«Նիդերլանդական օրագիրն» երկու ուղիղ ռեպորտաժ ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Sergey Parajanov museum): Առաջին այցը հոկտեմբերի 27-ին էր, երբ պարզապես մեր ընթերցողների համար շրջայց կազմակերպեցինք թանգարանում: էքսկուրսավար գիտաշխատող տիկին Կարինեն րոպեների ընթացքում շատ կարճ, բայց փայլուն ներկայացրեց Փարաջանովի ապրած կյանքն ու գործունեությունը:
Առաջին հանդիպումից տպավորված երկրորդ անգամ Սերգեյ Փարաջանովի թանգարանը պարզապես իրեն ձգեց: Այցելեցինք Հաագայի "Աբովյան" մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանի ( Mato Hakhverdian ) և Նայմեխենի "Վան" կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանի (Sweta Abrahamian) հետ։ Հաճելի զրուց ունեցանք տուն թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Միքաելյանի հետ։ Այնուհետև կրկին շրջայց կատարեցինք ցուցասրահներով։ Ինչպես միշտ Փարաջանովի ու նրա հավաքածուների պատմությունը հիանալի ներկայացրեց տիկին Կարինեն։
No comments:
Post a Comment