Страницы

Wednesday, 23 November 2022

Տարբեր լուրեր. Նոյեմբեր 2022

15.11

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև

Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

- պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

- կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

- առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Merci au Sénat 

Merci la France 🇫🇷 

🇦🇲♥️🇫🇷♥️🇦🇲

Սահմանադրության 34-1-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի անհապաղ դուրսբերման պահանջի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը կիրառելու և տեւական կայունության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն խթանելու, ինչպես նաև՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման մասին բանաձեւի միջնորդությունն ընդունվեց Սենատի կողմից։

Կողմ՝ 295

Դեմ՝ 1

Ձեռնպահ՝ 5

Բանաձևն ընդունված է։

--------------------------------

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՅՐ ԴՊՐՈՑ


15.11.2022/Stichting VAN /  Նիդ.օրագիր

Ստեփանավանի շրջանի Սվերդլով գյուղի Միջնակարգ դպրոցն արդեն վաղուց հարազատ է դարձել Նիդերլանդների  Նայմեխենի կիրակնօրյա  դպրոցի կոլեկտիվին ։ Հայաստան այցելության որոշակի ժամանակահատվածում ՎԱՆ հայկական դպրոցի տնօրեն տիկին Սվետա Աբրահամյանը անպայման  ժամանակ է հատկացնում՝  այցելելով քույր դպրոց։  Այս անգամ  նա Ծանոթացավ դպրոցի Նախակրթարանի նոր ուսուցչուհի Հասմիկի հետ։

  Դպրոցի տնօրեն Արմեն Ղուկասյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագայում ևս շարունակել  համագործակցությունը և փոխադարձ շփումները Սվերդլով գյուղի և Նայմեխենի հայկական դպրոցների միջև, զարգացնել ու խորացնել մշակութային և ուսումնական կապերը։


23.11

Ռուսաստանը ճանաչվեց որպես պատերազմի ժամանակ ահաբեկչության մեթոդներ կիրառող երկիր

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչության հովանավոր։ Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել են, որ հող են նախապատրաստում նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը միջազգային տրիբունալ հասցնելու համար:

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ իրականացվող կանոնավոր հարձակումներն ու վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և միջազգային մարդասիրական իրավունքի մյուս լուրջ խախտումները հավասար են Ուկրաինայի բնակչության դեմ ահաբեկչություններին և ռազմական հանցագործություններ են», - ասվում է փաստաթղթում։

Դրանում Ռուսաստանը ճանաչված է որպես պատերազմի ժամանակ ահաբեկչության մեթոդներ կիրառող երկիր։ Պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթին կողմ են քվեարկել 494, ձեռնպահ՝ 44, դեմ՝ 58 պատգամավոր։


21.11

Ֆուտբոլի աշխարհի առաջնության անդրանիկ խաղում Նիդերլանդների հավաքականը հաղթեց Սենեգալի  ընտրանուն։ Խաղի մինչև 83 րոպեն անցավ գրեթե հավասար պայքարում։ Միայն վերջին րոպեներին հոլանդացիների խաղը ստացվեց ։  84 րոպեին 8 համարի  գլխի հաջող հարվածը առաջ մղեց Նարնջագույններին։ Խաղի 90 րոպեին հաշիվը կրկնապատկվեց՝ 2։0  

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=317&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FNidOragir%2Fvideos%2F1135101110730108%2F&show_text=false&width=560&t=0" width="560" height="317" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>

ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը 


Դեսպանի հանդիպումները  Լյուքսեմբուրգի խորհրդարանականների հետ

Նոյեմբերի 18-ին դեսպան Տիգրան Բալայանն առանձին հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ ԽՎ Լյուքսեմբուրգի պատվիրակությունների ղեկավար  Գուստի Գրասի, Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Շարլ Մարգի և Քրիստոնեա-սոցիալական կուսակցության արտաքին քաղաքական  հարցերով խոսնակ, պատգամավոր Լորան Մոզարի հետ: 

Շնորհակալություն հայտնելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչող միաձայն բանաձևի ընդունման կապակցությամբ՝ դեսպանը պատգամավորներին հանձնեց Հայաստան-Լուքսեմբուրգ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սոնա Ղազարյանի և Հայաստանի եզդիական փոքրամասնությունը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի երախտագիտական նամակը։ 

Դեսպանը կարևորեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, որը  ցեղասպանության ոճրագործության պատասխանատուներին պատժելու, արդարադատությանը հասնելու, մարդկության դեմ հանցագործությունների  կանխարգելմանն ուղղված հստակ քայլ է։

