The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 22 October 2022

Սփյուռքի համաշխարհային հայկական գագաթնաժողով Երևանում

 

Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն: Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժահարվել են մասնակցել համաժողովին 

թեև գտնում են, որ Եկեղեցին միշտ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված  համաժողովների ու միջոցառումների անցկացումը, այնուամենայնիվ 

Գագաթնաժողովը վեհափառների մոտ տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով:

Համաժողովին մասնակցելու են պատվիրակներ Նիդերլանդներից և աշխարհի 40 երկրներից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար:

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝   https://bit.ly/3Da18eO:

No comments:

Post a Comment