Страницы

Tuesday, 20 December 2022

Ով է վերջին 20 տարիներին փչացրել ռուս-հայկական հարաբերությունները՝ բարելավելու փոխարեն


Հռոմի պապից էլ կաթոլիկ

Ընթերցողին մեր երեք հրապարակումներից (1.2.3.) քաջ հայտնի է, որ Ռուսաստանի դատական ատյաններում ընթանում են «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննությունը: Հայցադիմումի նախաձեռնողը Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքն է (նախագահ` Գեորգի Անտոնով)։ Այս պահին սպասվում է դատարանի ըստ էության կայացվելիք վճիռը, որին դեռ սպասում ենք:

Թվում էր միավորված ջանքերով ու համախմբված կփորձարկեինք նաև իրավական այս ճանապարհը:

Բայց ո՜վ զարմանք.  պարզվում է, որ այս հարցում ով ամենաշատը պետք է օգներ՝ ամենաշահագրգիռ խանգարող կողմն է, որ ուզում է դատական գործը կասեցնել: Ոչ, ոչ դա պատասխանող կողմ` ՌԴ ԱԳ նախարարությունը չէ, այլ...Ռուսաստանի Հայերի Միության` ստեղծման օրվանից նախագահ կարգված, Արա Աբրահամյանի  հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ САР)։ Այսինքը պետք է հակառակը լիներ` САР-ը թև ու թիկունք կանգներ Կեմերովոյի հայ համայնքին, եթե չօգներ, ապա գոնե չպիտի խանգարեր: Բայց այդպես չեղավ...

Դեռ դեկտեմբերի 6-ին «САР»-ի մամուլի ծառայությունը տարածեց հայտարարություն Անտոնովի օրինական դատարանին դիմելու քայլը որակելով  սադրիչ գործողություն, նրան ու թիմակիցներին անվանեց «փառքի տենչող կեղծ հայրենասերներ», որոնք  «զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»» ։  Մինչ այդ էլ Արա Աբրահամյանի կողմից եղել են հորդորներ դատական գործընթացը չեղարկելու մասին, բայց Անտոնովը  ապավինել է օրինական ճանապարհով հասնելու ճշմարտությանը, համարձակ է եղել, պահանջել է դատարանից պայմանագրի բնօրինակը: ՈՒ այստեղ է, որ  հարց է առաջացել՝ ռուս-հայկական հարցերը սպասարկելու փոխարեն  ու՞մ օգտին է ծառայում САР-ը՝ նրա ցմահ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ (մանրամասն այստեղ):

Չի լինի պաշտոնյան, չեն լինի խնդիրները, կամ Աբրահամյանի հակառուսական ու հակահայ արշավի նոր թափը           

Պարզից էլ պարզ է, որ հայցը հետ կանչելու գործընթացի հետևում որոշակի այլ ուժեր կան, որոնց ձեռնտու չէ այս պահին ռուս-թուրքական՝ հայերի համար ստորացուցիչ այս պայմանագրի դատական քննարկումների ու վճռի հրապարակումը: Նաև բնական է, որ հենց այս ուժերն են դրդում САР-ին   կասեցման գործընթաց ձեռնարկելը, իբր դա արվում է հայ-ռուսական շահերի պաշտպանությունից ելնելով։

Ոչ հորդորներով, ոչ սպառնալիքներով ու դատապարտող հայտարարությամբ` չկարողանալով ազդել կեմերովոհայերի ու Անտոնովի վրա, Արա Աբրահամյանի «САР»-ը, չհասնելով իրենց նպատակին, շատ արագ ու հապճեպ ձեռնամուխ եղան Կեմերովոյի բաժանմունքի ղեկավարի արագ փոփոխությանը: Երևի գտան, որ եթե Անտոնովի փոխարեն  նշանակվի «իրենց» մարդը, ապա  կկարողանա չեղարկել հայցը։

Ինչպես պրակտիկայում է պատահում` բոլոր շտապ քայլերը ռիսկային են, լի օրենքների խախտմամբ ու շրջանցմամբ: Բացառություն չեղավ նաև այս անգամ: Առանց Կեմերովոյի մարզային բաժանմունքի ղեկավարին տեղեկացնելու Արա Աբրահամյանը Կեմերովո է գործուղում իր տեղակալներից մեկին` Գերման Անանյանին, որը ռեստորաններից մեկում  կերուխումի սեղանի մոտ է հավաքում հիմնականում կազմակերպության անդամ չգրանցված մի խումբ հայերի: Թե ինչ են նրանք ասում-խոսում, ուտում ու խմում` թող անուշ լինի:  Զավեշտը դրանից հետո էր, երբ Արա Աբրահամյանի առաջին  փոխնախագահը` Լուսիկ Ղուկասյանը, WhatsApp հավելվածի «САР Конференция» խմբում, որի անդամները հիմնականում Ռուսաստանի մարզերի САР-ի  ղեկավարներն են  հետևյալն է տարածում (թարգմանություն).

«Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել САР-ի Կեմերովոյի մարզային մասնաճյուղի արտահերթ ընդհանուր ժողովը։ Նիստում որոշում է կայացվել Գեորգի Անտոնովիչ Անտոնովին ազատել Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի մարզային ղեկավարի պաշտոնից։  Սիմոնյան Արգիշտի Բուլոևիչը ընտրվել է Կեմերովոյի մարզային բաժանմունքի նոր նախագահ։ Նիստում ձևավորվել են նաև Խորհրդի և մասնաճյուղի Վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր անդամներ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն:

Շնորհակալություն ենք հայտնում Գեորգի Անտոնովիչ Անտոնովին և մաղթում քաջառողջություն և հաջողություն»։

Վերջ: WhatsApp հավելվածի «САР Конференция» խմբի այս հաղորդագրությունն ազդարարում է, որ Մոսկվայի  САР-ից եկել են Կեմերովո, ժողով արել ու ազատել այնտեղի հայկական կազմակերպության ղեկավարին ու դեռ մի բան էլ մեծահոգի են եղել` շնորհակալություն  հայտնելով ու քաջառողջություն, հաջողություն մաղթելով:

«САР»-ի առաջին  փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տարածած ռեստորանային այս «ժողովի» արձանագրությանը չհանդիպեցինք САР-ի և ոչ մի կայքում, երևի թե նրա համար, որ նախորդ САР-ի մամլո  հաղորդագրությունում Անտոնովի հասցեին արված կեղծ մեղադրանքները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն ու արժանացան մամուլի լայն արձագանքին: Այս դեպքում արտահերթ ժողով հրավիրելն էլ կուրիոզ շարքից է, մանավանդ Գեորգի Անտոնովը ոչ մեկին չի խնդրել այն կազմակերպել, նա գտնում է, որ «Սա սուտ, սադրիչ տեղեկատվություն է, որը տարածվել է САР-ի գրասենյակի կողմից` բացարձակ ապօրինի է, իրեն հեռացնելու ու հայցը հետ վերցնելու նպատակով»:

Նախորդ հոդվածի հարցերին ավելացան նորերը. Ինչո՞ւ հենց արտահերթ ժողով,  Ինչո՞ւ Կեմերովոյի կազմակերպության նախագահին տեղյակ չի պահվել դրա անցկացման մասին, ինչո՞ւ Կեմերովոյի մարզի САР-ի  մի քանի անդամ է ներկա եղել ժողովին:

Դոնի Ռոստովից Մարատ Մեժլումյանը գտնում է, որ եթե ժողով էլ եղած լինի, ապա դա  անօրինական է  միայն նրա համար,  որ ըստ САР-ի Կանոնադրության պետք է հրավիրեր САР-ի Կեմերովոյի բաժանմուքի նախագահը և ոչ թե САР-ի նախագահի տեղակալ Գերման Անանյանցը ու միմիայն կազմակերպության անդամներով, այլ ոչ թե կողմնակի մարդկանցով: Առանց տվյալ կառույցի վարչության անդամների և բաժանմունքի ղեկավարի մասնակացության ու քվեարկության ղեկավար կազմում որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ:

Ի վերջո Կեմերովոյի մարզի САР-ն առանձին իրավաբանական միավոր է: Այսպիսով САР-ն իր գործողություներով ու միջամտությամբ կոպիտ ձևով խախտել է ՌԴ իրավաբանական անձերի մասին օրենքը։ 

ՈՒ՞մ է փորձել Արա Աբրահամյանը նախապատվությունը տալ  САР-ի կեմերովոյի բաժանմունքի ղեկավարի պաշտոնում                 

Թերևս սա էլ հետաքրքիր քննարկման հարց է: Ըստ «САР»-ի առաջին  փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տարածած հաղորդագրության` Արգիշտի Բուլոյի Սիմոնյանը իբր ընտրվել է Կեմերովոյի մարզային բաժանմունքի նոր նախագահ: Ինչպես պարզ է դառնում Կեմերովոյի իրավապահ մարմիններին ուղղված հանցագործության մասին հայտարարությունից վերջինս  լուսավոր ուղով չի քայլել: Նախկինում ազատազրկվել է կողոպուտի համար:

