Страницы

Saturday, 29 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Օր երկրորդ 29.11.2022



Այսօր Երևանում սկսվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, կազմակերպված Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝  պանելային քննարկումներով և նիստերով, որտեղ ներկա են ավելի քան 600 մասնակից:

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022»-ի մասնակիցներին։ Նա  խոսեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի, Սփյուռքի ու Հայաստանի համագործակցության կարևորության մասին։ Ելույթ ունեցան նաև Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար  Ֆոտիս Ֆոտիուն, Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը:

[ENG]The Global Armenian Summit organized by the Office of the High Commissioner for Diaspora Affairs is starting its discussions and breakout sessions today in Yerevan. More than 600 attendees are expected to participate. 

The High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia Zareh Sinanyan, greeted the participants of the Global Armenian Summit ‘22. Mr. Sinanyan expressed the importance of the Global Armenian Summit and cooperation between the Diaspora and Armenia. Among the attendees, Fotis Fotiou, the Presidential Commissioner for Humanitarian Issues and Overseas Cypriots, and Andreas Katsaniotis, the Deputy Minister of Foreign Affairs in charge of Diaspora Greeks and Public Diplomacy were also present and gave speeches on how important is the Diaspora.



 Օրվա առաջին պանելային քննարկման ընթացքում  «Ի՞նչ ենք մենք կառուցում. Հայաստան-Սփյուռք համագործակցություն» թեմայի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի համագործակցության՝ իրենց լավագույն փորձով և գաղափարներով կիսվեցին  APRI Armenia-ի նախագահի պաշտոնակատար Լարա Սեդրակյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը և COAF-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը:

For our first panel of the day “What are we building? Models for Excellence in Armenia-Diaspora Collaboration,” Lara Setrakian, the Acting President of APRI Armenia, presented the panel and the guests. Aram Pakhchanian, Chairman of the Board of Trustees at Ayb Educational Foundation, Marie Lou Papazian, CEO of TUMO Center for Creative Technologies, Ruben Vardanyan, Public and Political Figure, and Ara Barsam, the Global Executive Director of COAF, shared their ideas about building and collaboration between Armenia and the Diaspora.


«Հայաստանի անվտանգության համատեքստը։ Դեպի ո՞ւր ենք մենք շարժվում» թեմայով պանելային քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, որը հրավիրյալ բանախոսներին համառոտ ներկայացրեց Հայաստանում անվտանգության առկա իրավիճակը:
Քննարկման ողջ ընթացքում Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարենգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, համակարգչային գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը կիսվեցին իրենց մտքերով  ապագայում հնարավոր լուծումների վերաբերյալ:

[ENG]During the “Armenia’s Security Context: Where Do We Go From Here?” panel discussion, Eric Hacopian, Political Analyst at CivilNet who moderated the session, presented the guest speakers and gave a short introduction of the current security situation in Armenia.
Throughout the discussion, Richard B. Finnegan Distinguished Professor of International Relations at Stonehill College and a Senior Nonresident Scholar at Carnegie Endowment for International Peace Anna Ohanyan, Professor of Political Science at University of Nevada, Las Vegas Nerses Kopalyan, Doctor of Political Science, PhD in Computer Sciences Hrachya Arzumanian shared their thoughts regarding potential solutions going forward.

EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանի մոդերատորությամբ մեկնարկեց «Սփյուռքը և հայկական շահերի պաշտպանությունը» խորագրով նիստը: 
Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, «Ճշմարտության և Արդարության կենտրոն» տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արշակ Գասպարյանը և «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Ամերիկայի հայկական համագումար Էնթոնի Պարսամեանը ներկայացրեցին ազգային շահերի պաշտպանության համար տարբեր մոդելների կառուցման մասին: 



 The first Breakout Session, "Diaspora and Defense of Armenian Interests,” commenced under the moderation of EVN Report Editor-in-Chief, Maria Titizian. 
Deputy Mayor of Vienne Levon Sakounts, Center for Truth and Justice Country Director Arshak Gasparyan, Co Chair of Board of Trustees at Armenian Assembly of America Anthony Barsamian, and Chairman of DIALOG NGO Yuri Navoyan spoke about the different models for building positions for the protection of national interests.

 Երկրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում»։  Այն վարում էր Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։ 
Վերջինս հարցեր ուղղեց քաղաքագետ, «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն Թալին Փափազյանին, պատմաբան, Բերկլիի համալսարանի Վիլյամ Սարոյան հայագիտական ծրագրի տնօրեն Ստեփան Ասդուրեանին, Ուրբանում և Շամպեյնում Իլինոյսի համալսարանի մեխանիկական գիտությունների պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին և միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնեանին: Նրանք խոսեցին երկրի անվտանգության ամրապնդման գործում սփյուռքի կազմակերպություններին ընթացիկ և պոտենցիալ ծրագրերում աջակցելու մասին։

 The second Breakout Session titled “Diaspora Support for Strengthening Armenia’s Security” took place this afternoon. It was moderated by Nerses Kopalyan, Professor of Political Science at the University of Nevada, Las Vegas.
The latter addressed questions to political scientist and Director of Armenia Peace Initiative, Taline Papazian, historian and former William Saroyan Director of the Armenian Studies Program at U.C. Berkeley, Stephan H. Astourian, Professor of Mechanical Science at the University of Illinois at Urbana-Champaign, Naira Hovakimyan, and international lawyer Karnig Kerkonian. They talked about current and potential projects to support diaspora organizations in enhancing the country's security.

Երրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքը, փափուկ ուժը և մեր բրենդը»։ Նիստը վարում էր EVN Report-ի գործադիր տնօրեն Ռուբինա Մարկոսեանը։ Քննարկման ընթացքում պրոֆեսիոնալ նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Արդա Նազերեան-Հարութիւնեանը, ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարգսյանը ներկայացրեցին, թե ինչպես կարելի է  միավորել Հայաստանի ներուժը  և ազդեցիկ լինել  ամբողջ աշխարհում իրականացվող հաջողված նախագծերում՝ կիսելով իրենց փորձը Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ի մասնակիցների հետ:

For the Breakout Session #3: Diaspora, Soft Power & Our Global Brand, Roubina Margossian, the Managing Director of EVN Report was the moderator for this panel. Youri Djorkaeff, Former Professional Footballer, Eric Hacopian, Political Analyst at CivilNet, Arda Nazerian Haratunian, Strategic Communications Advisor, and Patrick Sarkissian, Founder of ONEArmenia discussed about how to promote Armenia and be impactful influencers in successful projects all over the world by sharing their experiences with the Global Armenian Summit’22 participants.

Կառուցելով Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցությունը» թեմայով պանելային քննարկումը վարում էր գործադիր ղեկավար, հետազոտող և դասախոս Լարա Չոլաքյանը: 
Քննարկվեցին Սփյուռքի և Հայաստանի միջև արդյունավետ տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր: Այս թեմայի շուրջ մտքեր փոխանակեցին CrowdVentures & AICA investor club of Armenia-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, «FINARM» ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, Invest in Armenia-ի գործադիր տնօրեն Հովսեփ Պատվականյանը և ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը։ Նրանք ներկայացրեցին երկկողմանի գաղափարներ Հայաստանի և Սփյուռքի միջև ավելի ամուր տնտեսական կապեր կառուցելու համար:

A panel discussion about “Forging an Armenia-Diaspora Economic Partnership” was moderated by executive leader, researcher, and lecturer Lara Tcholakian.
The panelists discussed the development of a fruitful economic relationship between the Diaspora and Armenia. Samson Avetian, Co-Founder of CrowdVentures & AICA, Karen Zakaryan, CEO of "FINARM" Financial Market Members Association, Hovsep Patvakanyan, CEO of Invest in Armenia, and Daniel Kurkdjian, President of the French-Armenian Council, exchanged thoughts on this topic and provided bidirectional ideas for building stronger economic ties between Armenia and the Diaspora.

























Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ծրագրից դուրս
Ուղիղ: 29.11.2022 Կեմերովոյի մարզի հայ համայնքի ղեկավար Գեորգի Անտոնովը պատմում է Հայոց Ցեղասպանության թեմայով մի դատական գործի մասին։



Ուղիղ Նոր Նախիջևանի հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչ Վահագն Ասրյանը պատասխանում է «Նիդ օրագրի» հարցերին 29.10.2022



Առանձին լուսանկարներն ու տեսանյութերը` Նիդ.օրագիր

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Շարունակությունը

https://www.nidoragir.com/2022/10/28112022.html

https://www.nidoragir.com/2022/10/29112022.html

https://www.nidoragir.com/2022/10/301120221.html

https://www.nidoragir.com/2022/10/301120222.html

https://www.nidoragir.com/2022/12/31112022.html

No comments:

Post a Comment