Страницы

Monday, 12 December 2022

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ


«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ (մեր ուղիղ ռեպորտաժը) «Նիդերլանդական օրագրին» են հյուրընկալվել «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները: Նրանք նիդերլանդահայերի հետ հանդիպումներ կունենան Հաագայում Abovian Centre դեկտեմբերի 10-ին ժ.16:00 | Weesperstraat 91 հասցեում և 11-ին ժամը՝ 13։00-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Armeens Apostolische Kerk Almelo) հայկական եկեղեցու միջոցառումների սրահում: Մասնակիցներն այս օրերին եղել են Եվրոպայի տարբեր հայկական համայնքներում, մեր պետության համեր այս դժվարին օրերին քարոզում են հայի ազատագրական ոգին ու կամքը: 


Անդրանիկի կյանքի և գործնեության մասին հետաքրքիր, դեռևս հանրությանը նվազ կամ ոչ հայտնի փաստերի վերաբերյալ հրապարակային ելույթ կունենա գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը (Երևան), իսկ թատրոնի և կինոյի արտիստ, ասմունքող Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) այն կհամեմի հայ հանճարների ստեղծագործությունների կատարումներով: Նրանց ուղեկցում է «ԻՆՏԵՐԿԱՊ ԲՀԿ»-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը (Վանաձոր), վերջինիս անմիջական ջանքերով է Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխվել Ասենի Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը: «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները որպես «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» պարգևատրվեցին «Նիդերլանդական օրագրի» մրցանակներով: 

     

Նախքան դեկտեմբերի 11-ի Ալմելո հայաշատ քաղաքում ունեցած հանդիպումը «Հայոց պատմություն և պոեզիա» բարեգործական միջոցառման մասնակիցների հերթական հանգրվանը դեկտեմբերի 10-ին Հաագան էր: Աբովյան մշակութային միությունում գրող Կարո Վարդանյանի, դերասան Ջիվան Սար-Սարգսյանի (Վանաձոր) և «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանի ելույթներն ու հետաքրքիր հայրենասիրական պատմություներն ընդմիջվում էին  սաների երգ ու պարով` Աբովյան միության երգչախմբի և պարախմբի կատարումներով: Ծրագիրը բավականին հագեցված ու հետաքրքիր էր:  «Հայ ազատագրական պայքարը Զորավար Անդրանիկ Օզանյանից մինչ մեր օրերը» թեմայով Կարո Վարդանյանի պատումները, ասմունքի վարպետ Ջիվան Սար-Սարգսյանի Նարեկացու, Վարուժանի, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի, Սևակի ստեղծագործությունների ընթերցումները, շնորհալի երեխաների կատարումներն անտարբեր չթողեցին ներկաներին: 
Միջոցառման սպասված հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:





No comments:

Post a Comment