Страницы

Saturday, 1 October 2022

Սոֆիա Թումանյանի հաջող հյուրախաղերը Շվեցարական Լուգանո քաղաքում


Սոֆյա Թումանյան «Տրավիատա»Ֆլորա Բերվուա: 

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ  ունեցավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավերք էր ստացել հանդես գալու  քաղաքի մշակութային կենտրոնի 2022/23 սեզոնի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան: Հայ երգչուհին մարմնավորելու էր Ֆլորա Բերվուայի կերպարը: 


“Lac Lugano Arte e Cultura" (LAC) արենայի  լեփ լեցուն դահլիճում` հազարից ավելի հանդիսատեսի ներկայությամբ տեղի ունեցավ 4 ներկայացում: «Տրավիատա»-ի բեմադրության  ու   Սոֆիայի  լավ խաղի մասին բավական անրադարձեր եղան տեղական ու արտասահմանյան թերթերում: Անմասը չմնացին նաև առաջատար մշակութային թեմայով գրող կայքերը: Մասնավորապես՝ operaclick կայքում քննադատ Սիմոնե Մանֆրեդինին՝ վերլուծելով բեմադրությունը, նշել է «Սոֆյա Թումանյանի նրբագեղ ու աշխույժ» Ֆլորայի խաղը, իսպաներենով գրող ÓPERA ACTUAL կայքի կոշտ քննադատ Ալբերտ Գարիգան, թեև քննադատել էր բեմադրության առաջնամասը, այնուամենայնիվ բավական դրական էր արտահայտվել «Տրավիատա»-ի երկրորդ գործողությանը, որտեղ ակտիվ մասնակցություն ունի Սոֆիա Թումանյանը:  «Եվ թող օպերան դեռ երկար շարունակվի Լուգանոյում»,- իր հոդվածն այս խոսքերով է եզրափակել Գարիգան։


azione կայքը ««Տրավիատա»-ն բացում է LAC-ի 2022-23 սեզոնը»  հոդվածում՝ Սաբրինա Ֆոլերը իտալախոս Շվեյցարիայի հանրության համար սպասված է համարել  «Տրավիատա» ներկայացումը և կրկին կանգ է առել երկրորդ գործողության` Ֆլորայի տան խնջույքի տեսարանի վրա, որտեղ հանդես է գալիս հայազգի երգչուհին: 

 Վերդի «Տրավիատա» երեք գործողությամբ օպերայի դեբյուդը հիրավի ինտերնացիոնալ  համերաշխ թիմի բեմադրության արդյունք էր,  ռեժիսորն էր՝  Կարմելո Ռիֆիչին, շվեցարա-իտալական  «Orchestra della Svizzera Italiana» (OSI) խմբի հետ դիրիժորի վահանակի մոտ էր՝ գերմանացի Մարկուս Պոսչները: Շվեյցարիայի ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը՝ Անդրեա Մարչիոլի ղեկավարությամբ։  Սոֆիա Թումանյանից բացի՝ օպերայի գլխավոր դերերում հանդես են եկել սոպրանո Միրտո Պապտանասիուն (Վիոլետա Վալերի), տենոր Էյրամ Էրնանդեսը (Ալֆրեդո Ժերմոն), բարիտոն Ջովանի Մեոնին (Ջորջիո Ժերմոն),  Պետրինոն (Աննինա), Լորենցո Իցզոն (Գաստոն, Լետորիերի վիկոնտ): Դավիդե Ֆերսինին, (Բարոն Դուփոլ), Լորենս Մեյկլը (Օբինիի մարկիզը) և Մատիա Դենտին (Դոկտոր Գրենվիլ):

«Շատ ուրախալի է,-ասում Սոֆիան, որ պանդեմիայից հետո օպերային կյանքը նորից աշխուժացել է և վերսկսել եմ իմ միջազգային ելույթները: Լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի այդ ընթացքում Հայաստանում թեև բազմիցս հանդես եմ եկել համերգներով  և օպերային ներկայացումներով, այնուամենայնիվ պետք է արժևորել նաև միջազգային բեմերում ու հարթակներում ներկայանալու կարևորությունը»:


 Սոֆիա Թումանյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ. Սերգեյ Բարսեղյանի դասարան)։  Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի դասարանում, ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: 2016 թվականից վարպետաց դասեր է ստանում և համագործակցում Անտոնիո Լեմմոյի հետ։ Ելույթներ է ունեցել Լյուբլյանայի, Զալցբուրգի, Վիեննայի, Զագրեբի,Նեապոլի, Ֆլորենցիայի, Նեապոլի, Լոնդոնի և այլ քաղաքների համերգասրահներում ու օպերային դահլիճներում:Մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիր ու դափնեկիր է:

Հայ երգչուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ հայրենական ու արտասահմանյան բեմերում:


 Լուգանո 

 Լուգանո   «Lugano Arte e Cultura»

No comments:

Post a Comment