Տ. Բալայանը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 2018 թ.  առաջինն էր, որ ճանաչեց եզդիների ցեղասպանությունը և միջազգային ասպարեզում այս հարցում առաջնորդող դերակատարություն է ստանձնել։

Դեսպանը պատգամավորներին  երախտիքի խոսք  արտահայտեց նաև օրեր առաջ խորհրդարանում կայացած արտաքին քաղաքական հարցերով քննարկման ժամանակ իրենց  ելույթներում Հայաստանին անվերապահ աջակցություն հայտնելու, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու և ագրեսորին պատասխանատվության կանչելու հայտարարությունների կապակցությամբ։

Շեշտելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարևոր դերակատարությունը՝ երկուստեք ընդգծվեց    Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունների  կանխարգելմանն ուղղված հստակ և հետևողական քայլերի անհրաժեշտությունը։


Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը՝ ուղեկցությամբ Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի նոյեմբերի 17-18-ին այցելեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը։ 

Նոյեմբերի 17-ի երեկոյան Սրբազանը և դեսպան Բալայանը առիթ ունեցան հանդիպելու և զրուցելու երկրի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։

Հաջորդ օրն առավոտյան նրանք այցելեցին Լյուքսեմբուրգի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանը ուր հյուընկալվեցին Լյուքսեմբուրգի արքեպիսկոպոս՝ Կարդինալ Ժան-Կլոդ Հոլերիխին։ 

Հանդիպման հիմնական նպատակն էր՝  քննարկել Լյուքսեմբուրգ քաղաքի կաթոլիկ եկեղեցիներից մեկի առջև հայկական խաչքարի տեղադրման հետ կապված հարցերը։

Զրույցի սկզբում Սրբազան Հայրը փոխանցեց Վեհափառ Հայրապետի ողջույնները և Էջմիածին այցելելու հրավերը, ինչի համար Կարդինալը իր շնորհակալությունը հայտնեց, փափագելով այցելել աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը։ 

Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց եվրոպական ամենափոքր երկրի, ուր կաթոլիկ բնակչությունը կազմում է շուրջ 87% ՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած դրական դիրքորոշման, զորակցության և բարյացակամ հարաբերությունների համար։

Խաժակ Սրբազանը տեղեկացրեց Կարդինալ Հոլերիխին՝ որը 2018 թվականից նախագահում է Եվրոմիության Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (COMECE)՝ վերջերս ստեղծված Եվրոպայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Եպիսկոպոսաց Խորհուրդի մասին։ Նա ընդգծեց, որ նորաստեղծ խորհուրդի առաջիկա նպատակներից է երկխոսություն սկսել COMECE-ի հետ՝ հովվական և հասարակական հարցերի շուրջ։ Կարդինալ  Հոլերիխը ուրախությամբ ընդունեց առաջարկը։ Սրբազանի խնդրանքը՝ եկեղեցի տրամադրել հայ համայնքի  հոգևոր կարիքների բավարարման համար՝ բարեհաճությամբ և պատրաստակամությամբ  ընկալվեց Լյուքսեմբուրգի կաթոլիկ առաջնորդի կողմից։


Ջերմ և բարեկամական մթնոլորտում ընթացող զրույցի ավարտին, Սրբազանը որպես հուշ, փոխանցեց բարձրաստիճան հոգևորականին Մայր Աթոռ Էջմիածնից բերված «Տիրամայրը մանկան հետ» փայտե սրբապատկերը։

----------------------------


Առաջին ծանրքաշային կատեգորիայում (90.7 կիլոգրամ) հանդես եկող ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը 12 ռաունդ տևած մարտում միավորներով հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովին և Բռնցքամարտի համաշխարհային ընկերակցության (WBA) վարկածով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ այս մասին հայտնում է "Ազատություն" ռադիոկայանը։ 

Մարտը տեղի է ունեցել այսօր Կաննում: Բոլոր երեք մրցավարները հաղթող են ճանաչել 35-ամյա Գուլամիրյանին՝ 117:111, 117:111: Եգորովը հանդես չի եկել Ռուսաստանի դրոշի և օրհներգի ներքո:

Հայաստանում 1987 թվականին ծնված Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում երբևէ պարտություն չի կրել: Նա անցկացրած բոլոր 28 մարտերում հաղթել է, ընդ որում 18-ում՝ նոկաուտով:

