Տաք հետքերով
Ասա քեզ ի՛նչ ում ոնց են դիմավորում:
Դե գիտեք, դեռ վաղուց սև խավիարի ու դոլարների դիմաց, սա Ալիևի քամակն առել ու ազերի է գովերգում` փնովելով ու մահացու մեղքերի մեջ մեղադրելով հայերին, ափսոսում է, որ Ռուսաստանը իբր օգնել ու փրկել է Հայաստանը բնաջնջումից: Թուրքերից մեկն էլ սրա գրության տակ մեկնաբանել է, որ իրենք են (Թուրքիան ու Ադրբեջանը) իսկական հավատարիմ Ռուսաստանի բարեկամները ու եթե մեռնելու են, ապա միասին:
Վատ գաղափար չէ, միայն Էս թուրքին հիշեցրեցի, որ գոնե Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գա` նոր միասին մեռնեն ))):
Մի պոստում էլ Իգոր Կորոտչենկո Յուրогли-ն գրել է, որ հայերը Նենսի Փելոսիի մահից հետո Երեւանում կկանգնեցնեն բրոնզե արձան, նրա պատվին Հայաստանի քաղաքներից մեկն էլ կանվանեն Փիլոսիկերտ:
Չգիտեմ, չգիտեմ...Երևի սա Կորոտչենկոյի նամյոկն է՝ Բաքվում երազում է ինքն իր արձանն ունենալ ու գիտե՞ք ոնց` մե՜՜ծ, շատ մեծ քամակով, կախված կասպիան ծովը, որպես իր անշահախնդիր նվիրվածության ու ծառայության վառ ատրուշան:
#армянафоб #армянафобия
Հ.Գ-Փելոսիի այցը Հայաստան մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի վերնախավում ու Բաքվի հասարակության մեջ: Քիչ է մնում, որ մեր ԱԳՆ-ը հայտարարի, որ այս այցն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ:
Hay Azian
#ԳոնեՀիմաՄիաբանԼինենքՎաղնՈՒշԷ
No comments:
Post a Comment