The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 30 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Օր երրորդ 30.11.2022/1-ին մաս


Համաշխարհային հայկական գագաթնաժողովի  երկրորդ օրվա պանելային քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ  գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները, սահմանել նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգում և մշակել ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզ։ Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ևս անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝  նշելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական մնան՝ ավելի պայծառ ապագա կառուցելու համար։


During our second day of panel discussions and breakout sessions at the Global Armenian Summit, Deputy Prime Minister of the Republic of Armenia Hambardzum Matevosyan welcomed our participants and explained that the summit will provide Armenia and the Diaspora the opportunity to identify priorities, define new approaches to our shared pan-Armenian agenda, and develop a strategic roadmap for future cooperation. Minister of Defense of the Republic of Armenia Suren Papikyan was also present and noted that Armenia and the Diaspora have to stay united to build a brighter future.


«Հայրենադարձությունը և ժողովրդագրությունը. Հայաստանը որպես փրկօղակ, Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն» խորագրով օրվա պանելային քննարկման մոդերատոր Tumanyan Online-ի հիմնադիր Հայկ Հովակիմյանն էր։ Որպես բանախոսներ հանդես եկան Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը,  Repat Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և մեր գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Բանախոսները ներկայացրին հայրենադարձության գործընթացը, Հայաստանում մասնագիտական և անձնային աճի հնարավորությունները և ծրագրերը։

[ENG]For our first panel discussion of the day titled “Repatriation and Demographics: Armenia as a Lifeline, Armenia as a Lifestyle Choice,” founder of Tumanyan Online, Hayk Hovakimyan, moderated a discussion with guest speakers Ilona Ter-Minasyan, Head of Office for the International Organization for Migration, Hovhannes Aleksanyan, Head of the Division for Strategy Development at the Office of the High Commissioner for Diaspora Affairs, Vartan Marashlyan, Co-Founder & Executive Director of Repat Armenia Foundation, and Armen Ghazaryan, Head of the Migration Service of Armenia, who exchanged thoughts regarding why Armenia is the right country for professional and personal opportunities and shared key information regarding repatriation and its process.

 «Հայաստանը որպես փրկօղակ. աջակցելով սփյուռքի ճգնաժամային համայնքներին» համաժամանակյա նիստը վարեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը: Վերջինս կարճ ներկայացրեց, թե ինչ է նշանակում լինել ճգնաժամային համայնքի ներկայացուցիչ: Այս նիստի ընթացքում ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը, ԱՄՆ Ջինիշյան հիշատակի ծրագրի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակի ռազմավարական նախաձեռնությունների բաժնի ղեկավար Լուսինե Օհանյանը խոսեցին ճգնաժամային հայ համայնքներին տրամադրվող աջակցության, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին։ 

 “Armenia as a lifeline: Supporting diaspora communities in distress” is the first Breakout Session of the day presented by Raffi Doudaklian, the Head of "World Vision Armenia" International Relief and Development Organization. The latter did a short presentation on what it means to be in a Diaspora community that is in distress. Throughout this session, Dr. Nora Arissian, the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Syrian Arab Republic to the Republic of Armenia, Eliza Minasyan, the Executive Director of the Jinishian Memorial Program USA, and  Lusine Ohanyan, the Department Head of Strategic Initiatives at Armenian Missionary Association of America in Armenia shared their experiences with diaspora communities that are in distress and gave different ideas on how to support the communities and have positive impacts.

/p>

 Այսօր առավոտյան «Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն. ինչու՞ ընտրել Հայաստանը որպես տուն» համաժամանակյա նիստը վարում էր «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանը: Նիստի բանախոսներն էին ավստրալահայ հայրենադարձ Զեփյուռ Շահրոզյանը, «ChinAr Tech»-ի գործադիր տնօրեն Միհրան Փափազյանը, «Lemonade Fashion»-ի տնօրեն Արևիկ Վարդանյանը և «Mtqaran Academy»-ի գործադիր տնօրեն Արամո Հունանյանը։ Նրանք խոսեցին Հայաստան գալու և հայրենադարձվելու իրենց դրդապատճառների, Հայաստանում ապրելու առավելությունների մասին։ Բանախոսները ներկայացրին նաև այն մարտահրավերները, որոնց բախվել են հայրենադարձման գործընթացում և հայրենիքում ապրելու կամքը, որը օգնեց վերջնականապես Հայաստանը դիտարկել որպես տուն։

 Sevan Kabakian, Country Director of Birthright Armenia, moderated this morning’s second Breakout Session titled “Armenia as a lifestyle choice: Why choose Armenia as your home.” During this session, Australian-Armenian Zepiur Chahrozian, iGorts 2021 fellow, Mihran Papazian, CEO of ChinAr Tech, Arevik Vardanyan, Director of Lemonade Fashion, and Aramo Hunanyan, CEO of Mtqaran Academy, talked about their motives for coming to Armenia, why they choose to live in their Homeland instead of another country, and how this choice has impacted their lifestyle. They reflected on their respective journeys and shared the challenges they have faced as well.

/p>

 Այսօր մեր երրորդ նիստը՝  «Ֆինանսավորելով և համակարգայնացնելով հայրենադարձությունը․ առկա մոդելները» խորագրով, վարում էր Հայկական կամավորական կորպուսի գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանը։ Այս նիստի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Մարգարիտա Բաղդասարյանը, CompanyInArmenia.com-ի հիմնադիր Պատրիկ Էլիոթը, Մայքլ Նյուսոնը, ով ՄՄԿ-ի Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի Արևելյան տարածաշրջանային գրասենյակի աշխատանքային շարժունակության և մարդկային զարգացման ավագ մասնագետ է և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը խոսեցին հայրենադարձության խթանման նոր ուղիների մասին, որոնք կարող են լինել արդյունավետ Հայաստանի ապագայի համար։

 For our third Breakout Session this morning, Arina Zohrabian, the Executive Director of Armenian Volunteer Corps, was the moderator of the “Funding and institutionalizing repatriation: Models for supporting, institutionalizing, and financing repatriation” panel. During this session, Margarita Baghdasaryan, Advisor to the Office of the High Commissioner for Diaspora Affairs, Patrick Elliott, Founder of CompanyInArmenia.com, Michael Newson, Senior Labour Mobility & Human Development Specialist at the IOM Regional Office for South-Eastern Europe, Eastern Europe and Central Asia, and Vartan Marashlyan, Co-Founder & Executive Director of Repat Armenia Foundation, talked about innovative new ways to promote repatriation, which can be a game changer for the future of Armenia.




























Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ծրագրից դուրս

Նիդերլանդական օրագրի հարցերին պատասխանում է Եվրոպայի հայկական համագումարի (Armenian Assembly of Europe) հիմնադիր֊տնօրեն Կարո Հակոբյանը։


Մեր ուղիղ եթերի հյուրն էրThrive Armenia հիմնադրամի (TAF) գործադիր տնօրեն Աննա Բրունոն:
Գործունեության մասին ավելին՝
http://thrivearmenia.com  կայքում



Առանձին լուսանկարներն ու տեսանյութերը` Նիդ.օրագիր

No comments:

Post a Comment