18.11

Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավը 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում «Բուկ» հրթիռով ոչնչացնելու համար մեղադրվող չորս ռուսամետ անջատականներից երեքին:

Ամստերդամի մոտակայքում գտնվող Սխիպհոլ օդանավակայանի համալիրի տարածքում ընթացող դատական նիստում վճիռն ընթերցել է նախագահող դատավոր Խենդրիկ Ստենխեյսը:

«Այս դեպքում մեղավորների համար պետք է ընտրել միակ հնարավոր պատժաչափը՝ ցմահ ազատազրկում: Դատարանը պահանջում է բանտարկել մեղավորներին: Մենք գիտակցում ենք, որ պատժաչափի սահմանումը որևէ կերպ չի ամոքի հարազատներին և մտերիմներին կորցրածների ցավը: Բայց հիմա գոնե պարզ է դառնում, թե ովքեր են մեղավորները»,- ասել է դատավորը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Իգոր Գիրկինին, Սերգեյ Դուբինսկուն և Լեոնիդ Խարչենկոյին: Չորրորդ ամբաստանյանլը՝ Օլեգ Պուլատովը, որի շահերը հոլանդացի փաստաբաններն են ներկայացրել, այսօր արդարացվել է:

Մալայզիական օդանավի խոցման հետևանքով զոհվել են «Բոինգում» գտնվող բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 298 մարդ:

Ռուսաստանը կտրականապես հերքում է ուղևորատար օդանավի ոչնչացման հետ առնչություն ունենալու մեղադրանքը:

Փորձագետների մի մասը ենթադրում է, որ արձակելով Ռուսաստանի տարածքից բերված «Բուկը», ռուս անջատականները համոզված են եղել, որ թիրախն Ուկրաինայի օդուժի ռազմական ինքնաթիռն է: «Բուկը» փոխադրող բեռնատար մեքենան հաջորդ օրը շտապ վերադարձել է Ռուսաստան:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  շարունակում է  ոչնչացնել և խեղաթյուրել Արցախի բռնազավթված  բնակավայրերում գտնվող մշակութային արժեքները։ Նոյեմբերի 16-ին AZTV _ի ցուցադրած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես են զավթիչները շարունակում  խեղաթյուրել  Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ   Ադրբեջանը շարունակում է իր  ցեղասպան քաղաքականությունը։ 

Հովիկ Ավանեսով 

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն ի ղեկավար

13.11

Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում, վերջին մրցախաղից առաջ  Մարիամ Մկրտչյանը  ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի Մ18 տարեկանների  չեմպիոնի տիտղոսը:


11.11

 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակի առթիվ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:

 Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։

Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ Դատի Եվրոպայի  հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:

ԼԱՎ ԼՈՒՐ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀՈԼԱՆԴԱՀԱՅԵՐՆ ԵՆ
Նիդերլանդահայ «Լուսավոր Ապագա» ՀԿ (Bright Future Foundation) կամավորների կողմից իրականացվող «Երկլեզու գիրք՝ օտարազգի երեխաների համար» միջազգային նախագիծն ընդգրկվել է Եվրամիության Solidarity Awards 2022 «Լավագույն նախագիծ» անվանակարգում։
Առաջարկում ենք քվեարկել նախագծի օգտին՝ ընտրելով Bilingual Book for International Children նախագիծը՝ https://www.europeansolidaritycorps.nl/solidarity_awards...
Նախագծի կարճ վիդեո-բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Cu-T9a_Jylk
Թրեյներ Իլոնա Բրուխմանի խոսքով՝ այս նախագիծը յուրօրինակ է ոչ մաիայն նրանով, որ տարբեր ազգություններ ունեցող երիտասարդները միասին ստեղծել են երկլեզու գիրք (http://www.brightfuturenl.com/.../team-eu-solidarity...), այլ նաև նրանով, որ ողջ նկարազարդումը կատարել են տաղանդավոր երեխա-նկարազարդողները (6- ից15տարեկան)՝ աշխարհի տարբեր երկրներից (https://www.brightfuturenl.com/.../results-young...
Նախագծի մասին ավելի մանրամսն ՝ www.brightfuturenl.com/bilingual-book
Հիշեցնենք, որ նիդերլանդահայ «Լուսավոր Ապագայի» նախորդ տարվա «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նախագիծն արժանացել էր տարվա լավագույն նախագիծ կոչմանը (մանրամասն՝ http://www.brightfuturenl.com/.../we-won-eu-solidarity...)


No comments:

Post a Comment