաբանորեն։ Ափսոս, որ 32 տարի անկախանալուց հետո Հայաստանը ներկայացնողը չի ունեցել և դեռ չունի իրավաբանական կրթություն, մակարդակ, կարողություն, որ եռաբլուրի տարածքը փոքր լիներ։ Փառք աստծո, որ արդարադատությանը նվիրված Հայ և Ռուս իրավաբանները, տեսլական ունենանով, տիտանական աշխատանք են տանում 101 տարի հետո զոհի իրավունքները պահպանելու և Ռուսաստանին ու Թուրքիային միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու։ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանն արդեն ավարտում է այս գործի քննությունը և ակնկալվում է Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. Մոսկվայի համաձայնագիրը չեղյալ համարելը և չեղարկելը։ Կոչ՝ աշխարհի բոլոր հայերին ։ միաձայն բողոքել դատարանի և այս խիզախ փաստաբանների վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեմ, և տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի դատավարության գործընթացը լինի թափանցիկ և արդար։ Իրավական դաշտում կողմնորշվելու այս կոչը վերաբերվում է բոլոր Հայերիս, հույսով, որ ՄԱԿ-ը, Եվրոմիությունը և աշխարհի մեծերը իրենք էլ կվերադառնան իրավական դաշտ, որտեղ ողջախոհությունն է գործելու «Հայկական Հարց » եզրը մեջտեղ բերելով։ Բայց դա նախ և առաջ մենք ենք անելու 
Ք.Կեմերովո

No comments:

Post a Comment