Կեմերովոյի հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է։  Իրավապահ մարմինների ինֆորմացիոն տեղեկանքներում նշվել է որպես «սիմոնյատա» հանցախմբի պարագլուխ: Համարվել է Կեմերովոյում «օրենքով գող»  «Վոլոսատիի» աջ ձեռքը։

Ստացվում է՝ ստեղծելով «ՈՒրարտու» բարեգործական կազմակերպությունը,  20 տարի խարդախությամբ՝ հիմնականում տեղի գործարարներից գումար է շորթել, իբր Կեմերովո քաղաքի Զագորոդնայա 31 հասցեում մշակութային հայկական կենտրոն, եկեղեցի ու դպրոց կառուցելու համար: Արդյունքում`  առայսօր այդ հասցեում գտնվող հողակտորը հանդիսանում է Սիմոնյանի անձնական սեփականությունը,  փաստացի նա  կառուցել է տուն, որտեղ բնակվում է ընտանյոք հանդերձ:

Ի՞նչ է ստացվում

Արա Աբրահամյանն ու իր թիմը մեծ ջանքերով փորձում են ազատվել Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքնի ղեկավար Գեորգի Անտոնովից  միայն այն բանի համար, որ վերջինս օրինական, դատական ճանապարհով Ռուսաստանի դատական ատյաններում հետապնդում է  առաջին հերթին ռուսական շահերը՝ «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրերի օրինականության հարցը: 

  Այս պայմանագրերը բոլշևիկյան Ռուսաստանի պատմության ամոթալի էջն են, որոնք դարձել են ժամանակակից Ռուսաստանի ժառանգությունը։ 

Կեմերովոյի մարզի «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը, որպես ռուսական հասարակության մաս, կարծում է, որ այսօր Թուրքիայի հետ 1921 թվականի  Մոսկվայի և Կարսի անօրինական պայմանագրերի  չեղարկումը չափազանց կարևոր է, քանի որ դրանք չափազանց անբարենպաստ են Ռուսաստանի և Հայաստանի համար:  Ռուս և հայ զինվորի արյունով ձեռք բերված հողերի անարդար փոխանցում Առաջին համաշխարհային պատերազմում պարտված կողմին՝ Թուրքիային, անարդար է: 

Եվ մեկ դար առաջ, և՛ այսօր Թուրքիայի վրա հույս դնելը Ռուսաստանի  համար շահավետ ու արդյունավետ չէ, ավելին` անիմաստ է, նույնիսկ անկանխատեսելի ու խաբուսիկ է ու կործանարար` վճռական պահերին:

 Այստեղ ինչը՞ դուր չի եկել САР-ին՝ Ռուսաստանի Հայերի Միությանը, նրա ղեկավար Արա Աբրահամյանին: Բացի Անտոնովին ուղիղ ու անիմաստ մեղադրելուց, չկա այլ հրապարակային բացատրություն: Մինչդեռ САР-ը իր ստեղծման օրվանից պետք է լիներ համակարգողի դերում, իր շուրջն համախմբեր առողջ ուժերի, կազմակերպեր ռուս-հայկական բարեկամության հարցերին վերաբերվող քննարկումներ, ռուսական իրականության մեջ ճկուն ու ազդեցիկ լիներ,  համադրեր ու հետապնդեր ռուս-հայկական շահերը: 

Վերջերս տեղի ունեցած սփյուռքի համաշխարհային գագաթնաժողովում  քննարկվում էր  «Սփյուռք և հայկական շահերի պաշտպանություն» հետաքրքիր թեման ու այդ պահին արտահերթ ելույթ ունեցավ Գեորգի Անտոնովը.  «...Ես գտել եմ այդ  հարցում հաջողության հասնելու մեր բանալին, այդ հրաշք բառը՝ միասնությունն է»:

Ի վերջո մեր դերը սփյուռքում բացի տվյալ երկրի շահերը պաշտպանելուց  նաև Հայաստանի շահերն առաջ մղելն ու օգտակար լինելն է, այլ ոչ թե անձնական ամբիցիաների համար տեղի իշխանություններին հաճոյանալն ու հարմարվելը:

Սթափվել է պետք՝  քանի դեռ ուշ չէ:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

No comments:

Post a Comment